Թունավոր ուժեղ ազդող նյութերով (ԹՈՒԱՆ) ախտահարման օջախի բժշկամարտավարական բնութագիրը
Այն քիմիական թունավոր նյութերը, որոնք արտադրվում կամ օգտագործվում են ժողտնտեսական օբյեկտներում և վթարների ժամանակ նրանց արտամղման կամ ար-տահոսքի հետևանքով մթնոլորտում ստեղծվում է  ախտահարող և մահաբեր խտություն, կոչվում են թունավոր ուժեղ ազդող նյութեր (ԹՈՒԱՆ): Նրանք կամ հեղուկներ են կամ հեղուկացված գազեր:  ԹՈՒԱՆ–ներ արտադրող, օգտագործող կամ պահպանող օբյեկտներից են, օրինակ. քիմիական, նավթամշակման, նավթաքիմիական արդյունաբերական հիմնարկները, սառեցնող հարմարանքներ ունեցող ձեռնարկությունները, ջրամատակարար-ման և մաքրման սարքավորումները, թունաքիմիկատների պահեստները և այլն, որոնց անվանում են քիմիական վտանգավոր օբյեկտներ (ՔՎՕ): Քիմիական առումով վտանգաոոր են այն քաղաքները, որոնց սահմաններում տեղակայված են մեկ կամ մի քանի քիմիական վտանգավոր օբյեկտներ (ՔՎՕ):

ԹՈՒԱՆ–ները օժտված են հետևյալ առանձնահատկություններով.
- Խաղաղ պայմաններում, ՔՎՕ–ների վթարների դեպքում (տարերային աղետներ, հրդեհներ և այլն), առաջանում է ԹՈՒԱՆ–ների արտամղում կամ արտահոսք, որը մարդ-կանց մոտ առաջացնում է մահ և ծանր թունավորումներ:
- Գործնականորեն բոլոր ԹՈՒԱՆ–ները լինում են գոլորշիանման կամ աէրոզոլային վիճակում,  թափանցում են օրգանիզմ հիմնականում ներշնչման ճանապարհով, սակայն կարող են թափանցել նաև մաշկային ծածկույթների, տեսանելի լորձաթաղանթների կամ վարակված սննդամթերքի և ջրի հետ աղեստամոքսային համակարգի միջոցով:
- Շրջապատի վրա ԹՈՒԱՆ–ները ունենում են ծավալային ազդեցություն, այսինքն թունավորվում է շրջակա ողջ օդային, ջրային և ցամաքային տարածքը՝ մարդկանց, կենդանիների, բույսերի և անկենդան օբյեկտների հետ միասին, հանգեցնելով լուրջ տնտեսական անցանկալի հետևանքների:
- Ունենալով 20 աստիճանից բարձր եռման կետ, ԹՈՒԱՆ–ները գոլորշիանում են դանդաղ և երկար ժամանակ վարակված տարածքում պահպանում են իրենց ախտահա-րող ազդեցությունը:
Ըստ ախտահարման բնույթի ԹՈՒԱՆ–ները դասակարգվում են հետևյալ կերպ՝
1. Գրգռող, այրող և հեղձուցիչ ազդեցության;
2. Ընդհանուր թունավոր ազդեցության;
3. Նյարդահակ թույներ;
4. Ցիտոտոքսիկ ազդեցության թույներ:
Կյանքի համար վտանգավոր սահմաններում ԹՈՒԱՆ–ներով վարակված տարածքը կոչվում է քիմիական վարակման գոտի (ՔՎԳ): ՔՎԳ–ն կազմված է 3 տեղամասերից. մահացու տոքսոդոզաների, շարքից հանող տոքսոդոզաների և ախտահարող տոքսո-դոզաների: ՔՎԳ–ն  ընդգրկում է քիմիական ախտահարման օջախ (ՔԱՕ) հասկացությունը դա այն տարածքն է, որի սահմաններում քիմիական վարակման օբյեկտի վթարի հետևանքով առաջացել են մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների, բույսերի զանգվածային ախտահարումներ և ոչնչացում:

Բժշկամարտավարական տեսակետից ԹՈՒԱՆ–ներով ախտահարման օջախը բնութագրվում է հետևյալ կերպ՝
- ախտահարումները ծագում են անսպասելի, արագ և կրում են զանգվածային բնույթ;
- դիտվում է արտաքին միջավայրի վարակվածություն;
- ծանր ախտահարումները կազմում են մեծ տեսակարար կշիռ;
- առկա են լինում զուգակցված ախտահարումներ (ինտոքսիկացիա + այրվածք, ինտոքսիկացիա + վնասվածք):
Հարկ է նշել, որ ԹՈՒԱՆ–ների ախտահարող ներգործությունը պայմանավորված է ոչ միայն նրանց թունավոր բնույթով, այլև այդ նյութերի ֆիզիկաքիմիական հատկություն-ներով, որոնք էլ որոշում են նրանց խտությունը մթնոլորտում, շրջապատում նրանց տարածման արագությունը, օրգանիզմ ներթափանցելու հնարավորությունը և ախտա-հարող ազդեցության տևողությունը: Այս տեսակետից կարևորվում է հատկապես ԹՈՒԱՆ–ների կայունությունը արտաքին միջավայրում, ըստ այդ հատկության նրանք բաժանվում են կայուն և անկայուն նյութերի: Կայունները (եռման ջերմաստիճանը 140–ից բարձր է) կարող են պահպանել իրենց ախտահարող ազդեցությունը մի քանի ժամից մինչև մի քանի ամիս, ստեղծելով էկոլոգիապես երկարատև անբարենպաստ վիճակ, իսկ անկայուն նյութերը (եռման կետը 140-ից ցածր) – վարակում են տարածքը, պահպանելով ախտահարող ազդեցությունը մի քանի րոպեից մինչև մեկ ժամ:
1. Անկայուն արագ ազդող նյութերով ախտահարման օջախ: Առաջանում է կապտաթթվով, ակրիլոնետրիլով, ամոնիումով, ածխածնի օքսիդով վարակման դեպքում:
2. Անկայուն դանդաղ ազդող նյութերով ախտահարման օջախ: Առաջանում է ֆոս-գենով, ազոտի օքսիդներով վարակման դեպքում:
3. Կայուն արագ ազդող նյութերով ախտահարման օջախ: Առաջանում է ՖՕՆ նյու-թերով վարակման դեպքում:
4. Կայուն դանդաղ ազդող նյութերով ախտահարման օջախ: Առաջանում է ծծմբային թթվով և այլն:

Օջախների նման տարաբաժանումը անհրաժեշտ է բուժկանխարգելիչ և տարհանման միջոցառումների կազմակերպման համար: Բնակչության հնարավոր կորուստ-ները ախտահարման օջախում կախված են բնակչության խտությունից, պաշտպանվածության աստիճանից, օդերևութաբանական պայմաններից և այլն: Օրինակ՝ բաց տարածության վրա անպաշտպան բնակչության մեջ ԹՈՒԱՆ–ներով ախտահարման օջախում կորուստները կարող են կազմել 100%, պաշտպանման միջոցների առկայության պայմաններում կորուստները չեն գերազանցի 10-30% (նշանակություն ունի հակագազի անսարքությունը, ուշացած օգտագործումը և այլն): Գրգռող, այրող և հեղձուցիչ ազդեցության թունավոր ուժեղ աղդող նյութերով ախտահարումներ: Առաջին խմբին են պատկանում առավելապես գրգռող, այրող և հեղձուցիչ ազդե-ցության նյութերը: Դրանցից են` քլորը, ամոնիակը, ծծմբային անհիդրիդը և այլն; Քլորը (Cl2) կանաչա-դեղնավուն գազ է՝ սուր հոտով, 2,5 անգամ ծանր է օդից: Մահացու թունաչափը 100-200մգ/մ3 է: Թունաչափը նվազագույն ներգործող այն խտու-թյունն է, որն առաջացնում է մարդու ախտահարման նշաններ: Քլորի թույլատրելի խտությունը հավասր է 0,03մգ/մ3: Բարձր դեղաչափերով քլոր ներշնչման դեպքում մահը կարող է վրա հասնել մի քանի րոպեի ընթացքում՝ շնչառական և անոթաշարժ կենտրոն-ների վնասումից (վնասման կայծակնային ձև): Ցածր խտության ներշնչումն առաջաց-նում է աչքերի, վերին շնչուղիների լորձաթաղանթների գրգռում և 3-4 ժամից հետո կա-րող է վրա հասնել թոքերի թունավոր այտուց: Հեռավոր հետևանքներն են վերին շնչու-ղիների լորձաթաղանթի ատրոֆիան և թոքերի խրոնիկական բորբոքումը:

Թունավորման դեպքում առաջին բուժօգնությունն է՝
- աչքերի լվացում
- սոդայի 2% լուծույթով բերանի ողողում
- հակագազի հագցնում
- ախտահարման գոտուց դուրս բերում
- թթվածնի ներշնչում
- թոքերի արհեստական օդափոխություն:
Ամոնիակն   անգույն գազ է՝ սուր հոտով: Եռման ջերմաստիճանը 33,50C, օդից թեթև է: Նյութի հոտը դառնում է զգալի 0,035գ/մ3 խտության դեպքում, վերին շնչուղիների գրգռում նկատվում է 0,3գ/մ3 խտության դեպքում, աչքերինը՝ 0,5գ/մ3, մաշկինը՝ 7-21գ/մ3: Ամոնիակն առաջին հերթին ախտահարում է նյարդային համակարգը՝ նվազեցնելով նյարդային համակարգի բջիջների՝ թթվածինը մարսելու ունակությունը: Ամոնիակի գոլորշիներով ախտահարումը հանգեցնում է բորբոքային պրոցեսների  զարգացմանը (շնչափողաբրոնխաբորբ, թոքաբորբ), հնարավոր է ըմպանի այտուցի, թոքերի թունավոր այտուցի զարգացում:

Առաջին բուժօգնություն՝
- վարակման օջախից տուժածի դուրս բերում
- աչքերի մեջ հեղուկ ամոնիակի ընկնելու դեպքում անմիջապես աչքերը լվանալ ջրով կամ 0,5-1% շբերի լուծույթով, ցավերի դեպքում 1%-ոց նովոկայինի լուծույթի 1-2 կաթիլի կամ ադրենալինով՝ 0,5%-ոց դիկաինի (1:100) կաթեցում
- ներշնչման ախտահարման դեպքում՝ հատուկ տուփերով կամ մեկուսացնող շնչա-ռական սարքերով հակագազերի օգտագործման ճանապարհով թույնի ընդունման դա-դարեցում
- վարակված մթնոլորտից դուրս՝ թթվածնի ներշնչում և անհրաժեշտ մջոցներ թոքերի հնարավոր այտուցի և սրտի գործունեության խանգարումների նախազգուշացման ուղղությամբ:
Ծծմբային անհիդրիդը՝  սուր հոտով անգույն գազ է, 22 անգամ ծանր է օդից, կիրառվում է որպես հումք ծծմբական թթվի (ծծմբաթթվի) ստացման համար և օգտագործվում է մետաքսի, բրդի, շաքարի, ցելյուլոզայի մաքրման համար, ինչպես նաև ախտահանման համար: Ջրի հետ միացման դեպքում առաջանում է ծծմբական թթու: Ախտահարող թունաչափը կազմում է 48մգ/լ: Թունավորման դեպքում խոսակցա-կան  և կլման ֆունկցիաները դժվարանում են: Մահը կարող է վրա հասնել շնչառության ռեֆլեկտոր կանգի պատճառով, արյան շրջանառության հանկարծակի կանգից և մի քանի ժամից հետո թոքերի այտուցից:

Առաջին բուժօգնություն
-  հակագազի օգտագործում
-  ախտահարման գոտուց դուրս բերում
-  բերանի ողողում 2%-անոց սոդայի լուծույթով
-  մաշկի պաշտպանում հատուկ հագուստով
-  թթվածնի ներշնչում:
 
Ընդհանուր թունավոր ազդեցության թունավոր ուժեղ աղդող նյութերով ախտահարումներ
Այս նյութերը բաժանվում են հեմոլիտիկ հատկություն ունեցող թույների (մկն-դեղային ջրածին) և հեմոգլոբինի թույների (ջրածնի օքսիդ, ազոտի օքսիդներ, ծծմբա-կան անհիդրիդ), հյուսվածքային թույների՝ շնչառական համակարգի ֆերմենտների արգելակիչներ (կապտաթթու, ցիանիդներ, ծծմբաջրածին և այլն): Այս խմբի ԹՈՒԱՆ-ի համար բնութագրական է փոխազդեցությունը օրգանիզմի տարբեր կենսաքիմիական կառուցվածքների հետ՝ հանգեցնելով էներգետիկ պրոցեսների խախտմանը և նույնիսկ մարդու մահվանը: Ածխածնի օքսիդը  անգույն գազ է առանց հոտի և համի՝ 0.9 խտությամբ: 1.7-2.3մգ/լ խտության դեպքում վտանգավոր է կյանքի համար,4.6մգ/լ՝ մահ է առաջացնում: Ջրածնի օքսիդով ախտահարումը հանդես է գալիս գլխացավով, գլխապտույտով, սրտխառնո-ցով, գիտակցության խանգարմամբ, կրծքավանդակում ցավերով, մակերեսային շնչառությամբ, գիտակցության կորստով: Մահը վրա է հասնում սրտի կաթվածից:

Առաջին բուժօգնություն.
- դուրս բերում ախտահարման գոտուց,
- թթվածնի ներշնչում
- սրտային և շնչառական անալեպտիկներ:
- 10մլ 5%-անոց ասկորբինային թթվի, 500մլ 5%-անոց գլյուկոզայի և 50մլ 2%-անոց նովոկայինի ներերակային ներարկում:
Կապտաթթու  անգույն, թափանցիկ, դյուրաշարժ հեղուկ է՝ դառը նշի հոտով: Մարդու մահացու տոքսոդոզան ներքին ընդունման դեպքում 1.5-2մգ/լ է, չպաշտպանված  մաշկից ներթափանցելու դեպքում՝ 7-12մգ/լ: Կապտաթթվի ազդեցության հիմքում ընկած է ցիտո-քրոմային համակարգի մեկուսացումը օրգանիզմի հյուսվածքներում, սա խոչընդոտում  է արյունով հյուսվածքներ տրվող թթվածնի յուրացմանը, որի  հետևանքով զարգանում է ցիտոտոքսիկ անոքսիա: Այս դեպքում հատկապես տուժում է ԿՆՀ-ն: Պայմանականորեն տարբերում են կապտաթթվով  թունավորման  երկու ձև. կայծակնային և դանդաղեցված: Կայծակնային ձևի դեպքում թունավորունը զարգանում է արագ. սկսվում է կտրուկ հևոց, կարճաժամկետ գրգռում, ախտահարվածը ընկնում է, կորցնում է գիտակցությունը, զարգանում են ցնցումներ և շուտով վրա է հասնում շնչառական և անոթաշարժիչ կենտրոնների կաթված:

 Առաջին օգնությունը ախտահարման օջախում
- օրգանիզմ թույնի մուտքի դադարեցում (հակագազի հագցնում, վարակված մթնոլորտից դուրս բերում),
- ամիլնիտրատի հակաթույնի ներարկում  2-3 րոպեի ընթացքում գոլորշու ներշնչման ճանապարհով
- ստամոքսի լվացում
- նշանակվում է ակտիվացված ածուխ:
Ծծմբաջրածինը  անգույն գազ է՝ նեխած ձվի հոտով: Եռման ջերմաստիճնը՝ 60.8օ C: 1գ/մ3 խտության դեպքում առաջանում է թունավորման կաթվածահարային ձևը: Ծծմբաջրածինը նյութափոխանակության վրա  ունենում է նեյրոտոքսիկ համալիր ազդե-ցություն՝ հակազդելով երկաթի հետ ցիտոքրոմներում  և ցիտոքրոմօքսիդազներում առա-ջացնում է հյուսվածքային անոքսիա, արգելակում է ջրածնի պերօքսիդի միջանկյալ կազմավորումը, գրգռում է շնչառական ուղիների և աչքերի լորձաթաղանթները: Ծծմբաջրածնով թունավորումը ընթանում է շատ արագ. սկզբում հանդես են գալիս ցնցումներ, գիտակցության կորուստ: Մահը վրա է հասնում շնչառության կանգից կամ սրտի կաթվածից: Փոքր խտությամբ ծծմբաջրածնի ներգործության դեպքում զարգանում են շաղկապենու գրգռման  ախտանիշները, հանդես են գալիս հարբուխ, սրտխառնոց, հևոց, չոր հազ, ցավեր կրծքավանդակում, գլխացավ, տախիկարդիա, թուլություն, երբեմն առաջ է գալիս ուշագնացություն կամ, ընդհակառակը, գիտակցության մթագնումով գրգռման վիճակ:

Առաջին  բուժօգնություն
-վարակված մթնոլորտից տուժածի դուրս բերում
-հիմնային ներշնչումներ, հանգիստ, ջերմություն, թթվածնի ներշնչում
-շնչառության խախտման և շնչահեղձության դեպքում՝ թթվածնով արհեստական շնչառություն:

Ախտահարում նյարդահակ  թույներով
Նյարդահակ թույները նյարդային ազդակի հաղորդման վրա ազդող թույներն են: Բնորոշ ներկայացուցիչներ են՝ ֆոսֆորօրգանական միացությունները (ՖՕՄ): Նրանց մեջ առանձնանում են ֆոսֆորօրգանական միջատասպանները (ինսեկտիցիդները՝ ՖՕԻ), ֆոսֆորօրգանական դեղորայքային նյութերը (ՖՕՆ) և այլ պատրաստուկներ: ՖՕՄ-ի թունավոր ազդեցությունը կապում են հիմնականում նրանց ունակության հետ՝ ճնշելու խոլինէսթերազա ֆերմենտի ակտիվությունը, որը հանգեցնում է սինապսա-յին ճեղքերում ացեթիլխոլինի կուտակմանը, նյարդային համակարգի  խոլինէրգիկ մասում նյարդային ազդակների հաղորդման խախտմանը և կարող է ավարտվել ախտա-հարվածի մահով: Թունավորման կլինիկական պատկերը կախված է թույնի չափից, նյութի ագրեգատային վիճակից, նրա օրգանիզմ անցնելու ուղիներից և օրգանիզմի անհատական յուրահատկություններից: Թեթև աստիճանի ախտահարումները առաջանում են ՖՕՄ-ի ոչ մեծ խտությամբ գոլորշիների ներշնչումից: 30-60րոպե հետո ի հայտ են գալիս բողոքներ՝ կրծքավան-դակի ներսում սեղմող ցավերից, օդի անբավարարությունից, միաժամանակ կամ նրանից հետո տեսողության վատթարացման բողոքներ (աչքերի առջև «մշուշ» կամ «ցանց»):

Միջին ծանրության թունավորումը տեղի է ունենում հստակ արտահայտված  բրոնխոսպազմի երևույթների և նյարդամկանային համակարգի խիստ գրգռվածության դեպքում, շնչառությունը դառնում է հաճախակի, մակերեսային, տեսանելի լորձաթա-ղանթները ձեռք են բերում կապտավուն երանգ, ուժեղանում են ներկրծքային ցավերը, բիբը նեղանում է, առաջանում են իրանի, վերջույթների մկանների կծկումներ: Ներքին թունավորման հիմնական ախտանիշները հանդես են գալիս 15 րոպ. - 6 ժամվա ընթաց-քում և կարող են պահպանվել 2 շաբաթ: Թունավորման ծանր աստիճանը բնութագրվում է գիտակցության կորուստով և տարածված ցնցումների զարգացումով: Յուրաքանչյուր նոպան տևում է 8-10րոպե, որին մի քանի րոպե տևողությամբ հաջորդում է դադարի ժամանակահատվածը: Մահը վրա է հասնում ՖՕՄ-ի հետ շփումից 30-40 րոպեի ընթացքում:
Ժամանակակից բուժման արդյունքում սուր թունավորման նշանները 1-2 օրից թուլանում են և ախտահարվածի վիճակը սկսում է լավանալ:

Առաջին բուժօգնություն. 
- թույնի օրգանիզմ հետագա  ներթափանցման դադարեցում
- առանձնահատուկ հակաթույների կիրառում
- կենսական կարևոր ֆունկցիաների (շնչառություն և արյան շրջանառություն) վերականգ­նում և պահպանում
- ախտանշանային բուժում
- ստամոքսի լվացում
- լուծողականների և միզամուղների կիրառում
- արագացած միզարտադրություն:
Թույնի մուտքը կդադարի անմիջպես հակագազ հագնելով և հակաքիմիական փաթեթներով (ՀՔՓ-8) մաշկի վարակված մասերը մշակելիս:

Ցիտոտոքսիկ ազդեցության մետաբոլիկ թույներով ախտահարումներ
Այս խմբին պատկանում են ալկիլային ակտիվության նյութեր (բրոմային մեթիլ) և նյութափոխանակությունը խախտող ածխաջրածինները (դիբենզիլօքսիններ և բենզո-ֆուրաններ): Դրանք բնութագրվում են նյութափոխանակության ընթացքում քայքայման յուրահատկությամբ՝ ազատ ռադիկալների առաջացմամբ: Այս խմբի նյութերը օժտված են արտահայտված ցիտոքիմիական ազդեցությամբ, իպրիտի ազդեցության նման: Էթիլենօքսիդը -անգույն հեղուկ է՝ օդից ծանր, որի հետ առաջացնում է պայթուցիկ խառնուրդ: Գոլորշու ներշնչումը մի քանի ժամում առաջացնում է մահացու ախտահարում, աչքերի վրա ազդում են՝ լուսային զգայունության թուլացմամբ, տեղի է ունենում շաղկապենու գրգռում: Այդ նյութը հեշտորեն թափանցում է հագուստից, պաշտպանական ձեռնոցներից, մաշկից՝ առաջացնելով այրվածքներ: Կախված չափից և մաշկի հետ էթիլենօքսիդի շփման տևողությունից ախտահար-ման ախտանիշները ի հայտ են գալիս գաղտնի շրջանից (1-5 ժամ) հետո և բնութագրվում են էրիթեմատոզ ցանի երևույթներով: Ռեզորբտիվ ախտանիշները արտահայտվում են, տախիկարդիայի մկանների ֆիբրիլիացիայով, դեմքի կարմրությամբ, լսողության թուլաց-մամբ, գլխապտույտով, քայլվածքի խանգարմամբ, խոսքի դժվարությամբ, բբի լուսային ռեակցիայի և ջլային ռեֆլեքսների թուլացմամբ:

Բուժում ՝ ախտանշանային:
Դիոքսինը՝ սպիտակ բյուրեղային նյութ է, ջրում չլուծվող, օրգանական լուծիչներում լավ լուծվող: Առաջանում է քլորի եռաքլորֆենոնի և հեքսաքլորոֆենոնի քայքայման ընթացքում, որի ներծծումը կարող է տեղի ունենալ մաշկով, լորձաթաղանթով: Ախտահարման տեղում կարող է առաջանալ գրգռում կամ քիմիական այրվածք: Նյութն ունի բազմախթանող ազդեցություն. տուժում է ԿՆՀ ֆունկցիան (հատկապես զգայուն է  շնչառական կենտրոնը), սիրտանոթային համակարգը, լյարդը, երիկամները, արյունը (մեթհեմոգլոբինի առաջացում և էրիթրոցիտների հեմոլիզ): 10-14-րդ օրը աչքերի շուրջը և դեմքին ի հայտ է գալիս ցանավորում: Թույնի բարձր դոզայով ախտահարման դեպքում առաջանում է կոլապս՝ մի քանի րոպեում   զարգացող, մահը կարող է վրա հասնել շնչառության կաթվածից՝ երբեմն հոգեվարքային ցնցումներով:

Առաջին բուժօգնություն.
- ախտահարման գոտուց դուրս բերում
- թույնի հետ շփման դադարեցում
- սանիտարական մշակում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին