Ծայրամասային ցիանոզը (պերիֆերիկ, սառը, ակրոցիանոզ) – մարմնի այս կամ այն հատվածում դանդաղ արյունահոսքի արդյունք է: Այս դեպքում զարկերակային արյան թթվածնով հագեցումը չի խանգարվում, սակայն արյան կանգի արդյունքում այդ հատվածում թթվածինի կոնցենտրացիան նվազում է, ավելանում է վերականգնված հեմոգլոբինի պարունակությունը: Ցիանոզի այս տեսակն առաջանում է վազոկոնստրիկցիայի և ծայրամասային արյունահոսքի նվազման դեպքում: Ստորև բերված են ծայրամասային ցիանոզի պատճառները:

  • Սրտի արտամղման նվազումը` օրինակ կանգային սրտային անբավարարության դեպքում բերում է մաշկի մանր զարկերակների և զարկերակիկների սեղմման, ինչը դիտարկվում է կոմպենսատոր մեխանիզմ` ուղղված արյան շրջանառության կենտրոնացմանը կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններում` ԿՆՀ, սիրտ, թոքեր: Հենց նման իրավիճակների համար ել կիրառվում է «ակրոցիանոզ» տերմինը, ինչն իր մեջ է ամփոփում արյան մեծ շրջանառության հմակարգում կանգի ֆոնի վրա զարգացող մարմնի դիստալ հատվածների կապտավուն երանգը:
  • Ծայրամասային ցիանոզը բնորոշ է երակային հիպերտենզիային: Այն զարգանում է վերջույթների երակների օբստրուկցիայի դեպքում` վարիկոզ լայնացման, թրոմբոֆլեբիտի ֆոնի վրա, ինչը բերում է այտուցների և ցաինոզի:
  • Ծայրամասային ցիանոզ կարող է զարգանալ ցրտի ֆոնի վրա, ինչը ֆիզիոլոգիական պրոցես է` օրգանիզմի պատասխան ռեակցիան է ցրտի հանդեպ:
  • Էմբոլիայի հետևանքով զարգացող վերջույթների զարկերակների օբստրուկցիային բնորոշ են գունատությունը և սառչելը, հնարավոր է նաև թեթև ցիանոզ: Շատ դեպքերում կլինիցիստի խնդիրն է լինում դիֆերենցել կենտրոնական ցիանոզը ծայրամասայինից:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին