Սա համարվում է լեզվի զարգացման անկանոնություն: Հանդիպում է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ: Ուղեկցվում է մակրոգլոսիայի և աշխարհագրական լեզվի հետ, ինչպես նաև հանդիսանում է Մելկերսոն-Ռոզենտալի համախտանիշի ախտանիշներից մեկը: Ծալքավոր լեզվին բնորոշ է լեզվի մեջքի վրա տեղակայված, մեծ մասամբ սիմետրիկ երկայնակի և լայնակի ակոսներ: Ամենախորը երկայնակի ակոսը անցնում է լեզվի միջին գծով, սկսելով լեզվի ծայրից և հասնելով մինչև ակոսավոր պտկիկների շրջան: Ծալքերի հատակը և պատերը պատված են նորմալ պտկիկներով: Հաճախ լեզուն մեծացած է, գանգատները բացակայում են: Վատ հիգիենայի դեպքում ծալքերի մեջ կարող են զարգանալ սնկային կամ կոկային ֆլորա: