Ուրեթերոցելլեն դա միզածորանի ինֆրավեզիկալ/ինտրամուրալ հատվածի կիստոզ լայնացումն է: Ուրեթերոցելլեն լինում է ներմիզապարկային (ամբողջովին գտնվում է միզապարկում) և էկտոպիկ (միզապարկի վզիկից դուրս գտնվող): Ուրեթերոցելլեն հաճախ (80%) առաջանում է  երկատված համակարգում, չնայած կարող է նաև առաջանալ միակ համակարգում: Ախտորոշումը սովորաբար դրվում է ՈւՀ-ամբ, որը հայտնաբերում է հիդրոնեֆրոզ: Երկատված համակարգի ուրեթերոցելլեն միշտ ախտահարում է վերին համակարգը: Կիստոզ կառուցվածքը կարող է երևալ միզապարկում միզածորանի ներմիզապարկային լայնացած հատվածի երկայնքով: Ստորին համակարգի հետհոսքը հայտնաբերելու համար անհրաժեշտ է իրականագնել միկցիոն ցիստոուրեթրոգրաֆիա:

Քանի որ ուրեթերոցելլեն գրեթե միշտ ուղեկցվում է միզածորանի բացվածքի նեղացմամբ, ապա նրա կլինիկական դրսևորումները համարժեք են միզածորանի յուքստավեզիկալ հատվածի օբստրուկցիային: Մեծամասամբ դեպքերում ուրեթերոցելլեն բուժում են վիրաբուժական մեթոդով: Անկախ երիկամի կամ նրա վերին բևեռի ֆունկցիայից հնարավոր է ցիստոսկոպիկ հատում: Սակայն ուրոլոգների մեծ մասը խորհորդ են տալիս իրականացնել լայնացած միզածորանի առաջնային ռեզեկցիա չգործող կամ վատ ֆունկցիայով վերին բևեռի հետ միասին: 10-50% դեպքերում առաջանում է ուրեթերոցելլեի ռեզեկցիայի և միզածորանի ռեիմպլանտացիայի անհրաժեշտություն:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին