Ծամումը բարդ ֆիզիոլոգիական գործողություն է, որի արդյունքում տեղի է ունենում սննդանյութերի մանրացում, թքով շաղախում և սննդագնդի ձևավորում։ Դրան մասնակցում են վերին և ստորին ծնոտները՝ ատամներով, ծամիչ և միմիկայի մկանունքը, լեզվի մկանները, փափուկ քիմքը։ Ծամումն ունի ռեֆլեքսայիե բնույթ։ Սնունդը գրգռում է բերանի խոռոչի ընկալիչները, որոնցից ազդակները եռվորյակ, լեզվաըմպանային, վերին կոկորդային և թմբկալարի նյարդաթելերով հաղորդվում են երկարավուն ուղեղում տեղակայված ծամիչ կենտրոնին։ Կենտրոնից դեպի ծամիչ մկանունք գրգիռները հաղորդվում եե շարժիչ նյարդաթելերով, որոնք ընթանում են եռվորյակ, դիմային և ենթալեզվային նյարդերի կազմում։ Ծամիչ մկանների կամային կծկումների իրականացման մեջ մեծ է մեծ կիսագնդերի կեղևի դերը։ Ծամելու ընթացքում տարբերում են հետևյալ փուլերը՝ հանգստի, բերանի խոռոչ սննդի ներմուծման, կողմնորոշման, հիմնական, սննդագնդի ձևավորման և կլլման։ Փուլերից յուրաքանչյուրը և ծամելու ողջ ընթացքը ունեն տարբեր տևողություն և բնույթ կախված ծամվող սննդի հատկություններից, քանակից, ինչպես նաև սնունդը ընդունող անհատի առանձնահատկություններից։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին