Ծալիչ և տարածիչ ռեֆլեքսներԾալիչ և տարածիչ ռեֆլեքսներ
Ավելի բարդ են կազմավորված այն ռեֆլեքսային պատասխանները, որոնք ներկայացվում են վերջույթի մկանների համաձայնեցված ծալումով կամ տարածումով։ Բոլոր ցամաքային ողնաշարավորների ծալիչ ռեֆլեքսը լավ զարգացած հզոր շարժիչ ռեակցիա է։ Այդ ռեակցիան պաշտպանողական բնույթի է, որն ապահովում է կենդանու հեռանալը վնասակար գրգիռներից։ Այդ պատճառով ծալիչ ռեֆլեքսի ընկալչական դաշտը բավականին բարդ է և նրա մեջ ընդգրկվում են տարբեր տեսակի ընկալիչներ։ Դրանք են մաշկի ցավային, մկանային և ներքին օրգանների ընկալիչները։ Չնայած բազմազանությանը, առբերիչների այդ տարբեր խմբերն ընդգրկվում են ծաչիչ ոեֆլեքսի աոբերիչևհր մեկ ընդհանուր կարգի մեջ։ Բոլոր գրգռումների դեպքում ծալիչ ռեֆլեքսի կենտրոնական ժամանակը համեմատաբար մեծ է (3-5 մվրկ), որը վկայում է նրա բազմասինապսային բնույթի մասին։ Ծալիչ ռեֆլեքսի աղեղի մեջ, մինչև նրանց մուտքը շարժանեյրոբններ, նկատվում է ազդանշանների մասնատում։ Դա պայմանավորվում է ծալիչ ռեֆլեքսի աղեղի կենտրոնական մասում մեկ կամ մի քանի միջանկյալ նեյրոնների առկայությամբ։

Միաժամանակ ծալիչ ռեֆլեքսը հանդիսանում է փուլային ռեակցիա՝ այն մեկ- երկու անգամ առաջանալուց հետո արագ թուլանում է, ինչը վկայում է այդ ռեֆլեքսի աղեղի կենտրոնական կառույցներում ճնշող մեխանիզմների գոյության մասին։ Հնարավոր է, որ այդպիսի մեխանիզմ է նախասինապսային արգելակումը, որն առաջանում է ծալիչ ռեֆլեքսի զգայաբջիջներում (աֆերենտներում)։ Ծալիչ ռեֆլեքսը, ի տարբերություն մկանների սեփական ռեֆլեքսների, նույնիսկ ըեկալչական դաշտի ոչ մեծ հատվածի գրգռման դեպքում, ընդգրկում է մի շարք մկաններ։ Ծալիչ ռեֆլեքսի աղեղում միջանկյալ նեյրոնների առկայությունը մեծացնում է ուղիների ճյուղավորումը և դրդման տարածումը դեպի տարբեր շարժիչ կորիզներ։ Բնական պայմաններում ծալիչ ռեֆլեքսի մեջ ընդգրկվում են մի շարք հատվածների շարժիչ կորիզներ։ Ծալիչ շարժանեյրոեների դրդման հետ զուգընթաց տեղի է ունենում տարածող մկանների ռեցիպրոկ (փոխհակադարձ) արգելակում։ Ծալիչ ռեֆլեքսի ժամանակ նկատվում է դրդման տարածում ամբողջ ուղեղով, ընդգրկելով նրա շատ բաժիններ։ Հետին վերջույթի ընկալչական դաշտի բավարար ուժգնությամբ գրգռման դեպքում ռեֆլեքսային ակտիվության մեջ կարող են ընդգրկվել առջևի վերջույթների և մարմնի մկանները։ Հետին վերջույթի ծալիչ ռեֆլեքսի սահմանափակման դեպքում հակադիր կողմի վերջույթում ի հայտ է գափս ոչ թե ծալում, այլ տարածում (խաչաձև տարածիչ ոեֆլեքս)։ Այդպիսի համաձայնեցման ֆունկցիոնալ նշանակությունը կայանում է հակադիր կողմի վերջույթի տարածող մկանների լարվածության ուժեղացման մեջ, որն ուղղված է կենդանու դիրքի պահպանմանը։

Տարածիչ խմբի ռեֆլեքսներին են պատկանում տարբեր ֆունկցիոնալ նշանակության և տարբեր մեխանիզմներով առաջացող մի խումբ ռեֆլեքսային պատասխաններ։ Այստեղ առաջին հերթին պետք է հիշատակել վերը նկարագրված մկանների սեփական ռեֆլեքսները։ Վերջիններս առկա են նաև ծալիչ մկաններում, սակայն ավելի լավ են դրսևորվում տարածիչներում։ Նրանք լրացուցիչ պրոպրիոցեպտիվ բաղադրամասի ձևով մասնակցում են ավելի բարդ ռեֆլեքսներում, ինչպիսիք են տեղաշարժման, կեցվածքի պահպանման և այլն ռեֆլեքսները։ Այլ խումբ է կազմում արդեն նշված խաչաձև ծալիչ ռեֆլեքսը։ Պարզված է, որ այն սերտորեն կապված է պաշտպանիչ ծալիչ ռեֆլեքսի հետ և առաջանում է նույն ընկալչական դաշտի գրգռման դեպքում։ Սակայն, ի տարբերություն ծալիչ ռեֆլեքսի, որն ունի փողային (պոկման ձևով) ընթացք, խաչաձև տարածիչ ռեֆլեքսը բնորոշվում է տոնիկ բնույթով, երկար գաղտնի շրջանով, դանդաղ զարգացումով և մեծ հետազդեցությամբ։ Նկարագրված է նաև ինքնատիպ տարածման ռեակցիա, որը ստացել է տարածման, հրում անվանումը։ Այն իրենից ներկայացնում է արագ տարածիչ ռեֆլեքս, որն ի հայտ է գալիս հետին թաթի ներբանի նեղ հատվածի գրգռման ժամանակ։ Տարածիչ հրումը հանդիսանում է թռիչքի ու վազքի ռեակցիայի բաղադրիչ, որը համապատասխանում է գետնից հետ հրմանը։ Ողնուղեղի տարածիչ ռեֆլեքսների մեծ խումբ կապված է սեռական վարքի հետ։ Ցայտուն կերպով արբերակված տարածիչ ռեֆլեքսին զուգընթաց, գոյություն ունի ծալիչ ռեֆլեքսների մի մեծ խումբ, որոնք ուղեկցվում են ողնուղեղային զանազան ռեֆլեքսային ռեակցիաներով, հատկապես ծալիչ շարժանեյրոեների դրդման ֆոնի վրա։ Վերջապես տարածիչ, ինչպես և ծալիչ ռեակցիաները կարող են արձակվել վերհատվածային կառույցների կողմից։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին