Վերականգնումը (լատ. regeneratio-վերածնունդ) վնասված ու մահացած հյուսվածքի փոխարեն նոր կառուցվածքային տարրերի վերականգնումն է: Կենսաբանական իմաստով վերականգնումը հարմարողական պրոցես է, որը զարգացել է էվոլյուցիայի ընթացքում և վերաբերվում է ամբողջ կենդանական աշխարհին: Օրգանիզմի կենսգործունեության ընթացքում յուրաքանչյուր ֆունկցիոնալ պրոցես պահանջում է հիմնանյութի ծախս և նրա վերականգնում: Հետևաբար, վերականգնման դեպքում տեղի է ունենում կենդանի նյութի ինքնավերարտադրություն, ընդ որում, այս ինքնավերարտադրումը արտացոլում է կենսական պրոցեսների ինքնակարգավորման և մեքենայացման սկզբունքը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին