Առանց սննդի ընդունման թքագեղձերը արտադրում են աննշան քանակով թուք (միջինը 0,24 մլ/րոպե), որը խոնավացնում է բերանի խոռոչը։ Սննդի ընդունումը և նրա հետ կապված բոլոր պրոցեսները ուժեղացնում են թքարտադրությունը։ Թ֊քազատությունը տեղի է ունենում բարդ ռեֆլեքսայիե մեխանիզմով, որն իր մեջ ընդգրկում է ինչպես ոչ պայմանական, այնպես էլ պայմանական ռեֆլեքսներ։ Սնունդն իր հիմնական հատկությամբ՝ համով, գրգռում է բերանի խոռոչի ընկալիչները և սկիզբ տալիս ոչ պայմանական ռեֆլեքսի։ Իսկ սենզի մյուս բոլոր երկրորդական բնական հատկությունները (հոտը, տեսքը և այլն) և արհեստական գրգռիչները Հռնչյունները, սպասքը, կերակրման ժամանակը և այլն) դրդում են մյուս համապատասխան ընկալիչները (հոտառություն, տեսողություն և այլն) և ապահովում սլայմանական ռեֆլեքսային թքազատությունը։

Ընկալիչների բավարար ուժգնությամբ գրգռվելու և սննդի կենտրոնի բարձր դրդելիությաե դեպքում թքարտադրությունը սկսվում է 2-3 վրկ հետո, իսկ թույլ ուժի գրգռիչների դեպքում՝ 20-30 վրկ անց։ Գրգիռները բերանի խոռոչի մեխանա–, քիմիա– և ջերմաընկալրչներից եռվորյակ, դիմային, լեզվաըմպանային և թափառող նյարդերի զգացող թելերով հաղորդվում են երկարավուն ուղեղ, որտեղ տեղակայվածյէ թքարտադրության գլխավոր կենտրոնը ե դրանից պարասիմպաթիկ հյութազատիչ նյարդաթպերով՝թքագեղձերին: Պարասիմպաթիկ նյարդաթելեր ենթածնոտային և ենթալեզվային թքագեղձերը ստանում են երկարավուն ուղեղի վերին թքազատական կորիզից թմբկալարի միջոցով, իսկ հարականջային գեղձը՝ ստորին թքազատական կորիզից՝ լեզվաըմպանային նյարդի միջոցով։ Հետհանգուցային պարասիմպաթիկ նյարդաթելերի վերջույթներում արտադրվում է ացետիլխոլին մեդիատորը, որի ազդեցությամբ արտազատվում է օրգանական նյութերով աղքատ, սակայն մեծ քանակությամբ թուք։ 

Երկարավուն ուղեղի թքազատության գլխավոր կենտրոնից գրգիռներ են գնում նաև դեպի ողնուղեղի թքազատության սիմպաթիկ կենտրոնը, որը գտնվում է կրծքային բաժնի II–VI հատվածների կողմնային եղջյուրներում։ Այստեղից թքագեղձերը նյարդավորող նախահանգուցային սիմպաթիկ թելերը ուղղվում են դեպի պարանոցային վերին սիմպաթիկ հանգույց, որտեղից սկսվող հետհանգուցային նյարդաթելերով գրգիռները հասնում են թքագեղձերին։ Հետհանգուցային սիմպաթիկ վերջույթներում արտադրված նորադրենալինի ազդեցությամբ արտազատվում է ոչ մեծ քանակով թանձր, մուցինով հարուստ թուք։ Սիմպաթիկ նյարդերի գրգռումից գլանդուլոցիտներում հյութի հատիկների ձևավորումը ուժեղանում է։ Այս փաստի, հիման վրա առաջին անգամ հանգել են այն եզրակացության, որ սիմպաթիկ նյարդերը թքագեղձերի նկատմամբ ունեն սնուցումը բարելավող (տրոֆիկ) ազդեցություն։ Եթե սիմպա թիկ նյարդերի գրգռմանը նախորդում կամ ուղեկցում է պարասիմպաթիկ նյարդի գրգռումը, ապա սիմպաթիկ նյարդի հյութսյզատիչ ազդեցությունդ մեծանում է։ Սիմպաթիկ նյարդերի գրգռման գաղտնի շրջանը ավելի երկար է պարասիմպաթիկ նյարդերի համեմատ։

 Նյարդերի գրգռման ժամանակ ուժեղացող թքարտադրությունը ուղեկցվում է գեղձերի արյունատար անոթների լայնացումով, որը մեծացնում է նրա արյունամատակարարումը։ Անոթալայնիչ էֆեկտներ առաջանում են պարասիմպաթիկ նյարդերի, ինչպես նաև գեղձում առաջացող նյութափոխանակության արգասիքների և կալիկրեինի ազդեցությամբ։ Ինչպես արդեն նշվել է, թքարտադրությունը խթանվում է նաև պայմանական ռեֆլեքսային ճանապարհով՝ սննդի տեսքի և հոտի, ինչպես նաև սննդի ընդունման, այդ թվում նրա ընդունման ժամանակի և իրավիճակի հետ կապված գրգռիչների ազդեցությամբ։ Այդ ռեֆլեքսները, ինչպես բոլոր պայմանական ռեֆլեքսները, իրականացվում են գլխուղեղի կեղևի պարտադիր մասնակցությամբ։ Ռեֆլեքսային ազդեցությունները կարող են ոչ միայն դրդել, այլև արգելակել թքարտադրությունը՝ ընդհուպ մինչև նրա դադարումը։ Արգելակող գրգռիչներից են՝ ցավային գրգիռները, բացասական հույզերը, մտավոր լարվածությունը։ Թքազատության կենտրոնի գրգռում կարող է տեղի ունենալ նաև հումորալ ճանապարհով, օրինակ՝ ածխաթթվի և որոշ թույների ազդեցությամբ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին