Մի շարք հիվանդություններով մարդիկ հիվանդանում են միայն այն ժամանակ, երբ հարուցիչներն անցնում են նրանց արյան մեջ: Դա կատարվում է զանազան միջատների և հոդվածոտանիների միջոցով: Այսպիսի հիվանդությունները կոչվում են տրանսմիսիվ հիվանդություններ (բծավոր և հետադարծ ոջլային տիֆ, տզային հետադարձ տիֆ, մալարիա, մլակային տենդ (պապատաչի), լեյշմանիոզներ, ժանտախտ, տուլարեմիա, զանազան սեզոնային էնցեֆալիտներ և այլն): Այս հիվանդությունների ժամանակ միջատներն ու հոտվածոտանիները պասիվ կերպով չեն փոխանցում վարակը, այլ նրանց օրգանիզմում զարգանում և բազմանում են այդ հիվանդությունների հարուցիչները, որից հետո են միայն ընդունակ վարակը փոխանցել: Միջատները և հոդվածոտանիները տրանսմիսիվ հիվանդությունները փոխանցում են միայն արյուն ծծելու միջոցով: Արյուն ծծելով՝ նրանք զարգացնում են իրենց ձվարանները և բեղմնավորվելուց հետո ձվադրում են կատարում: Արյուն ծծելու ժամանակ է, որ փոխանցողները վարակվում, կամ վարակը փոխանցում են այլ կենդանիների կամ մարդկանց:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին