Ցայլքային բարձրություն (mons pubis veneris). Կազմված է ցայլքային ոսկրերի թմբիկների ելուստներից և լավ զարգացած ենթամաշկային ճարպաբջջանքից, ծածկված է մազերով և ունի եռանկյան ձև (կանացի տիպ)։

Որովայնի ստորին բևեռը կազմում է ցայլքային բարձրության վերին սահմանը։ Վերջինս հորիզոնական է և կազմում է անցումային ծալքը։
Որովայնահատման ժամանակ կտրվածքը սովորաբար կատարվում է վերջինիս ուղղությամբ՝ ըստ Պֆանենշտիլի։
Կողմնայնորեն ցայլքային բարձրությունը սահմանափակված է աճուկային ծալքերով։