Դ.Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգի  VI խմբի քիմիական տարր։ Հերթական համարը 8 է, ատ. զանգ. 16,0 է։ Թ. կորիզն ունի 8 լիցք և էլեկտրոնային երկու թաղանթ՝ 2 և 6 էլեկտրոններով։ Միացությունների մեջ դրսևորում է մշտական արժեքականություն, որը հավասար է 2-ի։ Հայտնի են 6 իզոտոպներ Թ. անփոխարինելի դեր է կատարում օրգանիզմների կենսագործունեության մեջ և կենսաքիմիական ռեակցիաներում։