Օրգանիզմի առանձին օրգան - համակարգերը յուրովի են պատասխանում ցավային զգացողությանը: Ատորև ներկայացված են այն հիմնական ախտանիշները, որոնք որպես պատասխան ռեակցիա կարող են դիտվել այդ համակւսրգերի կողմից:

Սրտանոթային համակարգ.  զարկերակային հիպերտոնիա,  հաճախասրտություն,  ընդհանուր ծայրամասային անոթային դիմադրության (ԸԾԱԴ) աճ, • աճում է սրտամկանի պահանջը թթվածնի հանդեպ:
Շնչառական համակարգ՝  շնչառության հաճախացում,  շնչառության րոպեական ծավալի մեծացում,  թոքերի կենսական տարողության նվազում,  մնացորդային ֆունկցիոնալ տարողության նվազում:
Աղեստամոքսային և միզասեռական համակարգեր.  սեղմանների լարվածության աճ,  գերհյութազատություն,  սրտխառնոց, փսխում,  փորկապություն,  աղիքների գալարակծկանքի թուլացում:
Ներզատիչ համակարգ.  կատաբոլիկ հորմոնների (կատեխոլամիններ, կորտիզոլ, գլյուկագոն) գերձերբազատում,  անաբոլիկ հորմոնների (ինսուլին, տեստոստերոն) քչացում:

Արյուն՝  թրոմբոցիտների ադհեզիվության աճ,  ֆիբրինոլիզի ընկճում,  գերմակարդելիություն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին