Ցիտոպլազմատիկ թաղանթը պարզագույն կենսաբանական թաղանթ է՝ կազմված երկշերտ ֆոսֆոլիպիդներից և դրա մեջ ընկղմված, նյութափոխանակությունը ապահովող սպիտակուցներից: Այն գտնվում է անմիջապես բջջապատի տակ ու սահմանափակում է պրոտոպլաստը, և բակտերիալ բջջի համար ունի կենսական նշանակություն: Ցիտոպլազմատիկ թաղանթն ունի հետևյալ ֆունկցիաները՝

- օսմոտիկ արգելք է,
- ապահովում է նյութափոխանակությունը,
- կապված է ԴՆԹ-ի հետ և մասնակցում է նրա ռեպլիկացիային,
- ապահովում է բակտերիալ բջջի կիսումը, մի շարք բակտերիաների մոտ մասնակցում է սպորագոյացմանը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին