Թրոմբոցիտոպենիաները լինում են երեք հիմնական պատճառից՝
1.ոսկրածուծում թրոմբոցիտների արտադրման ինկճում
-B12, ֆոլաթթվի պակաս
- ապլաստիկ սակավարյունություն
- սուր լեյկեմիա և այլն 
2.թրոմբոցիտների քայքայում
իմուն՝
-իդիոպաթիկ
-դեղորայքային (հեպարին, ռիֆամպիցին, սուլֆանիդամիդներ)
-լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ
-աուտոիմուն հիվանդություններ (գայլախտ, սկլերոդերմիա, ռեվմատոյիդ ատթրիտ և այլ)
-հետփոխներարկումային ծիրանացան
ոչ իմուն՝
-ինֆեկցիաներ (Էպշպեյն-Բարի վիրուս, ՑՄՎ, ՄԻԱՎ), բակտերիաներ, միկոպլազմա և այլ
-տարածուն ներանոթային մակարդման համախտանիշ (ՏՆՄՀ)
-հղիության (գեստացիոն) թրոմբոցիտոպենիա
-պրեէկլամսիա/էկլամսիա (տրոմբոցիտոպենիան զարգանում է մոտավորապես 15-20% պրեէկլամսիայով տառապող կանանց մոտ)
-թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ ծիրանացան (Մոշկովիցի համախտանիշ)
-հեմոլիտիկոուրեմիկ համախտանիշ (Հասերի համախտանիշ)
3.թրոմբոցիտների սեկվեստրացիա փայծաղում
-հիպերսպլենիզմ (հիմնականում սակավարյունության/լեյկոպենիայի հետ)
Թրոմբոցիտոպենիաները բաժանում են՝
-ժառանգական (թրոմբոցիտոպենիա և ռադիի բացակայության համախտանիշ, Վիսկոտ-Օլդրիչ համախտանիշ, Մայ-Հեգլինգի անոմալիա և այլն)
-բնածին ոչ ժառանգական (ներարգանդային վիրուսային ինֆեկցիաները՝ կարմրախտ, ցիտոմեգալովիրուս, հեպատիտներ և այլ վիրուսներ, մոր կողմից ընդունած դեղորայքը կարող են առաջացնել տրոմբոցիտոպենիա նորածնի մոտ)
-ձեռքբերովի իմուն (երբ առաջանում են հակամարմինները կամ իմուն համալիրները, որոնք կպչում են թրոմբոցիտների թաղանթներին և թրոմբոցիտները կլանվում և քայքայվում են փայծաղի մակրոֆագների կողմից) 
-ձեռքբերովի ոչ իմուն դեպքեր

Թրոմբոցիտոպենիայի գնահատում
Թրոմբոցիտոպենիայի գնահատման առաջին քայլը՝
-ծայրամասային արյան քսուկի հետազոտություն՝ երբեմն թրոմբոցիտները կպչում են միմիյանց, առաջացնելով կեղծ թրոմբոցիտոպենիա,
-եթե հիվանդը երիտասարդ է անհրաժեշտ է ժխտել ՄԻԱՎ վարակը՝ թրոմբոցիտոպենիան կարող է լինել ՄԻԱՎ վարակի առաջին նշանը,
-եթե հիվանդը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում թրոմբոցիտոպենիան կարող է լինել դեղորայքային (ներառյալ հեպարինը), սեպտիկ վիճակի, ՏՆՄՀ, հղիության, պրեէկլամսիայի/էկլամսիայի հետ կապված:

Հետագա քայլերն են՝
-մանրակրկիտ անամնեզի հավաքում՝ ներառյալ ընտանեկան պատմությունը,
-դեղորայքային անամնեզ՝ ինչպիսի դեղորայքներ է ընդունել հիվանդը,
-հիվանդի օբյեկտիվ զննում՝ ուշադիր զննել մաշկը և լորձաթաղանթները կապտուկների, կետավոր արյունազեղումների առկայության վերաբերյալ, ուշադրություն դարցնել ավշային հանգույցների, լյարդի և փայծաղի չափսերին:

Լաբորատոր հետազոտություններ՝ 
-իրականացնել լիարժեք արյան քննություն՝ լեյկոցիտների քանակի, նեյտրոֆիլների և լիմֆոցիտների հարաբերության խանգարումների բացահայտում, սակավարյունության առկայության ժամանակ՝ անհրաժեշտ է ժխտել արյան չարորակ հիվանդությունները,
-կենսաքիմիական քննություն՝ լյարդի, երիկամների ֆունկցիաների գնահատում,
-Էպշպեյն-Բարի, ցիտոմեգալովիրուսի և ՄԻԱ-վիրուսների որոշում,
-ոսկրածուծի բջջաբանական հետազոտություն (կատարվում է բոլոր  կասկածելի դեպքերի ժամանակ):

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին