Տորսիոն դիստոնիան արտահայտվում է իրանի և վերջույթների մոտակա հատվածների դանդաղ պարուրաձև շարժումներով: Պայմանավորված է ներհակ մկանների ակամա սպազմով, որը խոչընդոտում է անհրաժեշտ շարժմանը: Իրանի և վերջույթների մկաններում տոնուսի ոչ ճիշտ տեղաբաշխման հետևանքով հիվանդի մարմինն ընդունում է անբնական դիրք: Առաջանում է հիպերլորդոզ կամ սկոլիոզ: Ծանր դեպքերում անհնար է հիվանդի ինքնուրույն տեղաշարժվելը: Տոնիկ սպազմն ուժեղանում է կամային շարժումների ժամանակ (կանգնել, նստել, քայլել) և թուլանում կամ վերանում է տարբեր համակշռող գործողությունների (ծանրության բարձրացում, ուսի կտրուկ թեքում, ձեռքերի օգնությամբ պարանոցի անշարժացում) միջոցով: Տորսիոն դիստոնիան արտաբրգային համակարգի ախտահարման միջանկյալ կլինիկական դրսևորումներից է (հիպերտոնիկ-հիպերկինետիկ համախտանիշ): Պայմանավորված է կճեպի, սև նյութի կամ դժգույն գնդի ախտահարմամբ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին