Ծայրամասային պարալիզն իրենից ներկայացնում է մի համախտանիշ, որը, անկախ ծայրամասային շարժիչ նևրոնի վնասման մակարդակից, բաղկացած է հետևյալ ախտանիշներից.
- Մկանային ուժի խիստ նվազում կամ լրիվ կորուստ:
- Մկանային հիպոտոնիա կամ ատոնիա: Պայմանավորված է ռեֆլեկտոր օղակի ընդհատմամμ: Կոնտր ակտիլ տոնուսի բացակայության պատճառով մկանները թուլանում են՝ շոշափման ժամանակ թողնելով թորշոմած մկանի տպավորություն: Մեծանում Է պասիվ շարժումների ծավալը և հոդերի շարժունությունը: Ծայրամասային պարալիզին անվանում են նաև թորշոմած կամ ատոնիկ:
- Հիպոռեֆլեքսիա կամ առեֆլեքսիա: Ռեֆլեքսների բացակայության հիմքում ընկած Է ռեֆլեկտոր աղեղի ընդհատումը:
- Մկանների ատրոֆիա: Շարժիչ μջիջներից մկանները չեն ստանում իրենց նյութափոխանակությունը խթանող տրոֆիկ նյարդային գրգիռներ, որի հետևանքով ախտահարումից 2-3 շաμաթ անց մկանները ենթարկվում են ատրոֆիկ փոփոխությունների: Ծանր խրոնիկական ախտահարումների ժամանակ մկա- նային հյուսվածքը կարող Է իսպառ վերանալ: Այդ իսկ պատճառով ծայրամասային պարալիզին անվանում են նաև ատրոֆիկ:
- Վերասերման ռեակցիա: Վնասված նյարդի հեռակա հատվածի նյարդաթելերը, կապ չունենալով շարժիչ նևրոնների հետ, կազմափոխվում են: Քայքայվում են աքսոններն ու միելինային թաղանթները: Կազմափոխման (վերասերման, դեգեներացիայի) գործընթացն ընդգրկում Է նաև մկանային հյուսվածքը, իսկ մահացած մկանաթելերը փոխարինվում են ճարպաշարակցական հյուսվածքով:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին