Ուղեղիկի արտաքին մակերեսը կազմող 1-2,5 մմ հաստությամբ գորշ նյութի շերտը։ Բաղկացած է բջջային երեք՝ արտաքին կամ մոլեկուլային բջիջների, Պուրկինյեի բջիջների և ներքին կամ հատակային բջիջների շերտերից։ Ուղեղիկի կեղևի տարբեր տեղամասերը, մեծ կիսագնդերի կեղևի նման, ունեն տարբեր ֆունկցիոնալ նշանակություն։ Շոշափելիքի մկանահոդային և այլ ընկալիչ համակարգերի կենտրոնները ուղեղիկի կեղևում դասավորված են հետևյալ ձևով՝ առջևում տեղագրված է հետին վերջույթների գոտին, ղրանից հետո՝ իրանի, ավելի հետ՝ առջևի վերջավորությունների, հետո՝ գլխի, լսողական ու տեսողական գոտիները։