Վարակ փոխանցողՄի շարք հիվանդություններով մարդիկ հիվանդանում են միայն այն ժամանակ, երբ հարուցիչներն անցնում են նրանց արյան մեջ: Դա կատարվում է զանազան միջատների և հոդվածոտանիների միջոցով: Այսպիսի հիվանդությունները կոչվում են տրանսմիսիվ հիվանդություններ (բծավոր և հետադարծ ոջլային տիֆ, տզային հետադարձ տիֆ, մալարիա, մլակային տենդ (պապատաչի), լեյշմանիոզներ, ժանտախտ, տուլարեմիա, զանազան սեզոնային էնցեֆալիտներ և այլն): Այս հիվանդությունների ժամանակ միջատներն ու հոտվածոտանիները պասիվ կերպով չեն փոխանցում վարակը, այլ նրանց օրգանիզմում զարգանում և բազմանում են այդ հիվանդությունների հարուցիչները, որից հետո են միայն ընդունակ վարակը փոխանցել: Միջատները և հոդվածոտանիները տրանսմիսիվ հիվանդությունները փոխանցում են միայն արյուն ծծելու միջոցով: Արյուն ծծելով՝ նրանք զարգացնում են իրենց ձվարանները և բեղմնավորվելուց հետո ձվադրում են կատարում: Արյուն ծծելու ժամանակ է, որ փոխանցողները վարակվում, կամ վարակը փոխանցում են այլ կենդանիների կամ մարդկանց:

Կենդանի փոխանցողների կենսաբանական յուրահատկությունները, ինչպես նաև նրանց օրգանիզմում հիվանդության հարուցիչների զարգացումը սերտորեն առնչվում են արտաքին միջավայրի ջերմության և հարաբերական խոնավության հետ: Պատահական չէ, որ այս ճանապարհով փոխանցվող հիվանդությունների զգալի մասն ունի որոշակի արտահայտված սեզոնայնություն: Վարակիչ հիվանդությունների փոխանցման համար հատկապես վտանգավոր են այն միջատները, որոնք ապրում են մարդկանց բնակարաններում և օժանդակ շինություններում (էնդոֆիլ միջատներ): Կան նաև կենդանի փոխանցողներ, որոնք լինում են բնակավայրերից դուրս՝ բնության մեջ և մարդկանց հետ շփվում են պատահաբար (էկզոֆիլ միջատներ): Կան տեսակներ (մլակներ, տզեր), որոնք վարակը ոչ միայն փոխանցում են կենդանիներին ու մարդկանցս այլև ձվարանային ճանապարհով՝ սերունդներին: Միջատներից համաճարակային նշանակություն ունեն միայն նրանց իգական տեսակները (որոնք սնվում են միայն արյունով), արուները վարակ չեն փոխանցում, քանի որ սնվում են բուսական հյութերով:

Արյուն ծծելուց հետո միջատի ձվադրումը կոչվում է գոնոտրոֆիկ հարմոնիա, իսկ երբ, կապված արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանների հետ (սա լինում է ուշ աշնանը, երբ սկսվում են ցրտերը), միջատը սնվում է արյունով, նրա մոտ չեն զարգանում ձվարանները, այլ արյունը վեր է ածվում ճարպի, որը և հնարավորություն է տալիս նրան, ձմեռել անաբիոտիկ վիճակում: Այս երևույթը կոչվում է գոնոտրոֆիկ դիզհարմոնիա: Գարնանն այդ միջատները սնվում են արյունով, ձվադրում են կատարում, իսկ իրենք ոչնչանում են: Նման յուրահատկությունն օրինաչափ է միայն այն միջատների համար, որոնք ձմեռում են imago վիճակում:

Վարակիչ հիվանդությունների կենդանի փոխանցողները պատկանում են հոդվածոտանիների տիպին (Arthropoda), որի մեջ մտնում են միջատների (Insecta) և սարդակերպերի (Arachnoidea) դասերը: Վերջին դասից հիվանդությունների հիմնական փոխանցողները տզերն են (Acarina):
Որոշ դեպքերում միջատների կողմից վարակը փոխանցվում է մեխանիկորեն, պասիվ կերպով: Հարուցիչները նրանց օրգանիզմում չեն զարգանում, չեն բազմանում, միջատի մարմնի տարբեր մասերում պահպանելով իրենց կենսունակությունը՝ կեղտոտում են սննդամթերքը, իրերն ու առարկաները: Մարդը, շփվելով այդ վարակված սննդամթերքի հետ կամ սնվելով դրանով, հիվանդանում է այս կամ այն հիվանդությամբ: Նման տիպի հիվանդությունները հիմնականում աղեստամոքսային տրակտի վարակիչ հիվանդություններն են, իսկ փոխանցողները՝ տնային ճանճերը (Musca domestica): Սրանից չի կարելի հետևություն անել, թե ճանճերի տիպը միայն մեխանիկական փոխանցող է, որովհետև կան նաև արյուն ծծող ճանճեր, որոնք վարակը փոխանցում են տրանսմիսիվ ճանապարհով:

Մոծակներ
Մոծակները պատկանում են Cuiicidae ընտանիքին, որն իր հերթին բաժանվում է 3 ենթաընտանիքի Anophelinae, Culicinae և Օxorhynchitanae: Anophelinaeն (մալարիայի մոծակ) ունի մեկ ցեղ՝ Anopheles, որը և մալարիայի փոխանցողն է: Այս ցեղին պատկանող մոծակներից Հայաստանում տարածված է Anopheles maculipennis-ը, որն ունի իր ենթատեսակները: Տարածված է մինչև հյուսիսային լայնության 65°-ը և համաճարակագիտական առումով խոշոր նշանակություն ունի: Երկրորդ տեղում է Anopheles superpistusը: Սա ինտենսիվ կերպով հայտնաբերվում է ամռան,աշնան ամիսներին: Anopheles claviger տեսակի վտանգավորությունն ավելի նվազ է, որովհետև իր աճի առավելագույնին հասնում է գարնան ամիսներին, երբ դեռևս օդի ջերմությունն օպտիմալ պայմաններ չի ստեղծում հարուցիչների սեռական ցիկլի զարգացման համար: Այս երեք տեսակի մոծակները համարվում են
էնդոֆիլ մոծակներ, որովհետև զարգանում և բազմանում են շինություններում (տներ, նկուղներ, օժանդակ շենքեր) և բնակավայրերի շրջապատում գոյություն ունեցող անհոսք ջրերում: Anopheles hyrcanusն այլ կերպ անվանում են նաև եղեգնամոծակ, որովհետև այն եղեգների մեջ է թաքնվում և հարձակվում է մարդկանց վրա բնական միջավայրում: Հիմնականում տարածված է մալարիայի նկատմամբ էնդեմիկ վայրերում (Հայաստանում Արարատյան հարթավայր), ունի որոշակի համաճարակաբանական նշանակություն:

Վերջին տեսակը Anopheles plumbeusն է, որն այլ կերպ կոչվում է անտառային մոծակ և, ինչպես անունն է ցույց տալիս, Հայաստանում տարածված է անտառային գոտու շրջաններում (Շամշադին, Իջևան, Նոյեմբերյան, Ալավերդի), ունի որոշ դեր մալարիայի փոխանցման գործում: Վերջին երկու տեսակի մոծակները կոչվում են էկզոֆիլ մոծակներ, որովհետևգտնվում են մարդկանց բնակավայրերից դուրս:

Culicinaeն (ոչ մալարիային մոծակներ) իր մեջ միավորում է մոծակների 25 ցեղ, որոնցից հանդիպում ենք Aedes, Culex, Culiseta, Mansonia, Uranotaenia, Orthopodamyia տեսակներին: Սրանցից Հայաստանում տարածված են Culex, Aedes և Uranotaenia ցեղերը: Այս ցեղին պատկանող մոծակները փոխանցում են ճապոնական էնցեֆալիտ (Culex tritaenior hynchus, Aedes togoi, Culex pipiens), Սան Լուիի (Culex tarsalis, Culex pipiens, դեղին տենդ, Դենգե (Aedes aegypti) հիվանդությունները, ինչպես նաև հելմինթոզներից՝ ֆիլհարիդոզը (Cilex fagitans, Anopheles Gambie):

Մոծակներն իրենց զարգացման տարբեր փուլերն անցկացնում են տարբեր միջավայրերում: Հասուն մոծակն ապրում է օդում, իսկ անհաս ձևերը (ձու, թրթուր, հարսնյակ)՝ ջրում: Հասուն մոծակը ձվադրումը կատարում է ճահիճներում, անհոսք ջրերում, ինչպես նաև ջրականգերում: Յուրաքանչյուր անգամ դնում է 150-200 ձու: Կախված ջրականգի ջրի ջերմաստիճանից որոշ ժամանակ անց ձվերից դուրս են գալիս մոծակի թրթուրները, որոնք անցնում են չորս հասակային փուլ յուրաքանչյուր անգամ փոխելով մաշկը և մեծացնելով չափերը: Չորրորդ մաշկափոխությունից հետո վերածվում են հարսնյակի, ապա՝ թևավորված մոծակի: Թրթուրները սնվում են զանազան ջրիմուռներով և մանրագույն կենդանիներով: Մալարիային մոծակների թրթուրները ոչ մալարիային մոծակների թրթուրներից տարբերվում են ջրի մակերեսի նկատմամբ ունեցած հորիզոնական դիրքով:

Հարսնյակները ստորակետի ձև ունեն, որի առջևի հաստ մասում տեղավորված են ապագա մոծակի գլուխը և կուրծքը, իսկ բարակ մասում մարմինը, որը կազմված է 9 հատվածներից: Հարսնյակները դրսից սնունդ չեն ընդունում, այլ սնվում են թրթուրային շրջանում կուտակված պաշարի հաշվին: Հարսնյակի զարգացման փուլի վերջում պատռվում է նրա թաղանթը և վերջինիս միջից դուրս է գալիս հասուն մոծակը, որն սկզբում ելնում է ջրի մակերես, իսկ մի քանի րոպե հետո արդեն ի վիճակի է ջրի մակերեսից դեպի ցամաք թռչել: Մալարիային մոծակը հեշտությամբ կարելի է տարբերել ոչ մալարիային մոծակից՝ առաջինը մակերեսին նստում է գլխիվայր դիրքով և թևերին ունի բծեր, ոչ մալարիային մոծակը մակերեսին նստում է հորիզոնական դիրքով, թևերը զուրկ են բծերից:

Ինչպես նշեցինք մոծակների զարգացման առաջին փուլերի տևողությունը կախված է ջրի ջերմաստիճանից, այսպես 1619°ի պայմաններում հասունացումը ձվից մինչև հասուն մոծակ տևում է մոտավորապես մեկ ամիս, 20-25°ում՝ 18, 24-27°ում՝ 14-15 օր: Հասուն մոծակի կյանքի տևողությունը մոտավորապես 3-4 շաբաթ է: Հայաստանի հարթավայրային գոտում (Արարատյան դաշտավայր) մոծակներն իրենց կյանքի ընթացքում կարող են տալ 89 սերունդ: Թևավորված մոծակներին կարելի է հանդիպել շենքերի մութ անկյուններում, գոմերում, ճագարանոցներում, հավարներում, ուր նրանք թռչում են ցերեկը ծծած արյունը մարսելու համար: Մոծակները ձմեռող միջատներ են, ձմեռում են հասուն վիճակում, իսկ հազվադեպ նաև թրթուրային շրջանում:

Անոֆելես ցեղին պատկանող մոծակները փոխանցում են մալարիա հիվանդությունը: Մալարիայով հիվանդի արյունը ծծելիս նրանց ստամոքս են ընկնում մալարիայի հարուցիչների սեռական ձևերը միկրո և մակրո գամետոցիտները, որոնց բեղմնավորվելուց հետո հիմք է դրվում Վարակ փոխանցողմալարիայի հարուցիչների զարգացման սեռական ցիկլին (սպորոգոնիա): Բեղմնավորված սեռական բջիջը կոչվում է զիգոտա: Զիգոտան այնուհետև ընդունում է որդանման ձև ու ակտիվորեն սկսում է շարժվել,այդ պատճառով ստացել է օոկինետ անունը: Վերջինս աստիճանաբար թափանցում է մոծակի ստամոքսի լորձաթաղանթ ու տեղակայվում է նրա պատի մեջ, անցնում է էպիթելային հյուսվածք ու կանգ է առնում նրա մկանային շերտում, ուր պատենավորվում է՝ առաջացնելով օոցիստ:Վերջինս ստամոքսի պատում սկսում է աճել ու զարգանալ, կորիզը և պրոտոպլազման պարզ կիսման եղանակով բաժանվում են՝ դառնալով ասեղանման գոյացություն, որը կազմված է պրոտոպլազմայից և կորիզից: Դրանք կոչվում են սպորոզոիտներ:

Հետագայում սպորոզոիտներին պարփակող թաղանթը պատռվում է և սպորոզոիտները թափվում են մոծակի որովայնի խոռոչը տարածվելով զանազան մասերում, ապա կենտրոնանում են մոծակի թքագեղձերում: Երբ վարակված մոծակը խայթում է առողջ մարդուն՝ արյան մակարդելիությունն իջեցնելու համար, թքագեղձից հյութ է ներարկում արյան մեջ, որը լի է սպորոզոիտներով: Սրանք արյան միջոցով մուտք են գործում մարդու օրգանիզմ, հատկապես ախտահարում են նրա ռեւոիկուլոէնդոթելյար համակարգը, իսկ հետո՝ էրիթրոցիտները: Մալարիայի հարուցիչները մոծակի օրգանիզմում սեռական զարգացման ցիկլը կատարում են որոշակի ջերմության և հարաբերական խոնավության պայմաններում: Նվազագույն ջերմաստիճանը +16V ն է: Այս ջերմաստիճանի պայմաններում սպորոգոնիկ ցիկլը տևում է 35-45 օր: Իսկ օպտիմալ ջերմության դեպքում (25-28°)՝ 10-14 օր: Այս է պատճառը, որ, չնայած մալարիայի մոծակների և հիվանդների առկայությանը, Հայաստանի լեռնային շրջաններում (Ապարան, Կամո, Սևան, Մարտունի, Վարդենիս և այլուր) մալարիայի տեղային դեպքեր չեն արձանագրվում: Ապորոգոնիկ ցիլկի տևողությունը, բացի ջերմությունից և հարաբերական խոնավությունից, կախված է նաև մալարիայի հարուցիչների տեսակից: PI. vivaxի համար նվազագույն ջերմաստիճանը պետք է լինի 15-16° C-ը, PI. malariaeի ժամանակ՝ 17,518°C-ը, PI. falciparumի դեպքում 18°C-ը:

Մոծակների դեմ պայքարը բազմազան է և ուղղված է դրանցից պաշտպանվելուն, թևավոր մոծակների ու դրանց ջրային սերնդի ոչնչացմանը, մոծակների զարգացման տեղերի առողջացմանը:

Մոծակներից պաշտպանվելու միջոցները կարելի է բաժանել երեք խմբի՝ մեխանիկական, քիմիական և կենսաբանական: Մեխանիկական միջոցառման նպատակն է այս կամ այն ճանապարհով կանխել մոծակների շփումը մարդկանց հետ: Առաջներում մալարիայով վարակված շրջանների բնակիչները նկատելով, որ մոծակները շատ բարձր չեն թռչում, պաշտպանվելու համար կառուցում էին աշտարակներ՝ 15 մետրից ոչ պակաս բարձրությամբ: Մեխանիկական միջոցներից են նաև շենքերի լուսամուտների և դռների ցանցապատումը (ցանցի անցքերը 1,5 մմից մեծ
•պետք է լինեն): Մոծակների հարձակումներից պաշտպանվելու համար օգտագործում են թանզիֆից (մառլա) վարագույրներ և մոծակորսներ:

Կենսաբանական մեթոդ, անասնանոցները կառուցում են բնակարանի և ճահճի միջև: Մոծակները ճահճից դեպի բնակավայր թռչելիս առաջին հերթին հանդիպում են անասնանոցներին և; հարձակվելով անասունների, հավերի վրա, սնվում են նրանց արյունով և արդյունքում՝ մարդիկ ազատվում են դրանց խայթոցից (զոոպրոֆիլակտիկա):

Մոծակների զարգացման տեղերի (ճահիճների) չորացման, առողջացման աշխատանքները նպաստում են ոչ միայն մալարիայի վերացմանը, այլև օգնում են նոր հողերի յուրացման և ցանքատարածությունների ընդարձակման գործին: Այս նպատակով կատարվում են հիդրոտեխնիկական աշխատանքներ, որը մեծապես նպաստում է ոռոգման նոր, կատարելագործված համակարգի անցնելուն, կանխվում է ջրի կորուստը, հետևապես և՝ ճահճուտների առաջացումը:

Մոծակների թրթուրներին ոչնչացնելու համար կիրառվում է նաև կենսաբանական մեթոդը, որն իրագործվում է գամբուզիա (Gambusia affinis) ձկների միջոցով: Այն Հայաստան է բերվել 1934թ. ու տարածվել Արարատյան դաշտավայրի ճահճուտներում ու առվակներում: Գամբուզիա ձուկը կենդանածին է և սեզոնի ընթացքում կարող է 46 անգամ սերունդ տալ: Սրանք սնվում են մոծակի թրթուրներով: Վերջին տարիներին բ՛ավականին արդյունավետ է դարձել մոծակների ջրային սերնդի դեմ միկրոօրգանիզմների (բակտերիաների) միջոցով կենսաբանական պայքարի մեթոդները: Մոծակների թրթուրներին ոչնչացնելու համար օգտագործում են նաև քիմիական նյութեր: Դրանք իրենց ազդեցությամբ բաժանվում են երկու խմբի: Առաջին խումբն ազդում է թրթուրների օտամոքսաղիքային համակարգի, իսկ երկրորդը՝ շնչառական համակարգի վրա: Առաջին խմբի քիմիական նյութերից են փարիզյան կանաչը, թիոդիֆենիլամինը, մեթիլնիտրոֆոսը և այլ թունավոր նյութեր: Երկրորդ խմբին են պատկանում նավթամթերքները (նավթ, մազութ, կերոսին, ււալյարկա և այլն):

Աղեստամոքսային թույներն օգտագործում են չեզոք փոշիների հետ խառնելուց հետո 1:2, 1:5 հարաբերությամբ: Մեկ հեկտար մակերեսով կանգնած ջրում ծախսվում է մոտավորապես 11,5 կգ թույն: Իսկ նավթային նյութերից 1մ2 մակերեսի համար օգտագործվում է 3040 գրամ նավթ, 5060 գրամ մազութ:

Հասուն մոծակներին ոչնչացնելու գործում կարևոր նշանակություն ունի կայուն միջատասպան (ինսեկտիցիդ) նյութերի օգտագործումը: Մինչև վերջին տարիները բավականին մեծ կիրառություն ունեին ԴԴՏի և հեքսաքլորանի պատրաստուկները: ԴԴՏի պատրաստուկն օգտագործվում էր 1,02,0%անոց ջրային լուծույթների ձևով, այն հաշվով, որ յուրաքանչյուր 1մ մշակվող մակերեսին ընկնի 1,52,0 գր ակտիվ ազդող նյութ: Հատուկ հեղացիրն այս ջրային սուսպենզիաներով (ավտոմաքս, հիդրոպուլտ) ոռոգում է շինությունների պատերի ներսի մակերեսները, առաստաղները, իսկ դրսի կողմից դռների և լուսամուտների շրջանակները: Մոծակները, շփվելով մշակված մակերեսներին, թունավորվում և ոչնչանում են: Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս միջատասպան նյութերը զերծ չեն նաև թերություններից, նախ լինելով չափազանց կայուն պատրաստուկ՝ երկար ժամանակ պահպանվում են բնության մեջ և կենդանիների/օրգանիզմում (կումուլացիոն հատկություն): Երկրորդ երկար օգտագործելուց հետո միջատներն աստիճանաբար ընտելանում են այս միջատասպան նյութերին, վերջինս կորցնում է իր արդյունավետությունը: Բացի այդ, հեքսաքլորանը զերծ չէ նաև քաղցկեղածին հատկությունից: Այս իսկ պատճառով՝ այժմ մոծակների դեմ պայքարի գործում օգտագործում են այլ նյութեր՝ եռաքլորմեթան, քլոֆոս (510% դուստեր՝ այն հաշվով, որ յուրաքանչյուր 1մ2 վրա ընկնի 34 գրամ ակտիվ ազդող նյութ):

Վերջին տարիներին, արտաքին միջավայրը աղտոտումից զերծ պահելու նպատակով, ինչպես մոծակների, այնպես էլ միջատների դեմ պայքարի միջոցառումներում կարևոր տեղէ հատկացվում կենսաբանական մեթոդին. Մեթոդներից մեկը կապված է կենսաբանական ստերիլիզացիայի հետ. արու մոծակներին արհեստական պայմաններում աճեցնելուց հետո, գամմա, ռենտգենյան ճառագայթների միջոցով ստերիլիզացիայի են ենթարկում և բաց են թողնում բնության մեջ, որը նպաստում է, որ մոծակների բազմացումը կանխվի: Նույն նպատակի համար օգտագործում են նաև յուվելինային հորմոններ (էպիկսիամիդային միացություններ), որոնց ազդեցության շնորհիվ միջատները դնում են անկենդան ձվեր:

Վարակ փոխանցողՄլակներ
Մլակներն արյուն ծծող միջատներ են, որոնք պատկանում են երկթևանիների կարգին: Մլակի ամբողջ մարմինը ծածկված է թանձր մազմզուկներով և ունի ոսկեդեղին գույն: էգ մլակը սնվում է արյունով, որը նա ծծում է բերանի ծակող ապարատի շնորհիվ: Արուները սնվում են բուսական հյութերով և ոչ մի համաճարակագիտական նշանակություն չունեն: Մլակները չեն թռչում, տեղաշարժվում են ցատկոտելով: Մլակներն անցնում են բազմացման չորս փուլ ձու, թրթուր, հարսնյակ, հասուն մլակ: Նրանց աճի և բազմացման համար ամենաբարենպաստը +28°նն է:

Իսկ հիմնականում տարածված են արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիներում: Արանք առավել ջերմասեր են, քան մոծակները: Մլակներն ավելի ակտիվ են մայրամուտին, իսկ ցերեկներն անց են կացնում սենյակներում, անասնանոցներում, թռչնանոցներում գիշերվա ծծած արյունը մարսելու համար:

Արյունը մարսելու և ձվարանը զարգացնելու պրոցեսը սերտ կապ ունի օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության հետ, այսպես՝ +28°  +30° –ների և 40% հարաբերական խոնավության պայմաններում արյան մարսումը և ձվարանների զարգացումը տևում է 62-72 ժամ: Ձվադրման ժամանակ թևավորված մայրերի զգալի մասը ոչնչանում է: Էգ մլակը յուրաքանչյուր անգամ դնում է 2530 ձու: Ձվադրումը կատարվում է օրգանական նյութերով հարուստ սուբստրատների մեջ: Այս տեսակետից բավականին հարմար տեղեր են կրծողների, սողունների բները, աղբակույտերը, գետնահարկերի հատակը, անասնանոցները և թռչնանոցները, ճագարների բները, արտաքնոցները և այլն: Կապված արտաքին օդի ջերմաստիճանի հետ՝ մոտ 710 օր հետո ձվից դուրս է գալիս թրթուրը, որն անցնում է զարգացման 4 փուլ՝ ամեն անգամ փոխելով մաշկը: Թրթուրային փուլի զարգացման տևողությունը պայմանավորված է արտաքին միջավայրի ջերմությամբ ու խոնավությամբ, այսպես +28° ի և 60-70% խոնավության պայմաններում այն տևում է 3035 օր: Մլակները հիմնականում ձմեռում Են թրթուրային շրջանում: Չորրորդ աստիճանի թրթուրն աստիճանաբար վերածվում է հարսնյակի: Վերջինս անշարժ է և սնվում է թրթուրային շրջանում կուտակված նյութերով: Հարսնյակային փուլի վերջում (1012 օր) պատռվում է հարսնյակի թաղանթը, և միջից դուրս է գալիս թևավորված մլակը:

Արարատյան հարթավայրի բարձրադիր մասում մլակները տարեկան տալիս են երկու սերունդ, առաջինը՝ հունիսի վերջին տասնօրյակին, իսկ երկրորդը՝ օգոստոսի վերջին (Ա.Չուբկովա, Կ.Դեղձունյան և ուրիշներ, 1955թ.): Մլակների զարգացումը ձվից մինչև հասուն մլակ 27°ի պայմաններում տևում է մոտավորապես 7 շաբաթ: Հասուն էգ մլակն ապրում է 3 շաբաթ, իսկ արուն փոքր֊ինչ պակաս:

Մլակները պապատաչի տենդի և լեյշմանիոզների կենդանի փոխանցողներն են: Պապատաչի կամ մլակային տենդով մարդիկ հիվանդանում են ամռան ամիսներին: Հիվանդների արյան մեջ հիվանդության հարուցիչները (վիրուսներ) ի հայտ են գալիս գաղտնի շրջանի վերջին օրերից սկսած մինչև հիվանդության սկզբի երկու օրերի ընթացքում: Մնացած օրերին հարուցիչներն արյան մեջ չեն հայտնաբերվում, ուստի և այդ ժամանակամիջոցում դրանք որպես վարակի աղբյուր ոչ մի համաճարակաբանական նշանակություն չունեն: Հիվանդների վարակելիության ժամանակամիջոցում, երբ մլակները ծծում են նրանց արյունը, վերջինիս հետ միասին իրենց օրգանիզմ են ներմուծում տենդի հարուցիչներ, որոնք 68 օրվա ընթացքում զարգանում են մլակի աղեստամոքսային տրակտում, որտեղից կուտակվում են թքագեղձերում: Այսպիսի մլակները մարդկանց խայթելիս՝ նրանց հիվանդացնում են մլակային տենդով: Մլակներն այս հիվանդության ժամանակ վարակը փոխանցում են ոչ միայն մարդկանց, այլև տրանսօվարիալ ճանապարհով վարակում են իրենց սերունդներին դեռևս ձվադրման ժամանակ: Մլակային տենդը փոխանցում է Phlebotomus papatasiiն: Մլակները փոխանցում են նաև մաշկային և ընդերային լեյշմանիոզներ հիվանդությունները (Ph. sergenti, Ph. major, Ph. pavlovski, Ph. caucasicus, Ph. argentipes, Ph. Kandelaki, Ph. chinensis և այլն):

Լեյշմանիոզներով հիվանդանում են նաև որոշ կրծողներ (գյուղական տիպի լեյշմանիոզ), ավազամկներ, գետնասկյուռներ, սովորական դաշտամկներ և այլն: Մլակներին հաճախ կարելի է հանդիպել այս կենդանիների բներում, ուր հրաշալի պայմաններ կան նրանց նախաթևավորված ձևերի զարգացման համար: Հայաստանում մաշկային լեյշմանիոզի դեպքեր հայտնաբերվել են Գորիսում (Մարզպան), Ղափանում (Կ.Դեղձունյան): Ներքին կամ վիսցերալ լեյշմանիոզ Հայաստանում հայտնաբերվել է Երևան քաղաքում՝ Արաբկիր, Նորք, Այգեստան, Մարաշ թաղամասերում (Ռ. Կարապետյան): Այս հիվանդության տարածման գործում որոշակի նշանակություն ունեն թափառող շները:

Մլակների նախաթևավորված ձևերի դեմ պայքարը տարվում է նույն միջոցներով, ինչ ճանճերի դեմ, իսկ հասուն մլակների դեմ՝ ինչպես մոծակների դեպքում:

Լվեր
Լվերը փոքրիկ, դեղնահարդագույն, կամ դարչնագույն միջատներ են (երկարությունը 0,75ից մինչև 5 մմ), սնվում են մարդկանց, մի շարք կենդանիների և թռչունների արյունով: Լվերի մարմնի վրա կան երեք զույգ ոտքեր: Առավել զարգացած է հետին զույգը, որի օգնությամբ միջատը կարող է ցատկել 3035 սմ հեռու և 910 սմ վեր: Լվերն իրենց սպիտակադեղնավուն ձվերը դնում են հատակի ճեղքերում, առնետների, շների, թռչունների բներում, օրգանական նյութերով հարուստ թափոններում: Իր կյանքի ընթացքում լուն կարող է դնել մինչև 450 ձու: Ձվադրելուց 35 օր հետո դուրս է գալիս բավականին շարժուն թրթուրը, որը սնվում է զանազան օրգանական նյութերով, ինչպես նաև՝ հասուն լվի կղանքով:

Թրթուրն, աստիճանաբար մեծանալով, վերածվում է հարսնյակի, ապա՝ չհասունացած, իսկ հետո հասուն լվի: Զարգացման ամբողջ շրջանը, բարենպաստ ջերմաստիճանի պայմաններում (18°), տևում է 35 շաբաթ: Տարբեր տեսակի լվերի կյանքի տևողությունը տարբեր է տափաստանային կրծողների լվերն ապրում են մինչև 1725 օր, մարդու լուն՝ 300-ից մինչև 513 օր, շան լուն 234 օր, առնետների լուն՝ մինչև 100 օր: Լվերը հեշտությամբ մի կենդանուց անցնում են մյուսին: Մարդկանց, շների, կատուների և տնային այլ կենդանիների վրա հաճախ փոխադրվում են զանազան կրծողների լվերը, որն ունի կարևոր համաճարակաբանական նշանակություն: Լվերը բարենպաստ պայմաններում սնվում են արյունով (յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ): Արյուն ծծելը տևում է 1015 րոպե:

Մարդու լուն արյուն ծծելուցհետո առաջին 30 րոպեում արտաթորում է 10-20 անգամ: Կծելու ժամանակ լվերը թքագեղձերից արյան մեջ են ներարկում մի նյութ, որն իջեցնում է արյան մակարդելիությունը: Կծած տեղում առաջանում է քոր, կարմրություն, որը կարճ ժամանակից հետո անցնում է: Հիվանդություններ տարածելու տեսակետից վտանգավոր են այն լվերը, որոնց հետ մարդը շփվում է ոչ միայն տան պայմաններում, այլև բնության մեջ: Դրանցից են մարդու, շների, առնետների, տնային մկների, գետնասկյուռների, ավազամկների, արջամկների (տարաբուգաններ) լվերը:

Լվերը փոխանցում են ժանտախտ, տուլարեմիա, միկսոմատոզ, էնդեմիկ բծավոր տիֆ և այլ հիվանդություններ: ժանտախտով հիվանդանում են նաև կրծողները, ինչպես նաև ուղտերը, շները, կատուները (վերջին երկուսը համաճարակաբանական նշանակություն չունեն): ժանտախտ հիվանդության փոխանցման գործում հատկապես վտանգավոր են մարդկանց Pulex irritans և առնետների Xenopsylla cheopis լվերը: Լվերը, կծելով հիվանդ կամ վարակված կրծողներին, դրանց արյան հետ միասին իրենց օրգանիզմ են ներմուծում նաև ժանտախտի հարուցիչները: Վերջիններս, բազմանալով լվի ստամոքսաղիքային համակարգում, խցանում են նրա նախաստամոքսային մասը: Երբ այդպիսի լուն փորձում է նորից արյուն ծծել, ապա նա արտափսխում է խցանը, որը լի է ժանտախտի հարուցիչներով: Դրանք, անցնելով մաշկի տակ, կծած տեղից թափանցում են ներս (հատկապես քորելու ժամանակ): Այս ճանապարհով վարակվածների մոտ առաջանում է ավշագեղձային (բուբոնային) ժանտախտ:

Լվերի դեմ պայքարի միջոցառումների մեջ մեծ կարևորություն ունի բնակելի շենքերի, բակերի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումը, ժամանակին աղբահանումը, սենյակի հատակի ճեղքերի վերացումը, տնային կենդանիներին մաքուր պահելը: Առաջարկվում է պարբերաբար հատակները մշակել ջրաօճառային, կարբոլյան թթվի, կրեոզոլի լուծույթներով: Լավ արդյունքներ են ստացվում, երբ այդպիսի մշակումները կատարում ենքլորոֆոս, եռաքլոր մետաֆոս միջատասպան նյութերի 0,1%անոց ջրային էմուլսիայով: Տնային կենդանիներին միջատազերծելու նպատակով կարելի է նրանց լողացնել կրեոզոլային էմուլսիայով: Հագուստները, անկողնային պարագաները, տնային կենդանիների թաղիքները, գորգերը նույնպես անհրաժեշտ է մշակել 0,1% քլոֆոսի, եռաքլոր մետաֆոսի լուծույթներով:

Ոջիլներ Վարակ փոխանցող
Ոջիլներն ապրում ու բազամանում են մարդու և զանազան կենդանիների մարմնի վրա, սնվում են նրանց արյունով, մակաբույծներ հն: Կան բազմատեսակ ոջիլներ, բայց բժշկական նշանակություն ունի մարդու ոջիլը:  Մարդկանց վրա ապրում են երեք տեսակի ոջիլներ հագուստի, գլխի ևցայլքի (տես՝ նկ. N 5): Ոջիլները բաժանասեռ միջատներ են: Մեկ անգամ բեղմնավորվելուց հետո էգը կարող է 720 օր անընդհատ օվադրել: Ձվադրումն սկսվում է բեղմնավորման հաջորդ օրվանից: Ձվերի հետ միաժամանակ ոջիլն արտադրում է սոսնձանման հյութ, որի օգնությամբ կպչում է մազին, կամ հագուստին: Հագուստի ոջիլն օրական կարողէ դնել 6-14 ձու (անիծ), իսկ ամբողջ կյանքի ընթացքում մինչև 300: Գլխի ոջիլը համեմատաբար քիչ է անիծ դնում օրական 4 հատ, իսկ ամբողջ կյանքի ընթացքում՝ 120-140 հատ: Ցայլքոջիլը շատ փոքր է և ապրում է հիմնականում ցայլքի մազոտ մասում, ուր և ձվադրում է կատարում: Իր կյանքի ընթացքում ցայլքի ոջիլը դնում է մոտ 50 ձու: Ժամանակին բուժվելու դեպքում ցայլքի ոջիլը կարող է տարածվել մարմնի այլ մասերի վրա (ձեռքերի մազոտ մասեր, հոնքեր, ոտքերի մազեր և այլն):

Մարմնի ջերմաստիճանի պայմաններում 48 օրվա ընթացքում անիծներից դուրս են գալիս թրթուրներ, որոնք անցնում են զարգացման երեք փուլ: Մեկ փուլից մյուսին անցնելու համար թրթուրը սնվում է արյունով, փոխում է մաշկը և չափերով մեծանում է: Երկրորդ մաշակափոխությունից հետո այն սեռահասուն է դառնում և ի վիճակի է ձվադրում կատարել: Մարդկանց մարմնից դուրս ոջիլը չի կարող ապրել և շատ շուտ ոչնչանում է: Ոջիլի կյանքի տևողությունը սկսած սաղմնային շրջանից, 60 օրից չի անցնում, իսկ հասուն ոջիլն ապրում է մոտ 30 օր:

Հագուստի ոջիլն օրվա ընթացքում լինում է հագուստների ծալքերում և 23 անգամ է կպչում մարմնին արյուն ծծելու նպատակով:

Մարդու արյան մակարդելիությունն իջեցնելու համար ոջիլը յուրահատուկ լորձանման հյութ է ներարկում, որն ուժեղ քոր է առաջացնում: Յուրաքանչյուր անգամ արյուն ծծելիս ոջիլն արտազատում է կղանք, որն իսկույն կպչում է մաշկին: Ցածր ջերմաստիճանում ոջիլը բավականին լավ է  դիմանում քաղցին: Այսպես 37°-ում կարող է չսնվել 12 օր, իսկ 10°-ում՝  մինչև 16 օր: Ջերմաստիճանն ազդում է նաև ոջիլների շարժունակության վրա: Նրանք առավել շարժուն են 25-37°-ում, որի ժամանակ 1 րոպեում կարող են անցնել 10-35 սմ: Շնորհիվ կարճ, զարգացած ոտքերի ոջիլներն օժտված են մարմնի մազածածկ մասերին կպչելու ունակությամբ: Ոջիլները
կարող են ապրել և բազմանալ միայն մարդու վրա:

Բծավոր տիֆի հարուցիչներով (Rickettsia prowazeki) ոջիլները վարակվում են՝ հիվանդների արյունով սնվելիս: Հարուցիչներն անցնում են ոջլի ստամոքս, հիմնավորվում են էպիթելյար հյուսվածքում և այնտեղ բազմանում, որի հետևանքով խախտվում է էպիթելյար հյուսվածքի ամբողջականությունը և ռիկետսիաները թափվում են աղիքի լուսանցքը՝ խառնվելով կղանքին: Այս ամբողջ պրոցեսը տևում է 59 օր, որից հետո միայն վարակված ոջիլը կարողէ վարակը փոխանցել: Մարդը հիվանդանում է բծավոր տիֆով, երբ քորում է վարակված ոջիլի կծած տեղը և, հիվանդության հարուցիչներով հարուստ կղանքը ինքնաբերաբար մտցնում է իր օրգանիզմ:

Մի փոքր այլ կերպ է կատարվում ոջլային հետադարձ տիֆի փոխանցումը: Այս հիվանդության ժամանակ մարդը վարակիչ է ոջիլների համար հիմնականում տենդային նոպաների դեպքում: Հիվանդության հարուցիչները (Spirocheta recurrentis) անցնում են ոջիլի օրգանիզմ և կուտակվում են նրա արյան ավշում (հեմոլիմֆա): Ոջլի օրգանիզմում հարուցիչները զարգանալուց հետո, երբ նրանք կծում են առողջ մարդկանց, վերջիններս քորի ժամանակ ինքնաբերաբար ջարդում են միջատին, որի օրգանիզմից հիվանդության հարուցիչներ պարունակող ավիշը դուրս գալով, լցվում է մաշկի վնասված մասի վրա ու վարակում է առողջ մարդուն:

Հիվանդության հարուցիչները սպիրոխետները, վարակված ոջլի օրգանիզմում կարող են պահպանվել մոտ 34 շաբաթ: Խրամատային տենդի փոխանցումը ոջիլների միջոցով կատարվում է այնպես, ինչպես բծավոր տիֆի ժամանակ, բայց չի բացառվում նաև փոխանցման հետադարձ տիֆի տարբերակը:

Ոջիլների դեմ պայքարը հսկայական նշանակություն ունի վերը նշված հիվանդությունների վերացման գործում: Ոջլոտությունը վերացնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին բարելավել ազգաբնակչության սոցիալտնտեսական պայմանները, բարձրացնել նրանց սանիտարական կուլտուրան: Հաճախակի լողանալը և սպիտակեղենի փոխելը լավագույն միջոցներ են ոջիլներից զերծ մնալու համար: Անհրաժեշտ է սանիտարական հսկողություն սահմանել բաղնիքներում, լվացքատներում, վարսավիրանոցներում, հանրակացարաններում, հյուրանոցներում, երկաթուղային կայարաններում, նավահանգիստներում, օդանավակայաններում, դպրոցներում, մանկական հիմնարկներում, կինոթատրոններում, բոլոր այն վայրերում, ուր լինում են մարդկանց մեծ կուտակումներ: Ոջիլներին ոչնչացնելու համար կիրառում են քիմիական միջոցներ: Ֆիզիկական մեթոդներից ամենալավը բարձր ջերմությունն է (սպիտակեղենի եռացում, արդուկում և այլն): Քիմիական միջոցներից ամենաարդյունավետը միջատասպան պատրաստուկների կիրառումն է:

Օճառով, տաք ջրով լողանալիս մարդու մարմնի վրա եղած ոջիլները, շնորհիվ օճառի վնասակար ազդեցության, լվացվումտարվում են ջրի և փրփուրի հետ միասին: Մարմնի մազոտ մասերը ոջլազերծելու համար օգտագործում են քիմիական զանազան միջատասպան նյութեր, որոնք մարդկանց համար թունավոր չեն: Գլխի ոջլոտությունը վերացնելու համար օգտագործում են սովորական նավթ (բուսական յուղերի հետ հավասար խառնուրդ): Այն քսում են գլխի մաշկին, ապա ծածկում Են մոմլաթով և գլխաշորով: Մեկերկու այսպիսի մշակումից հետո գլուխը լվանում են ջրով և օճառով: Շատ է օգնում նաև երեք օր անընդհատ գլխի մազերը սովորական քացախով թրջելը, որից հետո դարձյալ մազերը պետք է լվանալ ջրով և օճառով: Գլխի ոջլոտության դեմ շատ լավ միջոց է 50%անոց օճառսոլվենտային մածուկը, որով մշակում են գլուխը, թողնում են 12-20րոպե, որից հետո լվանում են: Լավ արդյունք է տալիս նաևնիտիֆորի կիրառումը:

Ցայլքի շրջանի ոջլոտության ժամանակ նույնպես կիրառում են նշված նյութերը՝ օծանելիքների ձևով: Լավ արդյունք են տալիս նաև 10%-անոց ալբիխտիոլի, 10%-անոց սկիպիդարի էմուլսիաները, 510% սպիտակ սնդրկային օծանելիքը, բենզիլբենզոլատը: Վերը նշված նյութերն օգտագործելուց 1 ժամ հետո վարակվածները պետք է լողանան տաք ջրով և օճառով:

Սպիտակեղենի ոջլազերծման ֆիզիկական մեթոդներից առավել արդյունավետը վարակված սպիտակեղենի եռացումն է: Դրա համար սպիտակեղենը տեղավորում են կաթսայի մեջ, վրան ավելացնում են ջուր, կամ լվացքի սոդայի 2% ֊անոց լուծույթ՝ մինչև սպիտակեղենի ծածկվելը, կաթսայի բերանը կափարիչով ծածկում են և 1520 րոպե եռացնում՝ պարբերաբար խառնելով սպիտակեղենը: Քիմիական նյութերից լավ արդյունք է տալիս 0,15%անոց կարբոֆոսի էմուլսիան, երբ դրանով սպիտակեղենը և անկողնային պարագաները թրջոց են դրվում: Օգտագործում են նաև ԴԴՏի 5%անոց օճառաջուրը, որի մեջ ընկղմում են սպիտակեղենը: Հագուստեղենի, սպիտակեղենի, անկողնային պարագաների ոջլազերծում կարելի է կատարել չոր , տաք օդով գործող ոջլասպան խցիկում: Կա նաև բութադիոն դեղամիջոցը: Մարդիկ խմում են բութադիոն, որն անցնում է արյան մեջ, որով սնվող ոջիլները ոչնչանում են: Այս դեղամիջոցն անվտանգ է:

վարակ փոխանցողՏզեր
Տզերը սարդակերպերի դասի մեջ մտնող միջատներ են: Արանց մարմինը հատվածավորված չէ և բաղկացած է երեք մասերից՝ գլուխ, կուրծք և փոր: Սրանք միմյանցից սահմանազատված չեն: Հասուն տիզն ունի 4 զույգ ոտք, որոնք կառչելու շատ լավ հատկություն ունեն:
կարող են դնել շուրջ 17 000 ձու: Ձվերից դուրս են գալիս վեցոտանի թրթուրներ (նիմֆա), որոնք մաշկափոխությունից հետո դառնում են հասուն տիզ: Նիմֆաները հասուն տզերից տարբերվում են ոչ միայն մեկ զույգ պակաս ոտիկներով, այլև նրանով, որ սեռահասուն չեն:

Համաճարակաբանական նշանակություն ունեն հիմնականում արգասյան, գամազյան, իքսոդյան տզերը: Տզերն հիմնականում տարածում են բնական օջախականություն ունեցող վարակիչ հիվանդություններ: Տզերի զարգացման ցիկլը, կախված տեսակից, տարբեր է: Տզերն ապրում են դաշտերում, անտառներում, զանազան կենդանիների, հատկապես՝ կրծողների, թռչունների բներում, երբեմն էլ՝ մարդկանց բնակարաններում: Հայաստանի պայմաններում տզերի ակտիվացումը սովորաբար սկսվում է ապրիլմայիս ամիսներից: Տզերը կենդանուց կամ մարդուց արյուն ծծելուց հետո պոկվում և վայր են ընկնում: Մարդը տզերի հետ սովորաբար շփվում է բաց դաշտում, անտառներում (աշխատանքի ժամանակ կամ հանգստանալիս), կարող են հանդիպել նաև բնակարաններում, որտեղ բերվում են անասունների միջոցով: Ուշագրավ է այն, որ տզի՝ արյուն ծծելու պրոցեսը տևում է 3040 րոպեից մինչև 1 ժամ, սակայն մարդը դա չի զգում՝ անցավ լինելու պատճառով: Կծած տեղում գոյանում է 58 մմ տրամագծով պապուլա, որը, հետո ներծծվելով, վերածվում է կարմրամանուշակագույն բծի:

Տզերը, ինչպես մլակները, ի տարբերություն այլ կենդանի փոխանցողների, սաղմի միջոցով վարակը փոխանցում են իրենց սերունդներին (մինչև երրորդ սերունդ), որը շատ կարևոր համաճարակաբանական նշանականություն ունի: Տզերն ունեն իրենց տարածվածության որոշակի սահմանները, որը պայմանավորված է փոխանցողների ու ընկալ կենդանիների էկոլոգիական յուրահատկություններով, ինչպես նաև բարենպաստ կլիմայական պայմաններով:
Տզերը փոխանցում են զանազան սեզոնային ինֆեկցիաներ: Հատկապես Ixodes persulcatusը, Dermacentorsilvarumը, Haemophysalis concinnaն փոխանցում են գարնանայինամառային կամ տայգային էնցեֆալիտ հիվանդությունը: Rhipicephalus sanguincusը՝ մարսելյան տենդ հիվանդությունը, Dermacentor andersoni, Haemophysalis humerosa, Hyalomma savigii տզերը փոխանցում են ռիկետսիոզներ հիվանդությունը: Հայաստանի պայմաններում Dermacentor marginatus տիպը փոխանցում է տուլարեմիա, Ornithodorus papillepisը, Ornithodorus verrucosusը՝ տզային հետադարձ տիֆ: Արգասյան ընտանիքի որոշ տեսակի տզեր բնության մեջ արբովիրուսային ինֆեկցիաների պահպանողներն են: Իսկ բրուցելոզային ինֆեկցիայի պահպանողները Hyalomma punctata և Ornithodorus lahorensis տզերն են:

Տզերի դեմ պայքարը հիմնականում տարվում է երկու ուղղությամբ դրանց ոչնչացում բնակարաններում և տնային կենդանիների համար նախատեսված շինություններում և պայքար տզերի դեմ բնության մեջ: Տզերի զարգացման օջախներն անվտանգ դարձնելու նպատակով անհրաժեշտ է բոլոր անցքերը փակել և ներսից լավ սվաղել պատերը: Տնային կենդանիների տզերն անհրաժեշտ է հավաքել և ոչնչացնել: Տզերի դեմ պայքարի գործում զգալի տեղ է հատկացվում վարակված կենդանիների մշակմանը զանազան խրտնեցնող և միջատասպան նյութերով: Այդ նպատակով անասուններին լողացնում են ՍՆ  9 պատրաստուկ միախառնած ջրավազաններում: Մեկ անգամ լողացնելուց հետո 10-15 օր նրանց վրա տզեր չեն հայտնաբերվում:

Եթե աշխատանքի բնույթը պահանջում է գիշերել դաշտում կամ անտառում, ապա անհրաժեշտ է տարածքը մաքրել բուսականությունից, քարերից և այն մշակել միջատասպան նյութերով (քլորոֆոս, քլորմետաֆոս, ԴԴՏ և այլն): Տզերից պաշտպանվելու համար պետք է կրել այնպիսի արտահագուստ, որը ծածկում է պարանոցը, դեմքը, վերին ու ստորին վերջույթները: Արտահագուստի վրայի տզերին պետք է հատուկ ունելիով բռնել և ոչնչացնել կրակի մեջ, կամ գցել 2%անոց կարբոլյան թթվի լուծույթի մեջ: Մարմնի բաց մասերին անհրաժեշտ է քսել տզերին վանող նյութեր (դիմեթիլֆթալատ): 

Ճանճեր
Գոյություն ունի ճանճերի 70 ընտանիք, համաճարակաբանական նշանակություն ունեն հատկապես սինանտրոպ ճանճերը, որոնք որոշակի կապ ունեն մարդկանց գործունեության հետ կամ հանդիպում են նրանց կենցաղում:

Ճանճերը հիմնականում ձվադրում են, չնայած կան նաև կենդանածին ճանճեր (դիակային և Glossina դասին պատկանող ճանճեր): ճանճերի զարգացման փուլը բաղկացած է 4 շրջանից ձու, թրթուր, հարսնյակ և հասուն ճանճ: ՈՒնեն երեք զույգ ոտք, որոնք, ինչպես նաև մարմինը, պատված են մազմզուկներով: Ամենակեր միջատներ են: Շնորհիվ զարգացած թքագեղձերի՝ սնվում են ոչ միայն զանազան սննդահյութերով, այլև կարողանում են կակղեցնել և կլանել կարծր սննդամթերքն ու անմաքրությունները: Տնային ճանճը Musca domesticaն, ավելի հաճախ սնվում է մարդկանց և կենդանիների կղանքով, մեզով, խորխով, թարախով և զանազան անմաքրություններով: ճանճերի սնման հաճախականությունը սերտորեն կապված է օդի ջերմաստիճանի հետ: Ինչքան բարձր է այն, այնքան մեծանում է նրանց սնվելու հաճախականությունը և ընդհակառակը:

Դրան զուգընթաց ավելանում է արտաթորության հաճախականությունը (5-15 րոպեն մեկ անգամ): +7+8 աստիճանում անշարժ են, +12-ից սկսում են աշխուժանալ, թռչել, + 15 աստիճանում նորմալ սնվում են, իսկ+17+18-ում ձու են դնում: ճանճերի մոտ բավականին զարգացած է հոտառությունը, որի օգնությամբ սնունդ են հայթայթում և հարմար տեղ փնտրում ձվադրման համար: ճանճերը հիմնականում աղիքային վարակիչ հիվանդությունների փոխանցողներ են: Սակայն, ի տարբերություն մյուս միջատների, տնային ճանճերը վարակը փոխանցում են միայն մեխանիկական ճանապարհով: Հիվանդության հարուցիչները նրանց օրգանիզմում կենսաբանական զարգացման ցիկլ չեն անցնում: Նստելով զանազան աղտեղությունների վրա, ճանճերն իրենց ոտիկների մազմզուկների միջոցով սննդամթերքի վրա են փոխադրում բազմաթիվ հիվանդությունների հարուցիչներ: ճանճերը կարող են վարակել սննդամթերքը նաև իրենց արտաթորություններով:
ճանճերի կյանքի տևողությունը տատանվում է 13-ից մինչև 122 օրվա սահմաններում, միջին հաշվով այն հավասար է 30-35 օրվա: Հասուն ճանճը բեղմնավորվելուց հետո ձվադրում է: Ձվադրումը կատարվում է օրգանական նյութերով հարուստ միջավայրում (անասունների, մարդկանց կղանք, աղբանոցներ, խոհանոցային թափոններ, նեխած բանջարեղեն և այլն): Ձվադրումից 825 օր հետո, կախված օդի ջերմաստիճանից, ձվերից դուրս են գալիս թրթուրներ, որոնք անցնում են երեք հասակային շրջան, ապա դառնում են հարսնյակ:
 
Դրա հասար նրանք սողում են չոր միջավայր, մտնում հողի մեջ (մոտ 20 սմ խորությամբ) ու այնտեղ հարսնյակավորվում: 57 օր հետո հարսնյակից դուրս է գալիս թևավորված ճանճը, որն անցնում է հողի միջավայր և 11,5 ժամ հետո ձեռք է բերում թռչելու ունակություն: Զարգացման պարբերաշրջանը միջին հաշվով (Հայաստանի պայմաններում մայիս, սեպտեմբեր ամիսներին )տևում է 2024 օր, հունիսին 14-18 , հուլիսին՝ 10-13օր: Մեր հանրապետությունում ճանճերն առավելագույն քանակության են հասնում հուլիսօգոստոս ամիսներին: Մեկ ճանճն իր կյանքի ընթացքում կարող է դնել 600-ից ավելի ձու: Ցրտերն ընկնելուն պես (հոկտեմբերնոյեմբեր) ճանճերը թաքնվում են բնակելի շենքերի, օժանդակ շինությունների պատերի ճեղքերում մինչև գարուն և քուն են մտնում (անաբիոզ): Տաքերն ընկնելուն պես արթնանում են և սկսում ձվադրել, որից հետո մեծ մասամբ ոչնչանում են:

Ճանճերը փոխանցում են մոտ 63 տեսակի մանրէներ, այդ թվում՝ որովայնային տիֆ, պարատիֆեր, խոլերա, դիզենտերիա, տոքսիկոինֆեկցիաներ, զանազան հերմինթոզներ, տուբերկուլոզ, պոլիոմիելիտ, դիֆթերիա, բոր: Վարակիչ հիվանդություններ են փոխանցում (իհարկե, ոչ մեխանիկական ճանապարհով) նաև խայթող, արյուն ծծող ճանճերը: Բոռուկը՝ Stomoxys calcitrans, կարող է փոխանցել սիբիրյան խոց և տուլարեմիա աֆրիկյան ցեցե ճանճերը Glossina palpalis, Glossina morsitans, փոխանցում են քնախտ կոչվող շատ ծանր հիվանդությունը:

ճանճերի դեմ պայքարի միջոցառումները տարվում են հետևյալ ուղղություններով՝
1. բնակավայրերի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում,
2. ճանճերի և թրթուրների ոչնչացում՝ իրենց զարգացման տեղերում,
3. բնակարանների, շենքերի պաշտպանություն ճանճերից,
4. հասուն ճանճերի ոչնչացման միջոցառումներ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին