Մարդու և կենդանիների օրգանիզմում թունավոր նյութերը վնասազերծելու պրոցես, որը հնարավոր է դառնում օրգաիզմի ներքի միջավայրի կայունության պահպանման ֆիզիկաքիմիական և քիմիական (էնզիմային) մեխանիզմների առկայության շնորհիվ: Թ-ը մի կողմից նպաստում է օրգանիզմում շրջանառության մեջ գտնվող վնասակար նյութերի խտության իջեցմանը, իսկ մյոս կողմից` ազդում է դեղամիջոցների ակտիվության վրա: