Մարդկանց մեծ մասի մոտ առկա ոչ մեծ անկյուն (3-40) եղջերաթաղանթի կենտրոնով և աչքի նոդալ կետով անցնող օպտիկական առանցքի և դեղին բծի կենտրոնական փոսիկից դեպի ֆիքսման օբյեկտ գնացող տեսողական առանցքի միջև, այսպես կոչված գամմա (y) անկյուն: Առանձին դեպքերում այդ անկյունը հասնում է 7-80 և ավելի: Այսպիսի հիվանդների հետազոտման ժամանակ օֆթալմոսկոպի լուսային արտացոլանքը եղջերաթաղանթի վրա շեղված է կենտրոնից դեպի քիթը կամ դեպի քունքը, ինչի շնորհիվ շլության տպավորություն է ստեղծվում: Ծիշտ ախտորոշումը կայացվում է բինօկուլյար տեսողության որոշումից հետո.՝ թվացյալ շլության դեպքում առկա է բինօկուլյար տեսողություն և բուժում չի պահանջվում: