Տրանսիմուն թրոմբոցիտեմիկ պուրպուրաԵրբ սաղմի մոտ թափանցում են մոր անտիտրոմբոցիտար աուտոհակամարմինները կամ սենսիբիլիզացված լիմֆոցիտները աուտոտրոմբոցիտների հանդեպ:Դա  լինում է,երբ մոր մոտ կա իդիոպատիկ տրոմբոցիտոպենիկ պուրպուրա /ԻՏՊ/, սիստեմային կարմիր գայլախտ կամ Էվանսի համախտանիշ:ԵԹԵ մայրը հիվանդացել է ԻՏՊ-ով /նույնիսկ մանկական հասակում, սպլենեկտոմիայից հետո կամ կոնսերվատիվ բուժում է ստացել, տրոմբոցիտների քանակը նրա մոտ հղիության ժամանակ նորմալ է լինում/, ապա հավանականությունը տրոմբոցիտոպենիայի նորածնի մոտ 50 տոկոս է լինում:

Նույն հաճախականությամբ էլ  նորածինները ունենում են հակում արյունահոսության: Ցավոք, արտահայտված տրոմբոցիտոպենիան մոր և պտղի մոտ հղիության ընթացքում և ծննդաբերության ժամանակ հիվանդության ծանրության աստիճանի հետ կապ չունի: Արյունահոսությունը հատկապես ուժեղանում է, երբ տրոմբոցիտների քանակը պերիֆերիկ արյան մեջ լինում է 25000-300000 1մկա-ից քիչ է լինում: Տիպիկ է մաշկային հեմոռագիկ համախտանիշը /պետեխիա, էկխիմոզ/,արյունահոսություններ լորձաթաղանթներից, մելենա, քթային արյունահոսություն: Այլ փոփոխություններ չեն լինում: Հավանական են ներգանգային արյունազեղումները/, բայց քիչ; Երբեմն լինում է ներգանգային արյունազեղում, որը արտահայտվում է արյունազեղմամբ սկլեռայում: Որքան ուշ է հետծննդյյան շրջանում ի հայտ գալիս արյունահոսություն, այնքան հեշտ է ընթանում հիվահդությունը: Տրոմբոցիտոպենիայի տևողությունը մոտ 1,5- 2 ամիս է, 2  շաբաթ անց հեմոռագիկ համախտանիշը / եթե չկան պրովոկացիոն գործոններ/ թուլանում է:տրանսիմուն  տրոմբոցիտոպենիան վեր է ածվում ԻՏՊ-ի շատ հազվադեպ ախտորոշումը հաստատվում է անամնեստիկ տվյալներով և մոր մոտ հայտնաբերվելով տրոմբոցիտների մակերեսին շատ քանակի ԻԳԳ կամ հակատրոմբոցիտար հակամարմիններ:

Բուժումը- լավ կլինի, որ այս մայրերին / հիվանդ կոլագենեզներով/ անեն կեսայրանհատում, երեխային կերակրում են դոնորական կաթով 1 շաբաթ, հետո մոտեցվում է կրծքի, որոշելով տրոմբոցիտների քանակը արյան մեջ: Ավելի լավ է ն/ե իմունոգլոբուլին Գ/ 0,4-1գ/կգ ն/ե կաթիլային ամեն օր, 5 օրվա ընթացքում/, նշանակվում է 2մգ/կգ օրը պրեդնիզոլոն /բայց ոչ ավել 1 շաբաթ/, ծանր ձևերի դեպքում արվում է ե/ե տրոմբ. մասսա / ներգանգային արյունազեղման դեպքում /: Մաշկային հեմոռագիկ համախտանիշի դեպքում նշանակվում է  է-ամինոկապրոնաթթու /0,05 գ/կգ/ օրը 4 անգամ ներքին ընդունման համար / բայց պետք է  համոզված լինել,որ չկա  տարածուն ներանոթային մակարդման համախտանիշ /ՏՆՄ/, կալցիումի պանտոտենատ /0,01գ օրը 3 անգամ/,դիցինոն 0,05գ օրը 3 անգամ ներքին ընդունման համար:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին