Թունամոլությունը մի հիվանդություն է, որն առաջանում է բոլոր այն թունավոր (տոքսիկ) նյութերի և դեղամիջոցների չարաշահումից, որոնք չեն մտնում թմրանյութերի ցուցակի մեջ։ Այդ նյութերի շարքն են դասվում պսիխոտրոպ դեղամիջոցներից նեյրոլեպտիկները (ամինազին, տիզերցին, հալոպերիդոլ, լեպոնեքս, սոնապաքս և այլն), տրանկվիլիզատորները (սեդուքսեն, ռելանիում, սիբազոն, էլենիում, տազեպամ, ֆենազեպամ և այլն), կենտրոնական նյարդային համակարգի խթանիչները (սիդնոկարբ, սիդնոֆեն, սապարալ, ֆենամին, կոֆեին ու նրա ածանցյալներից՝ թեյ, սուրճ), ինչպես նաև քնաբերները (նիտրազեպամ, էունոկտին, բրոմուրալ), հակապարկինսոնային (ցիկլոդոլ, արտան, ռոմպարկին, պարկոպան, նորակին), հակահիսթամինային (դիմեդրոլ, պիպոլֆեն) և հակադեպրեանտները (կոաքսիլ) դեղամիջոցները։  Վերոհիշյալ նյութերի նկատմամբ ընտելացում կարող է առաջանալ հիմնականում երկու ճանապարհով, մի դեպքում այդ նյութերն օգտագործող անձիք ցանկանում են տրամադրությունը բարձրացնել, իսկ մյուս դեպքում՝ վատ ինքնազգացումն ու տրամադրության անկումը վերացնել։ Երկու դեպքում էլ ցանկալի վիճակ առաջացնելու համար օրգանիզմի դիմացկունության բարձրացման հետևանքով թունավոր նյութի կրկնակի ընդունման կարիք է զգացվում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին