Ավելի բարդ են կազմավորված այն ռեֆլեքսային պատասխանները, որոնք ներկայացվում են վերջույթի մկանների համաձայնեցված ծալումով կամ տարածումով։ Բոլոր ցամաքային ողնաշարավորների ծալիչ ռեֆլեքսը լավ զարգացած հզոր շարժիչ ռեակցիա է։ Այդ ռեակցիան պաշտպանողական բնույթի է, որն ապահովում է կենդանու հեռանալը վնասակար գրգիռներից։ Այդ պատճառով ծալիչ ռեֆլեքսի ընկալչական դաշտը բավականին բարդ է և նրա մեջ ընդգրկվում են տարբեր տեսակի ընկալիչներ։ Դրանք են մաշկի ցավային, մկանային և ներքին օրգանների ընկալիչները։ Չնայած բազմազանությանը, առբերիչների այդ տարբեր խմբերն ընդգրկվում են ծաչիչ ոեֆլեքսի աոբերիչևհր մեկ ընդհանուր կարգի մեջ։ Բոլոր գրգռումների դեպքում ծալիչ ռեֆլեքսի կենտրոնական ժամանակը համեմատաբար մեծ է (3-5 մվրկ), որը վկայում է նրա բազմասինապսային բնույթի մասին։

Ծալիչ ռեֆլեքսի աղեղի մեջ, մինչև նրանց մուտքը շարժանեյրոբններ, նկատվում է ազդանշանների մասնատում։ Դա պայմանավորվում է ծալիչ ռեֆլեքսի աղեղի կենտրոնական մասում մեկ կամ մի քանի միջանկյալ նեյրոնների առկայությամբ։ Միաժամանակ ծալիչ ռեֆլեքսը հանդիսանում է փուլային ռեակցիա՝ այն մեկ-երկու անգամ առաջանալուց հետո արագ թուլանում է, ինչը վկայում է այդ ռեֆլեքսի աղեղի կենտրոնական կառույցներում ճնշող մեխանիզմների գոյության մասին։ Հնարավոր է, որ այդպիսի մեխանիզմ է նախասինապսային արգելակումը, որն առաջանում է ծալիչ ռեֆլեքսի զգայաբջիջներում (աֆերենտներում)։ Ծալիչ ռեֆլեքսը, ի տարբերություն մկանների սեփական ռեֆլեքսների, նույնիսկ ըեկալչական դաշտի ոչ մեծ հատվածի գրգռման դեպքում, ընդգրկում է մի շարք մկաններ։ Ծալիչ ռեֆլեքսի աղեղում միջանկյալ նեյրոնների առկայությունը մեծացնում է ուղիների ճյուղավորումը և դրդման տարածումը դեպի տարբեր շարժիչ կորիզներ։ Բնական պայմաններում ծալիչ ռեֆլեքսի մեջ ընդգրկվում են մի շարք հատվածների շարժիչ կորիզներ։ Ծալիչ շարժանեյրոեների դրդման հետ զուգընթաց տեղի է ունենում տարածող մկանների ռեցիպրոկ (փոխհակադարձ) արգելակում։

Ծալիչ ռեֆլեքսի ժամանակ նկատվում է դրդման տարածում ամբողջ ուղեղով, ընդգրկելով նրա շատ բաժիններ։ Հետին վերջույթի ընկալչական դաշտի բավարար ուժգնությամբ գրգռման դեպքում ռեֆլեքսային ակտիվության մեջ կարող են ընդգրկվել առջևի վերջույթների և մարմնի մկանները։ Հետին վերջույթի ծալիչ ռեֆլեքսի սահմանափակման դեպքում հակադիր կողմի վերջույթում ի հայտ է գափս ոչ թե ծալում, այլ տարածում (խաչաձև տարածիչ ոեֆլեքս)։ Այդպիսի համաձայնեցման ֆունկցիոնալ նշանակությունը կայանում է հակադիր կողմի վերջույթի տարածող մկանների լարվածության ուժեղացման մեջ, որն ուղղված է կենդանու դիրքի պահպանմանը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին