Թրոմբոցիտների քանակի բարձրացումը կոչվում է թրոմբոցիտոզ:  Թրոմբոցիտոզները լինում են.

  • առաջնային
  • երկրորդային

Առաջնային թրոմբոցիտոզը կամ էսենցիալ տրոմբոցիտեմիան՝ քրոնիկական միելոպրոլիֆերատիվ հիվանդությունն է: 

Երկրորդային (ռեակտիվ) թրոմբոցիտոզների պատճառներն են.

  • սուր սթրես, ֆիզիկական լարվածություն
  • աուտոիմուն հիվանդություններ (ռևմատոիդ արթրիտ, գայլախտ և այլ), աղիների բորբոքային հիվանդություններ

  • ինֆեկցիաներ (սուր մանրէաբանական ինֆեկցիաներ, պալարախտ, օստեոմիելիտ)
  • չարորակ գոյացություններ
  • սուր արյունահոսություն
  • սուր հեմոլիզ
  • երկաթի պակաս (բնորոշ է երկաթպակասորդային սակավարյունությանը)
  • վիրահատություններ
  • հետսպլենեկտոմիկ վիճակ

Երկրորդային  տրոմբոցիտոզների ժամանակ բնորոշ չեն թրոմբոզների կամ արյունահոսությունների առաջացումը: Հատուկ բուժում չի պահանջվում: Բուժում են հիմնական հիվանդությունը:


Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը

Երևանի  Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան