Վեգետատիվ ֆունկցիաները ենթատեսաթմբում ներկայացված են չափազանց լայնորեն: Ենթատեսաթմբում հայտնաբերված են կետեր, որոնց գրգռումը ներքին օրգանների գործունեության մեջ առաջացնում է այնպիսի փոփոխություններ, որոնք բնորոշ են սիմպաթիկ ազդեցությունների ուժեղացմանը։ Այդ ազդեցությունները կրում են համընդհանուր բնույթ ե ներկայացվում են արյան ճնշման, սիրտանոթային համակարգի, ստամոքսաղիքային ուղու հարթ մկանների, աչքի հարթ մկանների գործունեության փոփոխություններով։ Այլ կետերի գրգռման դեպքում նկատվում են հակառակ բնույթի փոփոխություններ։
Դրանց մեխանիզմը պատկերացվում է որպես սիմպաթիկ համակարգի լարվածության նվազման և պարասիմպաթիկ համակարգի գործունեության բարձրացման արդյունք, որն արտահայտվում է արյան ճնշման անկումով, գալարակծկանքների ուժեղացումով, քրտնարտադրությամբ և այլն։ Ներկայումս բացահայտված է, որ այդ կետերը չեն սահմանափակվում ենթատեսաթմբի որոշակի բաժիններով և լայնորեն ներկայացված են ամբողջ ենթատեսաթմբում։ Ելնելով դիտարկված վեգետատիվ ռեակցիաների բնույթից, ենթատեսաթումբը դասվում է այն կենտրոնների խմբում, որոնք ներկայացված են գլխուղեղի բոլոր մակարդակներում, հանդիսանալով այդ համակարգի չափազանց կարևոր մակարդակը։
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին