Ցիանոզ ասելով (հունարեն` kyanos-մուգ կապույտ) հասկանում ենք մաշկի և տեսանելի լորձաթաղանթի կապտավուն երանգը` պայմանավորված մարմնի այս կամ այն հատվածի մանր անոթներում վերականգնված (թթվածնազուրկ) հեմոգլոբինի կամ նրա ածանցյալների մեծ քանակով:

Ցիանոզը ավելի նկատելի է շրթունքների, եղունգների, ականջի բլթակի և լնդերի վրա: Ցիանոզ առաջանում է 2 իրավիճակներում` մազանոթներում արյան անբավարար թթվածնային հագեցվածության դեպքում և մաշկի մեջ երակային արյան կանգի դեպքում` պայմանավորված միկրոշրջանառության հունում երակների լայնացմամբ: Ցիանոզի առկայությունը ուղղակի կապ ունի արյան մեջ հեմոգլոբինի ընդհանուր քանակի հետ, քանի որ վերջինիս փոփոխոթյան հետ կապված փոխվում է նաև վերականգնված հեմոգլոբինի քանակը:

- Անէմիայի դեպքում իջնում է ինչպես ընդհանուր, այնպես էլ վերականգնված հեմոգլոբինի քանակը: Այդ է պատճառը, որ ծանր սակավարյունության դեպքում, նույնիսկ արտահայտված հիպոքսեմիայի պարագայում ցիանոզը բացակայում է:

- Պոլիցիտեմիայի դեպքում բարձրանում է ինչպես ընդհանուր, այնպես էլ վերականգնված հեմոգլոբինի քանակը: Այդ իսկ պատճառով այս հիվանդների մոտ առկա է ցիանոզ` մաշկի երանգը կապտավուն է:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին