Տեստոստերոնը անդրոգեն է, հանդիսանում է տղամարդու հիմնական սեռական հորմոնը: Տղամարդկանց մոտ արտադրվում է Լեյդիգի բջիջների կողմից, ինչպես նաև քիչ քանակներով կանանց մոտ` ձվարաներում, և մակերիկամններում երկու սեռերի մոտ էլ: Հանդիսանում է պերիֆերիկ մետաբոլիզմի պրոդուկտ:

ՀատկություններըՏեստոստերոնը մասնակցում է տղաների սեռական օրգանների և երկրորդական սեռական հատկանիշների զարգացմանը: Կարգավորում է սպերմատոենեզը և սեռական պահվածքը, ինչպես նաև ազդեցություն է թողնում ազոտական և ֆոսֆորային նյութափոխանակության վրա: Տեստոստերոնը սինթեզը և սեկրեցիան կարգավորվում են հիպոֆիզի լյուտերինիզացնող և ֆոլիկուլոխթանող հորմոններով: Տեստոստերոնի անդրոգեն ակտիվությունը նկատվում է էմբրիոնի ներարգանդային զարգացման ընթացքում (սկսած 12-րդ շաբաթից): Կանանց օրգանիզմում տեստոստերոնը սինթեզվում է ձվարաններում` հասունացող ֆոլիկուլի բջիջներում վերածվելով էստրոգենների, որոնք նպաստում են կաթնագեղձերի զարգացմանը (հղիության ժամանակ կոնցենտրացիան ավելանում է). Այս հորմոնի գերսեկրեցիան մակերիկամների կողմից բերում է ձվարանների գեներատիվ ֆունկցիայի խանգարման, ինչպես նաև վիրիլիզացիայի:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին