Թթվածինը թոքերից հյուսվածքներ փոխադրվում է արյան միջոցով։ Փոխադրումը սկզբում իրականանում է կոնվեկցիայի ճանապարհով արյան հոսքի ձևով, իսկ մազանոթներում՝ մասնական ճնշման տարբերության հետևանքով առաջացած դիֆուզիայի հաշվին։ Ֆիզիկապես լուծված վիճակում թթվածնի միայն ոչ մեծ բաժինն է փոխադրվում արյունով։ 100մլ արյան մեջ մարմնի ջերմաստիճանի պայմաններում լուծվում է 0,3 մլ թթվածին։ Իսկ թթվածնի հիմնական մասը (համարյա 20 մլ 100 մլ արյան մեջ) թափանցում է էրիթրոցիտներ, որտեղ կապվելով հեմոգլոբինի հետ, ձևավորում է անկայուն քիմիական միացություն՝ օքսիհեմոգլոբին (НЬ02): Հեմոգլոբինի թթվածնացումը տեղի է ունենում առանց երկաթի արժեքանակության փոփոխման։ Թթվածնի կապման արագությունը շատ մեծ է, և այդ պատճառով բավարար օդափոխության և հեղուկացման դեպքում գործնականում բշտիկների մազանոթներում ամբողջ հեմոգլոբինը վերածվում է օքսիհեմոգլոբինի։

Թթվածնի քանակն արյան մեջ։ 1 գր հեմոգլոբինը կապում է 1,34 մլ թթվածին։ Արյան մեջ հեմոգլոբինի 140 գ/լ պարունակության դեպքում արյան յուրաքանչյուր 100 մլ կարող է տեղափոխվել 140 ` 1,34 = 187,6 մլ թթվածին, այսինքն՝ մոտ 19 %: Թթվածնի այն առավելագույն քանակությունը, որը կարող է կապել հեմոգլոբինը նրա լրիվ հագեցվածության դեպքում, կոչվում է արյան թթվածնային տարողություն։ Թթվածնային տարողությունը կախված է հեմոգլոբինի քանակից։ Իսկ թթվածնի քանակությունն ինչպես կապված, այնպես և պլազմայում ֆիզիկապես լուծված, արտացոլում է թթվածնի ընդհանուր պարունակությունն արյան մեջ։ Մեկ լիտր արյան մեջ բնականոն վիճակում պարունակվում է 190-200 մլ թթվածին։ Հեմոգլոբինի հետ կապված թթվածնի քանակի և արյան թթվածնային տարողության հարաբերությունը հանդիսանում է հեմոգլոբինի թթվածնով հագեցման աստիճանի ցուցանիշը։ Արյան թթվածնային տարողությունը կախված է հեմոգլոբինի քանակից :Մաքուր թթվածին շնչելու դեպքում նրա քանակությունը զարկերակային արյան մեջ համապատասխանում է թթվածնային տարողությանը։ Մեկ լիտր երակային արյունը հանգստի վիճակում պարունակում է մոտ 120 մլ թթվածին։ Զարկերակային և երակային արյան միջև եղած թթվածնի պարունակության տարբերությունը ցույց է տալիս, որ արյունը թթվածինը ամբողջությամբ չի տալիս հյուսվածքներին։ Թթվածնի այն մասը, որը կլանվել է հյուսվածքների կողմից, կոչվում է յուրացման, գործակից։ Դրա որոշման համար զարկերակային և երակային արյան թթվածնի պարունակության տարբերությունը բաժանում են զարկերակային արյան թթվածնի վրա և բազմապատկում 100-ով՝ (200-120)x100/ 200= 40%: Յուրացման գործակիցը հանգստի վիճակում կազմում է 40 %, իսկ մկանային աշխատանքի ժամանակ այն հասնում է 50-60%:

Օքսիհեմոգլոբինի փեղեկման կորը։ Օքսիհեմոգլոբինի առաջացումը կախված է լուծված թթվածնի լարվածոթյունից։ Ինչքան բշտիկներում մեծ է գազի մասնական ճնշումը, այնքան մեծ քանակներով այն լուծվելով՝ առաջացնում է քիմիական միացություն։ Այսպիսով, հեմոգլոբինի թթվածնահագեցումը կախված է այն միջավայրի թթվածնի մասնական ճնշումից, որի հետ շփվում է արյունը։ Այդ կախվածությունը կարելի է արտահայտել օքսիհեմոգլոբինի փեղեկման կորով։ Սակայն, թթվածնի մասնական ճնշման և օքսիհեմոգլոբինի առաջացման միջն գոյություն ունեցող այդ կախվածությունը ուղիղ գծային բնույթ չունի։ Այն ունի Տ-աձև բնույթ: Երբ թթվածնի լարվածությունը հավասար է զրոյի, ապա արյունը պարունակում է միայն վերականգնված հեմոգլոբին (դեզօքսիհեմոգլոբին)։ Թթվածնի լարվածության մեծացումը ուղեկցվում է օքսիհեմոգլոբինի քանակի մեծացմամբ։ 10-ից մինչև 40մմս.ս. սահմաններում, թթվածնի մասնական ճնշման մեծացման դեպքում օքսիհեմոգլոբինի առաջացումը կտրուկ կերպով աճում է (մինչև 75 %): 30 մմս.ս. դեպքում արդեն կապվում է հեմոգլոբինի 40-50 %-ը։ Թթվածնի 60 մմս.ս. մասնական ճնշման դեպքում հեմոգլոբինի թթվածնով հագեցումը հասնում է մինչև 90 %-ի, իսկ թթվածնի լարվածության հետագա բարձրացման դեպքում հեմոգլոբինի լրիվ հագեցումը խիստ կերպով դանդաղում է. կորագիծն ընթանում է աբսցիսի առանցքին զուգահեռ։

Փեղեկման կորը բաղկացած է երկու մասերից՝ կտրուկ և թեթևակի թեքությունից։ Կախված այն բանից, որ թոքաբշտերում թթվածնի մասնական ճնշումը համապատասխանում է կորի թեթևակի թեքությանը (60 մմ-ից բարձր), թոքային մազանոթների երակային արյունը համարյաԹթվածնի փոխադրում արյան  միջոցով ամբողջությամբ ենթարկվում է թթվածնացման։ Կորի այդ մասը վկայում է այն մասին, որ այդ պայմաններում օքսիհեմոգլոբինի պարունակությունը քիչ է կապված թթվածնի լարվածությունից և՛ ներշնչված և՛ արտաշնչված օդում նրա մասնական ճնշումից։ Հյուսվածքների զարկերակային մազանոթներում տեղի է ունենում օքսիհեմոգլոբինի փեղեկում, որը համապատասխանում է կորի կտրուկ աճող հատվածին։ Աշխատող մկաններում, լյարդում, երիկամներում, ինչպես նան օքսիդացման գործընթացների ուժեղացման դեպքում օքսիհեմոգլոբինի փեղեկումը հասնում է առավել չափի։ Հեմոգլոբինի խնամակցությունը թթվածնի հետ հաստատուն մեծություն չէ։ Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք ազդում են այդ խնամակցության վրա.
1) էրիթրոցիտներում 2.3.- դիֆոսֆոգլիցերատի առկայությունը։ Դրա քանակը մեծանում է արյան մեջ թթվածնի լարվածության իջեցման դեպքում։ Այդ մոլեկուլը ներդրվում է հեմոգլոբինի մոլեկուլի կենտրոնական մասում՝ իջեցնելով նրա խնամակցությունը թթվածնի հանդեպ, նպաստելով թթվածնի անջատմանը։ Այդ դեպքում օքսհհեմոգլոբինի փեղեկման կորը թեքվում է դեպի աջ։
2) H+ի և ածխաթթու գագի խտության մեծացումը նույնպես իջեցնում է հեմոգլոբինի խնամակցությունը թթվածնի նկատմամբ։ Այդ դեպքում դիտվում փեղեկման կորի թեքում դեպի աջ :
3) Ջերմաստիճանի բարձրացումը ևս իջեցնում է հեմոգլոբինի խնամակցությունը թթվածնի նկատմամբ, որը նույնպես հանգեցնում է փեղեկման կորի թեքմանը դեպի աջ։
Այսպիսով, ստեղծվում են պայմաններ, որպեսզի թթվածինն ամբողջությամբ տրվի հյուսվածքներին, հատկապես այնտեղ, որտեղ ուժգնորեն է ընթանում նյութափոխանակությունը, որը բերում է ածխածնի երկօքսիդի, թթու նյութերի խտության մեծացման և ջերմաստիճանի բարձրացման։ Սակայն երակային արյան մեջ հեմոգլոբինի 40-70 %֊ը մնում է կապված թթվածնի հետ։ Այսպես, մարդու 100 մլ արյունը հյուսվածքներին տաliս է միայն 6-8 մլ թթվածին (թթվածնի զարկերակ-երակա յին տարբերությունը հանգստի ժամանակ)։ 2,3- դիֆոսֆոգliցերատի քանակի փոքրացումը, Մ-ի և ածխածնի երկօքսիդի խտության իջեցումը, ջերմաստիճանի իջեցումը բարձրացնում են հեմոգլոբինի խնամակցությունը թթվածնի նկատմամբ և փեղեկման կորը նորմայի համեմատությամբ, թեքվում է դեպի ձախ։

Թվածնի հետ հեմոգլոբինի խնամակցությունը չափվում է թթվածնի մասնական ճնշման մեծությամբ, որի դեպքում հեմոգլոբինը հագենում է 50 %-ով (P50): Մարդկանց զարկերակային արյան համար այն կազմում է 26,5 մմս.ս.։ P50 չափանիշը արտացոլում է հեմոգլոբինի թթվածին կապելու ունակությունը։ Այդ չափանիշը ավելի բարձր է պտղի արյան հեմոգլոբինի ֆետալ հեմոգլոբինի (HbF), քան չափահաս մարդու հեմոգլոբինի (HbA) համար։ Օքսիհեմոգլոբինի փեղեկման կորը համեմատած HbA-ի փեղեկման կորի հետ այդ դեպքում թեքված է դեպի ձախ:
Կմախքային մկանների միոգլոբինը առավել մեծ խնամակցությամբ է օժտված թթվածնի նկատմամբ, որը կապում է օրգանիզմի ընդհանուր թթվածնի շուրջ 14%-ը, դրա փեղեկման կորը նույնպես ձախ է թեքված։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին