Թոքամզի ընկալիչների ազդեցությունը շնչառական կենտրոնի վրա
Թոքավզի ընկալիչներն էական դեր չեն խաղում բնականոն շնչառության կարգավորման գործում, քանի որ թոքամզի թերթիկները ձգման և քիմիական ընկալիչներ չեն պարունակում։ Թոքամզի թերթիկների բորբոքման ժամանակ (պլևրիտներ) հիվանդի շնչառական շարժումներն ուղեկցվում են ցավային զգացումներով, որոնք ծագում են թոքամզի առպատային թերթիկում գտնվող ցավային ընկալիչների գրգռման հետևանքով։