Թուլամտությունը հիմնականում պարցիալ (օջախային) բնույթի է, այսինքն դրսևորվում է հիշողության և ուշադրության խանգարումներով։ Սակայն գանգուղեղային ծանր վնասվածքներից հետո կլինիկական պատկերը կարող է դրսևորվել պսիխոօրգանական համախտանիշի դրսևորումներով առաջացնելով տոտալ թուլամտություն։ Այս դեպքում նշվում է հիշողության արտահայտված թուլացում՝ ինչպես անցյալի, այնպես էլ ընթացիկ դեպքերի նկատմամբ։ Տուժում է նաև բանականությունը, գիտելիքների պաշարը, մասնագիտական փորձը պակասում է։ Դատողության և ընդհանրացման ունակությունը նույնպես թուլանում է, աղքատանում է բառապաշարը։ Դիտվում է նաև ասպոնտանություն, թորշոմածություն կամ էյֆորիա։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին