Ցերեբրասթենիա (վնասվածքային ասթենիա), օջախային բնույթի նյարդաբանական խանգարումներին զուգահեռ հոգեկան ոլորտում նշվում է դյուրագրգռություն, որը երբեմն կարող է հասնել մինչև աֆեկտիվ բռնկումների, իսկ երբեմն էլ՝ ընդհակառակը, կարող են տեղ գտնել թորշոմածությունը, անտարբերությունն ու անգործունակությունը։ Հիվանդների ուշադրությունը դառնում է ցրված, հիշողությունը թուլանում է։ Ասթենիայի ֆոնի վրա ի հայտ են գալիս անոթավեգետատիվ խանգարումներ։