Ուշադրությունը արտաքին աշխարհի երևույթների և օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ որոշակի ուղղվածություն և կենտրոնացվածություն ունեցող հոգեկան ֆունկցիա է ։Ուշադրությունը կարող է լինել ոչ կամածին (պասիվ) և կամածին (ակտիվ)։

Ոչ կամածին ուշադրության դեպքում տվյալ երևույթի վրա ուշադրության կենտրոնացումը ինքնաբերաբար է առաջանում։

Կամածին ուշադրությունը բնորոշվում է կամային գործունեությամբ և պայմանավորված է նպատակադրված հարցի գիտակցաբար լուծման հետ (ուշադրությունն ամբողջապես կենտրոնացվում է ձեռնարկված գործի վրա)։Ուշադրությունը կարող է լինել կայուն և անկայուն։

Կայուն ուշադրության դեպքում այն երկար ժամանակ կենտրոնացած է լինում որոշակի օբյեկտի վրա, որը պայմանավորված է կամքի լարումով կամ տվյալ գործի նկատմամբ առաջացած հետաքրքրությամբ։

Անկայուն (ցրված) ուշադրությունը բնորոշվում է նրա հաճախակի շեղումներով։ Նման վիճակ է դիտվել նևրոզների, անձի ասթենիզացիայի, գանգուղեղի օրգանական վնասումների դեպքում։ Ուշադրության շեղման դեպքում այն մշտապես մի օբյեկտից ու գործունեության ձևից մյուսին է Փոխանցվում։ Դիտվում է բիպոլյար (մանիակալ-դեպրեսիվ) պսիխոզի մանիակալ փուլում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին