Տոֆուս – հոդատապային հանգույց – պինդ, անցավ, անհարթ գոյացություն է` տեղակայված գերազանցապես ականջախեցիների և հոդերի վրա (ինչով բացատրվում է իրենց կոպիտ դեֆորմացիան): Տուֆուսը կազմված է միզաթթվի ամորֆ աղերից, որոնց փոխանակության խանգարումն էլ ընկած է պոդագրայի առաջացման հիմքում: