Ներանոթային տարածուն մակարդման համախտանիշը կոչվում է նաև թրոմբո-արյունահոսական համախտանիշ կամ սպառման կոագուլոպաթիա: Որոշիչը արյան մանր շրջանառության հունում տարածված ձևով ֆիբրիային ու հիալինային թրոմբների առաջացումն է: Այն ուղեկցվում է արյան մակարդունակության անկումով, որի հետևանքով առաջանում են զանգվածային արյունազեղումներ, սուր ու կրկնվող արյունահոսությունների ձևով: Խանգարվում է արյան մակարդիչ և հակամակարդիչ համակարգերի ֆունկցիայի կոորդինացիան: Տեղի է ունենում մակարդման համակարգի համընդհանուր ակտիվացում: Այստեղից էլ նրա մյոևս անունը` «սպառման կոագուլոպաթիա»: Վերջնական արդյունքը հեմոստազի բոլոր բաղադրամասերի անբավարարությունն է, կապված մակարդման հարաճող ակտիվացման հետ:  ՆՏՄ-համախտանիշը պայմանավորված է հյուսվածքային լուծելի գործոնների, ինչպես նաև տրոմբոպլաստինների զանգվածային կամ երկարատև թափանցումով դեպի արյան հունը: Միաժամանակ տեղի է ունենում արյան անոթների պատերի վնասում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին