Հիվանդագին վիճակ, երբ թթվածնի մուտքը դեպի հյուսվածքներ կամ վերջիններիս կողմից թթվածնի օգտագործման ընդունակությունը զգալիորեն ցածր է, քան պահանջարկը։ Թ. ք. պատճառ կարող են դառնալ ներշնչվող օդի մեջ թթվածնի քանակի իջեցումը, արտաքին շնչառության տարբեր խանգարումները, արյան մեջ հեմոգլոբինի քանակի և նրա թթվածին փոխագրելու ընդունակության նվազումը։ Թ. ք. առաջանում է նաև հյուսվածքներում՝ թթվածնի պահանջարկի բարձրացման դեպքում, երբ պայմաններ չկան այն բավարարելու համար։