Ուշագնացությունը (sincope) գիտակցության հանկարծակի կարճատև կորուստն է, ուղեկցվում է արտահայտված գունատությամբ, թուլացած շնչառությամբ և արյան շրջանառության խանգարմամբ: Այն համարվում է գլխուղեղի սուր հիպօքսիայի դրսևորում` պայմանավորված արյան շրջանառության ժամանակավոր անկմամբ, կամ դադարեցմամբ: