Վահանագեղձի ֆունկցիաներըՎահանագեղձն ամենամեծ ներզատիչ գեղձերից մեկն է։ Այն կատարում է մի շարք կարևորագույն ֆունկցիաներ։ Դրանով է, հավանաբար, որոշվում նրա հզոր արյունամատակարարումը, որն իր ծավալով գրավում է առաջին տեղը օրգանիզմում (5-6 մլ արյուն 1 գ հյուսվածքին 1 րոպեում)։ Գեղձը հարուստ նյարդավորված է սիմպաթիկ (պարանոցային հանգույցներից) և պարասիմպաթիկ (թափառող նյարդից) նյարդաթելերով։ Վահանագեղձը կազմված է կոլլոիդ զանգվածով լցված բազմաթիվ ֆոլիկուլներից, ինչպես նաև պարաֆոլիկուլային կամ միջֆոլիկուլային հյուսվածքից։

Հորմոն արտադրող հատկությամբ օժտված են երկու տիպի էպիթելային ծագում ունեցող А և С բջիջները։ С բջիջները (կամ К բջիջները) բաց ներկվող ցիտոպլազմայով խոշոր բջիջներ են, տեղադրված հարբշտիկային (պարաֆոլիկուլային) հյուսվածքում, և արտադրում են կալցիումկարգավորող հորմոն՝ կալցիտոնին (թիրոկալցիտոնին)։ A-բջիջները, որոնք մի շերտով ծածկում են ֆոլիկուլների պատը, օժտված են արյունից յոդը ակտիվ կլանելու (յողային պոմպի օգնությամբ) և յոդ պարունակող երկու հորմոն՝ տրիյոդթիրոնին (Тз) և տետրայոդթիրոնին (Т4) կամ բիբոքսին արտադրելու ընդունակությամբ։ Վերջինների առաջացման պրոցեսին նախորդում է ֆոլիկուլային թիրեոցիտների կողմից թիրեոգլոբուլին-գլիկոպրոտեիդի սինթեզը, որի մակերեսին տեղադրված են թիրոզին ամինաթթվի մոլեկուլները։ Այնուհետև, թիրեոցիտների կլանած անօրգանական յոդը օքսիդացման ճանապարհով վերածվում է ռեակցիոնընդունակ ատոմային յոդի, որը թիրեոգլոբուլինի մոլեկուլի վրա կապվում է թիրոզինի հետ և նրա յոդացման ճանապարհով վերածվում է մոնո–, դի–, տրի– և տետրայոդթիրոնինի։ Վերջին երկուսը (Т3 և Т4) հորմոնների ակտիվ ձևերն են և արտադրվում են 1:4 հարաբերությամբ։ Ապա թիրեոգլոբուլինի յոդացված ձևերը արագությամբ հյութազատվում են ֆոլիկուլի խոռոչ և պահեստավորվում են։ Արյան մեջ հյութազատվելու դեպքում, թիրեոցիտները էնդոցիտոզի (պինոցիտոզի) ճանապարհով ֆոլիկուլի խոռոչից կլանում են յոդացված թիրեոգլոբուլինը և լիզոսոմային պրոտեազների օգնությամբ հիդրոլիզում այն մինչև ելակետային ձևերի։ Հիդրոլիզի երկու արգասիքները Тз-ը և T4-ը հյութազատվում են արյուն, իսկ մոնո– և դիյոդթիրոնինները արագ յոդազերծվում են մինչև թիրոզինի և յոդի, որոնք, նորից մտնում են հորմոնի առաջացման ցիկլի մեջ։

Արյան մեջ շրջանառող հիմնական հորմոնը Т4-ն է, որի արտադրությունն ու պարունակությունը մոտ 10 անգամ գերզանցում է Тз-ին: .Թիրոքսինը փոխադրվում է հիմնականում սպիտակուցի հետ կապված վիճակում և միայն աննշան քանակով (0,1%) ազատ ձևով։ Ապիտակուց-փոխադրիչներ են թիրոքսին-կապող գլոբուլինը (ԹԿԳ), թիրոքսին-կապող նախաալբումինը և սովորական ալբումինը, որոնք համապատասխանաբար կապում են արյան Т4 հորմոնի 60%-ը, 30%-ը և 10 %-ը։ Т3 հորմոնը ևս կապվում է նշված սպիտակուցներով, սակայն զգալիորեն փոքր քանակներով (3-5 %) և նվազ կայուն, որով և բացատրվում են Тз-ի ավելի արագ ազդեցությունները թիրախ-օրգանների վրա։

Т3 և Т4 հորմոնների ֆիզիոլոգիական ազդեցությունները միատեսակ են, սակայն Тз-ը 5 անգամ ավելի ակտիվ է, քան Т4- իսկ վերջինիս ազդեցությունները զարգանում են ավելի երկար գաղտնի շրջանից հետո (24 ժամ անց), քան Тз-ինը (12 ժամ անց)։ Չափահաս մարդու օրվա պահանջը կազմում է 100-300 մկգ Т4 կամ 50-150 մկգ Т3: Քայքայվում են նրանք դանդաղ T4 կիսաքայքայման շրջանը կազմում է 4 օր, Тз-ինը 45 ժամ։
Թիրեոիդ հորմոնները օժտված են ազդեցության բացառիկ լայն սպեկտրով օրգանիզմի տարբեր ֆունկցիաների՝ նյութափոխանակության, աճի և բազմացման, ֆիզիկական և մտավոր զարգացման, ադապտացիայի և այլ պրոցեսների վրա։ Թիրեոիդ հորմոնների ներմուծման դեպքում ամենաբնորոշ  և  արագ  արտահայտվող ազդեցություններից մեկը էներգիայի փոխանակության ուժեղացումն է։ Այդ, այսպես կոչված ջերմածին ազդեցությունը,պայմանավորված է օքսիդացման պրոցեսների  ուժեղացման և ջերմագոյացման համար անհրաժեշտ միտոքոնդրիումային ֆերմենտների առաջացումով և ակտիվացումով։ Մարդուն 1 մգ Т4 ներմուծելու դեպքում օրական ջերմագոյացումը մեծանում է 800-1000 կկալ-ով։ Тз-ի և T4-ի ազդեցությամբ հյուսվածքներում կտրուկ մեծանում է թթվածնի օգտագործումը, ածխաջրատների, ճարպերի և սպիտակուցների ծախսը։ Հյուսվածքների կողմից գլյուկոզի ինտենսիվ կլանումն ուղեկցվում է լյարդում ու մկաններում գլիկոգենի քայքայման, ինչպես նաև աղիքներում գլյուկոզի ներծծման ուժեղացումով։ Ուժեղանում է ճարպերի օքսիդիչ քայքայումը արյան մեջ չեզոք ճարպերի և խոլեստերինի իջեցումով։ Սպիտակուցների նյութափոխանակության վրա թիրեոիդ հորմոնները թողնում են երկակի ազդեցություն` անաբոլիկ և կատաբոլիկ, ընդ
որում մեծ քանակները հիմնականում ուժեղացնում են սպիտակուցների քայքայումը, իսկ փոքր քանակները, հատկապես օրգանիզմի աճի շրջանում, նպաստում են սպիտակուցների սինթեզին՝ դրական ազոտային հաշվեկշռով։ Ցույց է տրված Тз-ի և T4-ի ակտիվացնող ազդեցությունը «նատրիումական պոմպի» վրա։  
 
Նշված նյութափոխանակային էֆեկտները բացատրվում են ոչ միայն Тз-ի և Т4-ի ուղղակի ազդեցությամբ, այլև կատեխոլամինների նկատմամբ հյուսվածքների զգայնությունը բարձրացնելու նրանց ընդունակությամբ։ Արյան մեջ Тз-ի ևТ4-ի–ի քանակի բարձրացման պայմաններում ադրենալինի ու նորադրնեալինի նույնիսկ աննշան քանակներն անգամ բավական են անոթների սեղմման և կատեխոլամինների ազդեցությամբ նյութափոխանակության պրոցեսների ուժեղացման համար։ Т3 և Т4 հորմոնների ազդեցության այլ արտահայտությունները սրտի աշխատանքի ուժեղացումը, ձեռքերի դողը (տրեմոր), մարմնի ջերմաստիճանի որոշ բարձրացումը, անհանգստությունը, քրտնարտադրության, միզարտադրության, նատրիումամիզության և կալիումամիզության ուժեղացումը կարելի է դիտել որպես նկարագրած հիմնական արդյունքների հետևանք։

Թիրեոիդ հորմոնները խթանիչ ազդեցություն են թողնում աճի, բազմացման և հյուսվւսծքների տարբերակման պրոցեսների վրա։ Այսպես, եթե հեռացնենք շերեփուկի վահանագեղձը, ապա նա չի վերածվի գորտի և, ընդհակառակը, հորմոնների ներարկումն արագացնում է նրա վերածումը գորտի։ Աճի վրա Тз-ի ե Т4-ի խթանիչ ազդեցությունը պայմանավորված է ոսկրերում սպիտակուցների սինթեզի, ինչպես նաե էպիֆիզի և դիաֆիզի միջև ներաճառային ոսկրացման ակտիվացումով։ Այդ դեպքում Т3 և Т4 հորմոնները փոխազդում են աճի հորմոնի հետ։ Նրանք անհրաժեշտ են սաղմնային զարգացման շրջանում նյարդային բջիջների տարբերակման և հետծննդյան կյանքի առաջին 2-3 շաբաթներում ուղեղի զարգացման համար։ Այդ շրջանում են նրանք ընտրողաբար ակտիվացնում նյարդային վերջույթների, սինապսային ապարատի զարգացումը և գլխուղեղի տարբեր բաժինների նյարդային հյուսվածքի տարբերակման պրոցեսները։ Թիրեոիդ հորմոններն անհրաժեշտ են նաև չափահաս օրգանիզմի նյարդային համակարգի բնականոն գործունեության համար։ Նրանք կարող են նաև ընտրողաբար կլանվել ուղեղի տարբեր բաժինների հյուսվածքների, և հատկապես, ցանցանման գոյացության կողմից և բարձրացնելով վերջինիս տոնուսը փոփոխել այլ կառույցների, հատկապես գլխուղեղի կեղևի ակտիվությունը։ Նրանց ազդեցությամբ բարձրանում է ռեֆլեքսային աղեղի դրդունակությունը, արագանում է պայմանական ռեֆլեքսների մշակումը, լավանում է հիշողությունը, ակտիվանում են բարձրագույն վեգետատիվ կենտրոնները և այլն։

Նշված ազդեցությունների հետ միասին թիրեոիդ հորմոններն ազդում են տարբեր պայմանների և արտակարգ ազդակների նկատմամբ հարմարվողական պրոցեսների վրա։ Վերջիններն ակտիվացնում են ստրեսռեակցիայի թիրեոիդային առանցքը (նեոկորտեքս - թիրեոլիբերին - թիրեոտրոպին - թիրեոիդային հորմոններ)` նյութափոխանակային ռեակցիաների ուժեղացումով և ստեղծված պայմաններին օրգանիզմի հարմարեցումով։ Тз-ի և Т4-ի հյութազատությունը և արյան մեջ նրանց մակարդակի կարգավորումն իրականանում է թիրեոլիբերինի և թիրեոտրոպինի ազդեցությամբ։ Ըևդ որում, վերջինների և հատկապես ԹՏՀ-ի արտադրությունը կախվածության մեջ է գտնվում արյան Тз-ի և Т4-ի խտությունից։ Тз-ի և Т4-ի քանակի բարձրացումը հետադարձ բացասական կապի սկզբունքով արգելակում է նրանց արտադրությունը և հակառակը։

Կլինիկական պրակտիկայում հաճախ դիտվում են վահանագեղձի գերֆուևկցիայի և գերֆունկցիայի երևույթներ, որոնք տարբեր հասակային շրջաններում տարբեր ձևով են արտահայտվում։ Սաղմնային զարգացման շրջանում, ինչպես նաև վաղ մանկական հասակում Тз-ի և Վահանագեղձի ֆունկցիաներըТ4-ի-ի բացակայությունը բերում է մտավոր թերզարգացման (կրետինիզմ), ինչպես նաև աճի և սեռական հասունացման դադարեցման և նյութափոխանակության պրոցեսների դանդաղեցման։ Չափահաս օրգանիզմում գեղձի թերֆունկցիան մտավոր, ֆիզիկական և փոխանակության պրոցեսների ակտիվության իջեցման հետ ուղեկցվում է ենթամաշկային բջջանքի լորձային այտուցով (միքսեդեմա), ինչպես նաև վահանագեղձի չափերի մեծացումով (խպիպ)։ Նման երևույթ կարող է զարգանալ յոդի անբավարար ընդունումից (տեղաճարակային խպիպ), ինչպես նաև ցանկացած օղակում թիրեոլիբերին-ԹՏՀ3ՀТз-Т4 համակարգի վնասումից։ Միքսեդեմայի ժամանակ խպիպի զարգացումը բացատրվում է ադենոհիպոֆիզի վրա T3 և Т4 հորմոնների անբավարար քանակների ազդեցությամբ՝ հետադաձ արգելակող մեխանիզմի ընկճումով ե ԹՏՀ-ի ուժեղացած արտադրությամբ, որը խթանում է վահանագեղձի հյուսվածքի աճը։ Աճի մեծացման էֆեկտը ուժեղանում է նաև արյան մեջ յոդի անբավարար քանակի հետևանքով, որը ակտիվացնելով թիրեոցիտները նպաստում է նրանց կողմից՝ արյան մեջ յոդի նվազագույն քանակներից նրա առավելագույն քանակներով կլանմանը։

Գերբիրեոզը (Գրեվսի հիվանդություն Բազեդովի հիվանդություն, թիրեոտոքսիկոզ)՝ Тз-ի և Т4-ի գերարտադրության արդյունքը, բնորոշվում է հիմնական փոխանակության ուժեղացումով, մարմնի ջերմաստիճանի բարձրացումով, նիհարումով, գերգրգռվածությամբ, սրտի կծկումների հաճախացմամբ (տախիկարդիա), ակնագնդի առաջանկումով (արտակնություն, էկզօֆթալմ) և գեղձի մեծացումով (խպիպ)։ Հիվանդության առաջացման պատճառ կարող են լինել գեղձի բորբոքումը, ուռուցքային ախտահարումները, ինչպես նաև թիրեոտրոպինի արտադրության ուժեղացումը։ Ըստ որոշ տվյալների, թիրեոտոքսիկոզի պատճառը օրգանիզմում, ԹՏՀ-ի հատկություններով օժտված` այսպես կոչված, վահանագեղձի երկարատև խթանիչի` LATS-ի (անգլերեն Long . Acting Thyroid Stimulation) առաջացումն է։ Գտնում են, որ LATS-ը հակամարմնի նման մրցակցորեն միանում է թիրեոցիտների ԹՏՀ-ային ընկալիչների հետ, և դուրս մղելով ԹՏՀ-ը ապահովում է նրանց տևական ակտիվացումը։ Միաժամանակ LATS-ի արտադրությունը, ի տարբերություն ԹՏՀ-ի, չի շրջափակվում հետադարձ բացասական կապի մեխանիզմով, ուստի և այն մշտական ակտիվացնող ազդեցություն է թողնում  Тз-ի և Т4–ի սինթեզի վրա։ Էիրեոկալցիտոնին։ Վահանաձև գեղձի С բջիջներում արտադրվող յոդ չպարունակող հորմոն է:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին