Վարակիչ հիվանդություններՎարակիչ հիվանդությունների դասակարգման շատ եղանակներ կան, սակայն դրանցից և ոչ մեկը զերծ չէ թերություններից և շատ հեռու է կատարելությունից։ Վարակիչ հիվանդությունների դասակարգման փորձերն սկսվել են դեռևս XIX դարի կեսերին (Մերշիսոն, Լիբերմեյստեր և այլք)։ Ըստ այդ դասակարգման՝ ինֆեկցիոն հիվանդությունները բաժանվել են երեք խմբի կոնտագիոզ, միազմատիկ և կոնտագիոզ-միազմատիկ։ Հետագայում, կապված մանրէաբանության զարգացման հետ, հիվանդությունների դասակարգման հիմք դարձավ ձևաբանական (մորֆոլոգիական) կենսաբանական սկզբունքը։

Սակայն այս սկզբունքն ուներ բավականին թերություններ, օր.՝ սիֆիլիսը (հարուցիչն է սպիրոխետան) և հետադարձ տիֆը (հարուցիչները դարձյալ սպիրոխետաներն են), կամ մենինգիտը և գոնորեան մտցվել են նույն խմբի մեջ։ 20-րդ դարի 30 -ական թվականներին վարակիչ հիվանդությունների նոր դասակարգում է առաջարկում Իսխմանը։ Նա վարակիչ հիվանդությունները բաժանում է 4 խմբի՝ արյան, օրգանների, ցանային հիվանդություններ և զոոնոզներ։ Այս դասակարգումը նույնպես չի արտացոլում իրականությունը, քանի որ մի շարք զոոնոզներ միաժամանակ արյունային վարակիչ հիվանդություններ են, օրինակ՝ ւոուլարեմիա, ժանտախտ և այլն։ Հետագա տարիներին ԼԳրոմաշևսկին առաջարկում է վարակիչ հիվանդությունների նոր դասակարգում, որի հիմքում ընկած է վարակի տեղակայումն օրգանիզմում և հիվանդության փոխանցման մեխանիզմը։ Ըստ այս դասակարգման՝ վարակիչ հիվանդությունները բաժանվում են չորս խմբի՝ աղիքային, օդակաթիլային, արյունային և արտաքին ծածկույթի հիվանդություններ։ Չնայած նրան, որ ԼԳրոմաշևսկու դասակարգումը նույնպես զերծ չէ թերություններից, այսուամենայնիվ, եղած դասակարգումների մեջ սա ամենից հարմարն է և հիմնականում արտացոլում է ինֆեկցիոն ախտաբանության յուրահատկությունները։ Մենք ընդունում ենք ԼԳրոմաշևսկու դւսսակարգումը, միայն այն տարբերությամբ, որ դասակարգման խմբերում առանձնացնում ենք անթրոպոնոզ և անթրոպոզոոնոզ հիվանդությունները։

1. Աղիքային վարակիչ հիվանդությունների ժամանակ վարակի մուտքն օրգանիզմ կատարվում է բերանի միջոցով, իսկ ելքն օրգանիզմից արտաքին աշխարհ կատարվում է հիվանդների արտաթորությունների (առաջին հերթին կղանքի) միջոցով։ Այս հիվանդությունների ժամանակ հիմնական ախտաբանական երևույթները տեղի են ունենում աղեստամոքսային (հատկապես աղիքային) տրակտում։ Այս հիվանդությունների ժամանակ փոխանցման գործոններն են միկրոօրգանիզմներով վարակված (կեղտոտված) սննդամթերքը, ջուրը, հողը, ճանճերը, կանաչեղենը, բանջարեղենը և այլն։

Այս խմբին պատկանող հիվանդություններն օժտված են բավականին լավ արտահայտված սեզոնայնությամբ։ Հիվանդության դեպքերն զգալիորեն շատանում են ամռան, աշնան ամիսներին։ Սակայն այսպիսի սեզոնայնությամբ միշտ չէ, որ օժտված են այս խմբի մեջ մտնող հիվանդությունները, օրինակ՝ բրուցելոզի դեպքերն ավելի հաճախանում են եղջերավոր կենդանիների զանգվածային ծնի ժամանակ (դեկտեմբերմարտ)։ Վիրուսային հեպատիտ A-ի ժամանակ, շնորհիվ հիվանդության երկարատև գաղտնի շրջանի, հիվանդության զանգվածային դեպքերը հայտնաբերվում են ուշ աշնանը։ Ջրային համաճարակներ կարող են լինել նաև հիվանդության սեզոնից դուրս այլն։

Հիվանդության սեզոնայնության առկայությունը պայմանավորված է ինչպես ճանճերի սեզոնային քանակության ավելացմամբ, այնպես էլ շոգ ամիսներին օրգանիզմի դիմադրողականության անկմամբ, մեծ քանակությամբ բանջարեղենի, կանաչեղենի, հեղուկների ընդունմամբ, որը, անշուշտ, փոխում է աղեստամոքսային տրակտի քիմիզմը, իջեցնում է ստամոքսահյութի թթվությունը և բարենպաստ պայմաններ է ստեղծում այս խմբի հիվանդությունների հարուցիչների կենսագործունեության համար։ Աղիքային վարակիչ հիվանդությունները համարվում են նաև առողջապահության համակարգի կողմից չղեկավարվող ինֆեկցիաներ, քանի որ դրանց դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումները միայն այդ համակարգի ուժերով գրեթե անհնար է իրականացնել։ Աղիքային վարակիչ հիվանդությունները խիստ սոցիալական հիվանդություններ են, այդ իսկ պատճառով դրանց դեմ արմատական միջոցառումների համակարգում հսկայական նշանակություն ունեն:

2. Օդակաթիլային վարակիչ հիվանդություններ։ Այս խմբի հիվանդություններով հիմնականում հիվանդանում են երեխաները։ Սրանք իրենց բնույթով անթրոպոնոզներ են, բացառությամբ տուբերկուլոզի, օրնիթոզների (այս դասին պատկանող հիվանդություններից 155-ն անթրոպոնոզներ են, իսկ 2-ը՝ անթրոպոզոոնոզներ)։ Ինչպիսի յուրահատկություններ ունի այս հիվանդության փոխանցման մեխանիզմը, նախ՝ այն իրականացվում է չափազանց հեշտ, բավական է, որ առողջ մարդը գտնվի հիվանդի մոտ, և նա հեշտությամբ վարակվում է։ Այն հատկապես ինտենսիվ է դառնում տարվա ցուրտ եղանակներին, երբ մարդկանց շփումները տեղի են ունենում հիմնականում փակ շինություններում։ Պատահական չէ, որ այս դասին պատկանող հիվանդությունների համար բնորոշ է տարվա ցուրտ եղանակներին նկատվող սեզոնայնությունը։

Այս հիվանդությունների ժամանակ ախտահարվում են քիթը, ըմպանը, կոկորդը, վերին շնչուղիները, որը և ստեղծում է բարենպաստ վիճակ (հազ, փռշտոց և այլն) վարակի փոխանցման համար։ Եթե արտաքին միջավայրը բարենպաստ է (օդի հարաբերական խոնավություն, բարենպատ ջերմաստիճան, օդի շարժում), վարակված կաթիլներն օդում կարող են մնալ մի քանի ժամ և վարակել առողջներին՝. Որոշ հիվանդությունների ժամանակ (օրինակ տուբերկուլոզ) վարակի փոխանցման ուղին, բացի օդակաթիլայինից, կարող է լինել նաև օդափոշայինը։ Այն վարակված կաթիլները, որոնք չեն անցնում առողջ մարդկանց, խորխի հետ միասին ընկնում են արտաքին միջավայր, ուր չորանում են և փոշու, քամու ժամանակ օդի հետ միասին թափանցում են առողջ մարդկանց վերին շնչուղիները՝ նրանց վարակելով տուբերկուլոզով։ Օդափոշային ճանապարհով կարող են փոխանցվել նաև սիբիրյան խոց (թոքային ձևը) և առաջնային թոքային ժանտախտ հիվանդությունները, որոնք չեն մտնում օդակաթիլային դասի հիվանդությունների մեջ։ Օդակաթիլային հիվանդությունները պայքարի և կանխարգելման առումով կառավարվող ինֆեկցիաներ են։ Դրանց դեմ պայքարի միջոցառումները հիմնականում իրագործվում են բուժաշխատողների կողմից։ Այս դասի մեջ մտնում են բոլոր վարակիչ հիվանդությունների 20%ից ավելին։ Դրանցից են գրիպը, դիֆթերիան, կարմրուկը, բնական ծաղիկը, ջրծաղիկը, էպիդեմիկ մենինգիտը, կապույտ հազը, քութեշը, խոզուկը, ստրեպտոկոկային և ստաֆիլոկոկային անգինաները, պնևմոկոկերից առաջացած թոքաբորբերը և այլն։

3. Արյունային վարակիչ հիվանդություններն այն ինֆեկցիաներն են, որոնց ժամանակ հիմնական ախտաբանական երևույթները տեղի են ունենում արյան համակարգում, իսկ վարակը հիվանդ կենդանիներից և մարդուց առողջներին փոխանցվում է միջատների և Վարակիչ հիվանդություններհոդվածոտանիների միջոցով։ Ներկայումս արձանագրված են մոտ 120 արյունային վարակիչ հիվանդություններ, որոնց զգալի մասը (97) անթրոպոզոոնոզներ են, իսկ 23-ը՝ միայն անթրոպոնոզներ։

Այս դասին պատկանող վարակիչ հիվանդություններն ունեն որոշակի համաճարակաբանականյուրահատկություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն նրանց դեմ ճիշտ հակահամաճարակային միջոցառումները կիրառելիս։ Այս հիվանդություններն ընդգրկում են տարածվածության որոշակի ոլորտ, որը համընկնում է փոխանցողների և վարակի աղբյուր հանդիսացող զանազան կենդանիների տարածվածության սահմանների հետ։ Ուրիշ խոսքով, այս հիվանդությունները մեծամասամբ հանդիսանում են էնդեմիկ հիվանդություններ, երբ առկա է արտաքին միջավայրի զանազան գործոնների (արտաքին օդի ջերմության և հարաբերական խոնավության, վարակի շտեմարանի և փոխանցման գործոնների առկայություն ևայլն) օպտիմալ պայմանները։ Օրինակ՝ Արարատյան դաշտավայրի պայմաններն էնդեմիկ են մալարիայի համար։ Նման օրինաչափությունը, իհարկե, բացակայում է ոջլային տիֆերի ժամանակ։ Արյունային ինֆեկցիաներն օժտված են բավականին վառ արտահայտված սեզոնայնությամբ։ Մի շարք ինֆեկցիաներ՝ մալարիա, պապատաչի տենդ և այլն, ավելի հաճախ լինում են ամռան և աշնան, պարազիտային տիֆերը՝ գարնան և ձմռան, զանազան էնցեֆալիտները՝ գարնան, ամռան, աշնան ամիսներին։

Արյան միջոցով փոխանցվող որոշ թվով վարակներին յուրահատուկ է բնական օջախայնությունը (ժանտախտ, տուլարեմիա, սեզոնային էնցեֆալիտներ, դեղին տենդ, քնախտ և այլն)։ Այս հիվանդությունները բնության մեջ պահպանում են իրենց կենսունակությունը։ Հիվանդ կենդանիներից դրանք անցնում են առողջներին կենդանի փոխանցողների (միջատներ և հոդվածոտանիներ) միջոցով։ Մարդը հիվանդանում է պատահականորեն, երբ, լինելով բնության գրկում, շփվում է այդ բնական օջախների հետ։ Բացի այդ, որոջ փոխանցողներ հարուցիչները տրանսօվարիալճանապարհովփոխանցում են նաև իրենց սերունդներին։

4. Արտաքին ծածկույթի վարակիչ հիվանդությունների դասը դասակարգման տեսակետից ամենից անկատարն է։ Այստեղ դժվար է պահպանել այն սկզբունքները, որոնք հիմք են հանդիսացել ԼԳրոմաշևսկու դասակարգման համար։ Օրինակ, եթե մաշկային լեյշմանիոզները արտաքին ծածկույթների տիպիկ հիվանդություններ են, ապա ընդերային փյշմնիոզները արյունային տիպիկ ինֆեկցիաների դասին են պատկանում։ Արտաքին ծածկույթների վարակիչ հիվանդությունները մոտ 375-ն են։ ՚ փանցից 226-ն անթրոպոնոզներ են, իսկ 149-ը՝ անթրոպոզոոնոզներ։ Այս դասին պատկանող կատաղություն և Սոդոկու հիվանդությունների ժամանակ վարակի ւիոխանցումը իրականացվում է առանց արտաքին միջավայրի մասնակցության, այս հիվանդությունների ժամանակ վարակը փոխանցվում է անմիջական շփման ճանապարհով։ Այս դասակարգման մեջ մտնող հիվանդությունները կազմում են ընդհանուր ախտաբանության 35%ից ավելին։ Այս խմբի մեջ են մտնում նաև վեներական հիվանդությունները։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին