Արագ, կարճատև, աննպատակ, կրկնվող շարժումներ են, որոնք հիշեցնում են կամային շարժումներ: Տեղակայվում են հիմնականում դեմքի շրջանում` արտահայտվելով ճակատի կնճռոտմամբ, հոնքերի բարձրացմամբ, աչքերի թարթումով, լեզվի արտացցմամբ, երբեմն էլ` պարանոցի և ուսագոտու շարժումներով: Տիկերը նվազում են կամային լարման կամ ուշադրության կենտրոնացման, շատանում են բացասական հույզերի ժամանակ: Տարբերում են գործառնական և օրգանական տիկեր: Օրգանական բնույթի զանազան տիկեր նկատվում են ժիլ դե լա Տուրետի համախտանիշի ժամանակ: Բացի ավելորդ շարժումներից առկա են ձայնային տիկեր (անհոդաբաշխ հնչյուններ, բառերի կամ բառախմբերի ստիպողական արտաբերում, կոպրոլալիա, էխոլալիա) և վարքի խանգարումներ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին