Սուր լսողական (վերբալ) ցնորագարությունը բնորոշվում է հիվանդների հանկարծակի սկսվող լսողական ցնորքներով, որոնք կրում են մեկնաբանողական բնույթ։

Հիվանդները լսում են բազմաթիվ ձայներ, հիմնականում երկխոսության ձևով։ Երբեմն ձայները միմյանց հետ խոսում են, հիվանդի մասին (երրորդ դեմքով) ակնարկներ անում։ Երբեմն այդ ձայները հրամայողական բնույթ են ընդունում։ Ձայների ազդեցությամբ (որոնք երեկոյան ժամերին ավելի են ուժեղանում) հիվանդները դառնում են լարված, վախ ու տագնապ են ապրում։ Ցնորքների հետ կապված կարող են առաջանալ նաև զառանցական մտքեր։ Գիտակցությունը խանգարված չէ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին