Վեզիկուլիտը (սպերմատոցիստիտ) սերմնաբշտերի (այս զույգ գեղձերի արտազատուկը սպերմայի բաղադրության մեջ ապահովում է սպերմատոզոիդների կենսունակությունը) բորբոքումն է: Ախտահարման խորությունից կախված տարբերում ենք վեզիկուլիտի կատարալ (ախտահարվում է միայն լորձաթաղանթը) և խորը (ախտահարվում են սերմնաբշտերի բոլոր շերտերը) ձևերը:
Սուր դեպքերում շեքի և ուղիղ աղու շրջանում ծանրության զգացողություն է առաջանում, որը ճառագայթում է դեպի ամորձապարկ և գոտկային շրջան: Բնորոշ է պոլիուրիան, հեմոսպերմիան, սեռական բարձր դրդունակությունը, "անհիմն" էրեկցիաները և երազախաբությունները, ցավերը սերմնաժայթքման ժամանակ, որոնք ճառագայթում են դեպի առնանդամի գլխիկ: Սերմնաբշտերը նշանակալիորեն մեծացած են և լարված: Խորը վեզիկուլիտի պարագայում շոշափվում են հանգուցանման երկարավուն և ցավոտ գոյացություններ:
Խրոնիկ դեպքերում ախտանիշները "ջնջվում են": Էրեկցիան թուլանում է, առաջանում է վաղաժամ էյակուլյացիա և այլն:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին