Վիրուլենտականությունը մարդու կամ կենդանու օրգանիզմի նկատմամբ միկրոօրգանիզմի ագրեսիվ յուրահատկությունների միագումարն է։ Մանրէների առանձին շտամների վիրուլենտականությունը լինում է տարբեր։ Վիրուլենտության չափը միկրոօրգանիզմների այն նվազագույն քանակությունն է, որն սպանում է փորձակենդանուն։ Վիրուլենտության աստիճանն ուղիղ համեմատական է վարակիչ հիվանդության ծանրության աստիճանին։