Տրիխոմոնոզի ժամանակ հիվանդը գանգատվում է շճային աղքատիկ արտադրությունից («առավոտյան կաթիլի» ախտանիշը, որը նկատելի է դառնում միզուկի դիստալ ուղղությամբ մերսման ժամանակ), միզարձակության սկզբում դիսկոմֆորտի զգացումից և այլն:Սովորաբար ալկոհոլի ընդունումից կամ սեռական հարաբերությունից հետո գործընթացը փոքրինչ սրանում է առաջանում է ցավ միզարձակության ժամանակ, հաճախամիզություն, դիտարկվում են առնանդամի գիշերային, ցավոտ էրեկցիաներ (խիստ արտահայտված կլինիկական մանիֆեստացիաները ՄՍՏ ին բնորոշ չեն և առավելապես վկայում են մանրէամակաբուծային խառը վարակների օգտին):

Ժամանակի ընթացքում առաջային միզուկաբորբի երևույթները տարածվում են դեպի հետին միզուկ (միզուկի կոճղեզային և շագանակագեղձային հատվածները) զարգանում է համապարփակ միզուկաբորբ:Որպես օրենք, վաղեմության ժամկետները մնում են անհայտ, ուստի հաճախ արձանագրում ենք տրիխոմոնիազի խրոնիկ, իսկ ախտանիշների բացարձակ բացակայության պարագայում անախտանիշ ձևը (տրիխոմոնադակրություն):Միզուկի արտաքինբացվածքըթույլ հիպերեմիկ է (մեատիտ- լատ. meatus urinarius միզուկի արտաքին բացվածք), շուրթերը փոքրիշատե միմյանց սոսնձված, սակայն, ի տարբերություն գոնորեայի նրանք չեն այտուցվում և արտաշրջվում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին