Վարակի փոխանցումՎարակի փոխանցման մեխանիզը յուրօրինակ մի շղթա է, որի առաջին օղակն այն է, որ հարուցիչը դուրս է գալիս վարակված օրգանիզմից դեպի արտաքին աշխարհ, որտեղից էլ ներթափանցում է առողջ օրգանիզմ՝ դրանով իսկ պահպանելով իր տեսակի գոյությունը: Արտաքին միջավայրի պայմանները հիմնականում անբարենպաստ են միկրոօրգանիզմների կենսագործունեության համար և պատահական չէ, որ նրանց զգալի մասն այդ միջավայրում ոչնչանում է: Սակայն այն միկրոօրգանիզմները, որոնք դիմանում են արտաքին միջավայրի պայմաններին և կարող են ներթափանցել նոր, առողջ օրգանիզմ ուր աճելով ու բազմանալով՝ ոչ միայն վերականգնում են իրենց կորուստը, այլև գերազանցում են նախնական քանակությունը (տեսակի պահպանման օրենք):
 
Միկրոօրգանիզմներն արտաքին միջավայրից դեպի առողջ օրգանիզմ անցնում են զանազան ուղիներով: Օդակաթիլային վարակիչ հիվանդությունների ժամանակ վարակը փոխանցվում է օդի միջոցով (օդափոշային, օդակաթիլային ուղիներ): Աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքում վարակը փոխանցվում է վարակված սննդամթերքի, ջրի միջոցով, երբ դրանք ախտահարվում են այդ հիվանդությունների հարուցիչներով: Աննդամթերքն այս հիվանդությունների ժամանակ կեղտոտվում է վարակված մարդկանց կղանքից:

Արյունային ինֆեկցիաները փոխանցվում են կենդանի փոխանցողների (միջատներ և հոդվածոտանիներ) օգնությամբ: Արտաքին ծածկույթի ինֆեկցիաների ժամանակ վարակը փոխանցվում է զանազան ուղիներով, երբ խախտվում է մաշկի և լորձաթաղանթի ամբողջականությունը (վնասվածքներ, կեղտոտված հող, վարակված կենդանիների խայթոց և այլն):

Փոխանցման հիմքում ընկած է առողջ մարդկանց շփումն արտաքին միջավայրի վարակված գործոնների հետ: Շփումը կարող է լինել անմիջական և ոչ անմիջական: Անմիջական կամ ուղղակի շփման ճանապարհով փոխանցվող հիվանդությունների (կատաղություն, Աոդոկու հիվանդություն, սիֆիլիս, սուսանակ, փափուկ շանկր) թիվը բավականին սահմանափակ է: Մնացած բոլոր վարակիչ հիվանդությունները փոխանցվում են ոչ անմիջական, ոչ ուղղակի շփման ճանապարհով: Փոխանցման մեխանիզմն իրագործվում է անկենդան գործոնների (ջուր, հող, օդ, սննդամթերք և այլն) և կենդանի փոխանցողների (միջատներ) միջոցով:

Ջրի դերը վարակի փոխանցման գործում
Յուրը վարակվում է հիվանդության հարուցիչներով, երբ նրա մեջ է թափանցում մարդկանց և կենդանիների արտաթորանքը: Ավելի վտանգավոր են այն դեպքերը, երբ կոյուղու անմաքրություններն առանց վնասազերծման թափվում են բաց ջրամբարներ: Ջրի դերը վարակի փոխանցման գործում հայտնի է մարդկանց դեռևս վաղ ժամանակներից: Այդ մասին տեղեկություններ կան Հիպոկրատի, Մխիթար Հերացու, ԱմիրդովլաթԱմասիացու աշխատանքներում: 1849 թվին Լոնդոնում բռնկված խոլերայի համաճարակի ժամանակ Անոուն ապացուցեց ջրի միջոցովայս հիվանդության տարածման հնարավորությունը: Ջրի դերը վարակիչ հիվանդությունների փոխանցման գործում գիտականորեն հիմնավորեց ԼՊաստերը նրա մեջ հայտնաբերելով զանազան միկրոօրգանիզմներ: Այնուհետև Ռ.Կոխը Հնդկաստանում ջրամբարների ջրից անջատեց խոլերայի վիբրիոնը:

Զանազան վարակիչ հիվանդությունների հարուցիչները բավականին երկար ժամանակ կարող են իրենց կենսունակությունը պահպանել ջրում: Այսպես, որովայնային տիֆի հարուցիչները խմելու ջրում կարող են մնալ 293, ջրհորի ջրում 12107, գետի ջրերում 4183 օր: Տուլարեմիայի հարուցիչները խմելու ջրում կարող են պահպանվել մինչև 92, ջրհորի ջրում 1260, գետի ջրում՝ 731 օր: Դիզենտերիայի հարուցիչները խմելու ջրում իրենց կենսունակությունը կարող են պահպանել 1527, գետի ջրում 1292 օր:

Ջրի միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդություններ ավելի հաճախ առաջանում են ոչ կենտրոնացված ջրամատակարարման աղբյուրներից (ջրհոր, գետի ջուր, բաց ջրամբար), որոնք չեն ենթարկվում վարակազերծման: Կենտրոնացված ջրամատակարարման պայմաններում վարակիչ հիվանդությունների փոխանցումը ջրի միջոցով կարելի է լրիվ բացառել, եթե այն պարբերաբար վարակազերծվի: Ջրի միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդություններից հատկապես վտանգավոր են աղիքային հիվանդությունները (խոլերա, որովայնային տիֆ, պարատիֆեր, դիզենտերիա և այլն): Ջրի միջոցով կարող են փոխանցվել նաև լեպտոսպիրոզները, զանազան հելմինթները, ինչպես նաև սիբիրյան խոցը, տուլարեմիան, խլնախտը, տուբերկուլոզը և այլն:

Ջրի միջոցով բռնկված համաճարակներն ունեն հետևյալ յուրահատկությունները.
1. Դրանք կապ չունեն հիվանդության սեզոնայնության հետ, (նայած, թե երբ է ջրամատակարարման աղբյուրը կեղտոտվում ախտածին հարուցիչներով):
2. Հիվանդությունն սկզբնական շրջանում կրում է զանգվածային բնույթ, հիվանդության դեպքերը հասնում են գագաթնակետին արձանագրելով համաճարակային «մոմ», որից հետո դեպքերն զգալիորեն նվազում են, արձանագրվում են հատ ու կենտ դեպքեր, որոնք հետևանք են ոչ թե ջրային, այլ կենցաղակոնտակտային փոխանցման, ևթողնում են «համաճարակային պոչ»:
3. Միշտ չէ, որ ջրի միջոցով տեղի ունեցող համաճարակային բռնկումների ժամանակ արձանագրվում են զանգվածային հիվանդացության դեպքեր: Եթե վարակված է ջրհորը, ապա հիվանդանում են նրանք, ովքեր օգտվում են այդ ջրհորից, իսկ եթե ազգաբնակչության շրջանում կատարվել են կանխազգուշական պատվաստումներ, կամ, եթե ազգաբնակչությունը, տարիներ շարունակ օգտվելով վարակված ջրից, ձեռք է բերել անընկալություն:

Միշտ չէ, որ ախտածին հարուցիչներով վարակված ջուրը կարող է լինել փոխանցման գործոն: Բաց ջրամբարներում ընթանում են ինքնամաքրման գործընթացներ, որոնց հիմքում ընկած է մի կողմից ջրի աէրացիան, մյուս կողմից՝ սապրոֆիւո միկրոօրգանիզմների մրցակցությունը, ինչպես նաև արևի ճառագայթների ազդեցությունը: Աէրացիայի հետևանքով ջուրը հարստանում է թթվածնով, որի շնորհիվ տեղի ունեցող թթվեցման պրոցեսները կործանիչ ազդեցություն են գործում միկրոօրգանիզմների վրա:

1892թ., երբ Ասիայի և Եվրոպայի երկներում մոլեգնում էր խոլերան, Գերմանիայի խոշոր քաղաքներից մեկում՝ Համբուրգում, խմելու ջրի վարակման հետևանքով բռնկվեց խոլերայի համաճարակ՝ տիպիկ զանգվածային հիվանդացությունների և բարձր մահաբերության երևույթներով: Նմանօրինակ (ջրային բռնկումներ) դեպքեր եղել են նաև Հայաստանում: 1942 թվին Արթիկի մանկատանը բռնկված համաճարակի ժամանակ, որի պատճառը ջրային ցանցի անբավարար սանիտարահիգիենիկ հսկողությունն էր որովայնային տիֆով հիվանդացավ 110 երեխա:
Ջրի միջոցով դիզենտերիայի համաճարակի բռնկումներ ավելի հազվադեպ են լինում, քանի որ նրանց հարուցիչներն ավելի անկայուն են և կարճ ժամանակ կարող են պահպանել իրենց կենսունակությունն այդ միջավայրում: Չնայած դրան, դիզենտերիայի ջրային բռնկում արձանագրվել է 1930թ. Իջևանում (Ա.Ալեքսանյան, 1975թ.): Այդժամանակ Իջևանը խմելու ջուր էր ստանում կավե խողովակաշարից: Մի գյուղացի ջրատարի սկզբնամասում ծակում է խողովակը իր բանջարանոցը ջրելու նպատակով: Ջրելուց հետո վնասված մասը ծածկում է լուծով տառապող իր երեխայի սպիտակեղենից պատրաստված խցանով: Երեքչորս օր հետո Իջևանում մի քանի հարյուր մարդ հիվանդանում է դիզենտերիայով: Լաբորատոր քննության միջոցով լուծով տառապող երեխայի կղանքում հայտնաբերվեցին դիզենտերիայի հարուցիչներ (Ֆլեքսներ տիպի միկրոբներ):

Հողի դերը վարակի փոխանցման գործում
Սա այն միջավայրն է, որն ամենից շատ է կեղտոտվում, և որտեղ ինքնամաքրման պրոցեսներն ավելի դանդաղ են ընթանում: Հողը կեղտոտվում է մարդկանց և կենդանիների արտաթորանքով, տնտեսական, կենցաղային թափոններով: Հողը հատկապես լավ է փոխանցում այն հիվանդությունները, որոնց հարուցիչները կարողանում են երկար ժամանակ իրենց կենսունակությունը պահպանել այս միջավայրում: Առաջին հերթին դրանք այն միկրոօրգանիզմներն են, որոնց վեգետատիվ ձևերը, ընկնելով հողի մեջ, վեր են ածվում սպորների, պատիճավորվում են՝ դրանով իսկ խիստ երկարացնելով իրենց կենսունակությունը հողի միջավայրում: Այն բնակավայրերը, որոնք զուրկ են կոյուղացումից և մաքրման սարքավորումներից, մշտապես կեղտոտում են արտաքին միջավայրը՝ հողը: Հողը հատկապես բարենպաստ միջավայր է անաէրոբ ինֆեկցիաների (փայտացում, գազային գանգրենա, բոտուլիզմ) տարածման գործում: Այս հիվանդությունների հարուցիչները հողում անաէրոբ պայմաններում սպորավորվում են և կարող են երկար տարիներ պահպանել իրենց կենսունակությունը, մասնավորապես՝ սիբիրյան խոցի հարուցիչները: Պատահական չէ, որ այդպիսի հողային տարածությունները կոչվում են «նզովյալ դաշտեր»: Հողն ունի որոշակի համաճարակաբանական նշանակություն սալմոնելոզների, բրուցելոզի, լեպտրսպիրոզների ւիոխանցման գործում, իսկ որովայնային տիֆի, պարատիֆերի, դիզենտերիայի, խոլերայի փոխանցման գործում հողը նվազ վտանգավոր «դեր» ունի:

Հողը մեծապես նպաստում է հելմինթոզների փոխանցմանը: Հելմինթների ծվերն այս միջավայրում զարգանում են՝ դառնալով ինվազիոն ձևեր, որից հետո է միայն վարակը փոխանցվում առողջներին: Հողն հատկապես «օգնում» է գեոհելմինթների ւիոխանցմանը (ասկարիդոզ, տրիխոցեֆալիոզ, անկիլոստոմիդոզ, հիմենոփպիդոզ և այլն): Վարակի փոխանցման առումով վտանգավոր է հողի մակերեսային շերտը (մոտ 20 սմ խորությամբ), որն ավելի ինտենսիվորեն է ենթարկվում աղտոտման: Որքան հողն հարուստ է օրգան՛ական թափոններով, այնքան նպաստավոր պայմաններ են սւոեղծվում մի քանի միջատների, այդ թվում նաև ճանճերի կենսաբանական
զարգացման համար (նախաթևավոր ձևերի զարգացում):

Հողի միջոցով վարակի փոխանցումը կանխելու նպատակով անհրաժեշտ է պարբերաբար հետևել բնակավայրերի սանիտարական մաքրման աշխատանքներին, վնասազերծել կոյուղա ջրերը, բնակավայրերի հողային տարածությունները, բարձրացնել բնակչության ընդհանուր սանիտարական կուլտուրան: Մանրամասնությունների հետ կարելի է ծանոթանալ՝ ընթերցելով ճանճերի դեմ պայքարի միջոցառումներին նվիրված գլուխը:

Սննդամթերքի դերը վարակի փոխանցման գործում Վարակի փոխանցում
Աննդամթերքը հեշտությամբ կարոդ է փոխանցել աղիքային վարակիչ հիվանդություններ և երբեմն նաև ըմպանի և բերանի խոռոչի ինֆեկցիաներ, քանի որ դրանք օրգանիզմ են ներմուծվում այդ ճանապարհով: Կենդանական ծագում ունեցող սննդամթերքը կարող է վարակը փոխանցել մարդուն միայն այն ժամանակ, եթե այն ստացվել է հիվանդ կենդանիներից: Սննդամթերքը կարող է վարակիչ դառնալ նաև մշակման ժամանակ կեղտովելիս: Բուսական ծագում ունեցող սննդամթերքը կարող է վարակիչ դառնալ միայն այն դեպքում, երբ այն կեղտոտվում է միկրոօրգանիզմներով: Սննդամթերքում միկրոօրգանիզմները ոչ միայն պահպանում են իրենց կենսունակությունը, այլև, հաճախ, գտնելով միանգամայն բարենպաստ պայմաններ, զարգանում են (հատկապես կաթում, մսաջրում և այլն):

Կաթը, որպես փոխանցման գործոն, մեծ դեր ունի ոչ միայն աղիքային վարակիչ հիվանդությունների (որովայնային տիֆ և պարատիֆեր, դիզենտերիա, բրուցելոզ, սալմոնելոզներ, պոլիոմիելիտ և այլն), այլև կաթի միջոցով փոխանցվող մի շարք օդակաթիլային վարակիչ հիվանդությունների (դիֆթերիա, քութեշ, անգինաներ, տուբերկուլոզ և այլն), ինչպես նաև արտաքին ծածկույթների հիվանդությունների (դաբաղ, խլնախտ և այլն) ժամանակ: Կաթը կարող է վարակվել ինչպես հիվանդ կենդանիներից (բրուցելոզ, տուբերկուլոզ, ստրեպտոստաֆիլոկոկային ինֆեկցիաներ և այլն), այնպես էլ կաթի հավաքման , վերամշակման և սպառողին առաքելու ընքացքում: Կաթից առաջ եկող վարակի բռնկումները սովորաբար ընթանում են բավականին ծանր կլինիկական երևույթներով և բարձր մահաբերությամբ:

Կաթի կենտրոնացված մատակարարումն ստեղծում է անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններ այդ ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխման համար:
Վարակիչ հիվանդությունների փոխանցման գործում էական դեր ունի նաև կաթնամթերքը (յուղ, պանիր, թթվասեր, շոռ ևայլն): Վերը նշված կաթնամթերքն ստանալիս կաթը սովորաբար ենթարկվում Է պաստերիզացիայի կամ եռացման, որը միանգամայն ապահովում Է նրանց մեջ եղած միկրոօրգանիզմների ոչնչացումը: Սակայն, բրինզա պանրի ստացման ժամանակ չի ապահովվում հարուցիչների ոչնչացումը, այդ իսկ պատճառով բրինզա պանիրը մինչև 2 ամիս պահում են աղաջրի մեջ: Չպետք Է մոռանալ, որ կաթնամթերքի ստացման ժամանակ տեղի Է ունենում կաթնաթթվային խմորման պրոցես, որը նույնպես հանգեցնում է հիվանդության հարուցիչների ոչնչացմանը: Համաճարակաբանական նշանակություն ունեն նաև պաղպաղակը, կարագից պատրաստված քաղցրավենիքները, սերուցքները (ստրեպտոստաֆիլոկոկային հիվանդություններ):

Միսը, ձկնեղենը որոշակիորեն նպաստում են մի շարք վարակիչ հիվանդությունների փոխանցմանը (սննդային տոքսիկոինֆեկցիաներ, բիոհելմինթոզներ, բրուցելոզ, տուլարեմիա, սիբիրյան խոց և այլն): Կենդանիների միսը վարակվում է երկու ճանապարհով.
1. երբ կենդանին հիվանդանում է, և հիվանդությունը մսի միջոցով փոխանցվում   Է մարդկանց Լինտրավիտալ վարակում),
2. երբ միսը վարակվում Է կենդանու մորթից հետո անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմանները չպահպանելու հետևանքով (պոստմորտալ վարակում):

Մսի միջոցով վարակի փոխանցումը տեղի Է ունենում այն ժամանակ, երբ այն օգտագործվում Է կամ հում վիճակում կամ ջերմային անկատար մշակումից հետո: Ուստի, մսի միջոցով հիվանդությունների տարածման գործում որոշակի դեր ունի զանազան ազգային ճաշատեսակների (բաստուրմա, ծխահարված միս, հում աղացած մսի օգտագործումը զանազան համեմունքներով, արևի տակ չորացրած միս և այլն) պատրաստման «տեխնոլոգիան», երբ խախտվում է մսի մշակման ջերմային ռեժիմը: Նույնպիսի հանգամանքներում կարող են վտանգավոր լինել նաև ձկները: Համաճարակաբանական տեսակետից խիստ վտանգավոր հիվանդություններ կարող են առաջանալ նաև հիվանդ կենդանիների հարկադրական մորթերից: Անասնաբուժական հսկողության բացակայության պայմաններում դրանք կարող են փոխանցել տոքսիկոինֆեկցիաներ, բրուցելոզ, սիբիրյան խոց և այլն:

Մի շարք բիոհելմինթոզների ժամանակ խոշոր եղջերավոր կենդանիները, խոզերը, ձկները հանդիսանում են նրանց միջանկյալ տերերը, և, երբ մարդն օգտագործում է դրանց միսը առանց ջերմային մշակման, ապա հիվանդանում է տավարի, խոզի երիզորդներով, տրիխինելոզով, լայն ժապավենով և այլն: Այս հիվանդությունների ժամանակ մարդիկ հանդիսանում են այդ հելմինթոզների վերջնական տերերը: Վտանգավոր հիվանդություն են փոխանցում կարմիր ձկները, որը կոչվում է բոտուլիզմ: Աա հատկապես բավականին մեծ տարածում ուներ անցյալ դարի վերջերին և 20րդ դարի սկզբներին: Բարեբախտաբար, գնալով նվազում է կարմիր ձկների դերն այս հիվանդության փոխանցման գործում: Բայց սրանց տեղը բռնում են բանջարեղենի մի շարք տեսակներ: Մսի և ձկնեղենի միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների դեմ պետք է համալիր պայքար ծավալել՝ միավորելով բժշկական և անասնաբուժական աշխատողների ջանքերը:

Վարակի փոխանցման գործում նշանակալի «դեր» ունեն բանջարեղենը, հատապտուղները: Սրանց միջոցով փոխանցվում են աղիքային վարակիչ հիվանդությունները: Փոխանցման այս գործոնները վտանգավոր են հատկապես այն ժամանակ, երբ դրանք ջրաբիացվում են թարմ կղանքային զանգվածներ պարունակող կեղտաջրերով: Մյուս յուրահատկությունը նրանում է, որ այս սննդամթերքը չի ենթարկվում ջերմային մշակման և վարակն անարգել կարող է տարածվել և փոխանցվել առողջ մարդկանց: Փոխանցման այս գործոնը որոշակի համաճարակաբանական նշանակություն ունի Երևան քաղաքի պայմաններում: Երևան քաղաքի կոյուղաջրերը մաքրվելուց հետո թափվում են Հրազդան գետը, որի ջրով ոռոգում են Մասիսի և էջմիածնի շրջանների բնակավայրերի բանջարանոցները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մաքրման սարքավորումները միշտ չէ, որ անվտանգ են դարձնում կեղտաջրերը, որի հետևանքով վերը նշված սննդամթերքը վարակվում է զանազան հիվանդությունների, հատկապես գեոհելմինթների ձվիկներով (Կ.Դեղծունյան, 1972թ.):

Վարակված սննդամթերքը վաճառվում է Երևանի շուկաներում և փոխանցում բնակիչներին իրենց իսկ միկրոօրգանիզմները, որոնք հետո, դարձյալ կոյուղու ճանապարհով, անցնում են վերը նշված շրջանների ոռոգման դաշտերը և վերստին փոխանցվում Երևան քաղաքին: Եվ այսպես շարունակ Երևանից Արարատյան հարթավայր, Արարատյան հարթավայրից՝ Երևան:

Օդը որպես վարակի փոխանցման գործոն
Օդով հիմնականում փոխանցվում են օդակաթիլային վարակիչ հիվանդությունները՝ կարմրուկ, դիֆթերիա, կապույտ հազ, ջրծաղիկ, բնական ծաղիկ, գրիպ, քութեշ, մենինգիտ, թոքերի տուբերկուլոզ, ներհիվանդանոցային թարախաբորբոքային հիվանդությունների զգալի մասը և այլն: Վարակված մարդը հազալիս, փռշտալիս, խոսելիս՝ թքի, լորձի, խորխի հետ միասին արտաքին աշխարհ է արտազատում բազմաթիվ ախտածին հարուցիչներ, որոնք կարող են մնալ օդում 45 ժամ, և մարդիկ, շնչելով վարակված օդը, հիվանդանում են այս կամ այն հիվանդությամբ: Այս ճանապարհով մարդկանց վարակումը հատկապես մեծ չափերի է հասնում տարվա ցուրտ եղանակներին, երբ նրանց կուտակումներ են լինում փակ շինություններում (տներ, մանկապարտեզներ, դպրոցներ, հասարակական այլ հիմնարկություններ, կինո, թատրոն և այլն)՝ բարենպաստ պայմաններ ստեղծվելով վարակի փոխանցման համաճարակը կարող է փոխանցվել ոչ միայն օդակաթիլային, այլև օդափոշային ճանապարհով: Այս դեպքում հիվանդության հարուցիչները նստում են գետնին, ապա փոշու հետ միասին անցնում են առողջ մարդկանց օրգանիզմ (թոքերի տուբերկուլոզ, նեհիվանդանոցային ինֆեկցիաներ, բնական ծաղիկ և այլն): Օդափոշային ճանապարհով (վարակված կենդանիների արտաթորանք, բուրդ) կարող է փոխանցվել սիբիրյան խոց, տուլարեմիա և այլն:

Անկենդան փոխանցման գործոն են իրերն ու առարկաները (հիվանդի մահճակալը, սեղանը, աթոռը, ափսեն, սրբիչը, գդալը, պատառաքաղը, բաժակը և այլն): Այս ճանապարհով վարակի փոխանցման հնարավորությունները սահմանափակելու առումով կարևոր նշանակություն ունեն հիվանդանոցի սանիտարահիգիենիկ ռեժիմի պահպանման և ընթացիկ ախտահանման հարցերը:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին