Տիզոնիտը սանձիկի 2 կողմերում տեղակայված տիզոնյան գեղձերի (glanduiae preputialis Tysoni) բորբոքումն է:

Վերջիններս չափերով մեծանում են (0,5-0,7 սմ): Սեղմելիս, նրանց արտատար ծորաններից թարախի կաթիլ է արտազատվում: Ծորանը փակվելու դեպքում զարգանում է ցավոտ, ծփացող ուռածություն (թարախակույտ):