Վաղաժամ ծննդաբերությունը տեղի է ունենում հղիության 28-38-րդ շաբաթների միջև ընկած ժամանակահատվածում: Տարբերում են ինքնաբեր և արհեստական ճանապարհով առաջացրած վաղաժամ ծննդաբերություն:
Պատճառներ
Ինքնաբեր վաղաժամ ծննդաբերությունը կապված է հղի կնոջ տարբեր հիվանդությունների և ախտաբանական վիճակների (օրինակ` վարակիչ հիվանդություններ, հղիության տոքսիկոզներ, արգանդի թելքուռուցք և մկանուռուցք) հետ:
Արհեստական վաղաժամ ծննդաբերություն առաջացնում են մոր ծանր հիվանդությունների և պտղի արտահայտված ախտաբանության ժամանակ:
Պաթոգենեզ
Որովայնի ստորին հատվածում և գոտկատեղում ցավային զգացողությունները սեռական ուղիներից արյունային արտադրությունը սպառնացող վաղաժամ ծննդաբերության ախտանշաններ են, որոնց ի հայտ գալիս անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին