Ընկալման խանգարումներից իսկական ցնորքների` ըստ անալիզատորների, տարատեսակ են: Տեսիլքները կարող են ձև չունենալ՝ կրակի, ծխի, մառախուղի նման (ֆոտոփսիաներ, ֆոսֆեններ), կամ լինել ընդգծված ուրվագծով (կոնտուրային ցնորքներ)։ Չափերը կարող են համապատասխանել իրականին, կամ լինել փոքրացած (միկրոփսիա), մեծացած (մակրոփսիա)։ Տեսողական ցնորքնորը լինում են վառ գունավորված (ավելի հաճախ՝ ալ կարմիր կամ կապույտ), ինչպես նաև` դժգույն։ Մեծ մասամբ համընկնում են բնական երանգներին։ Տեսիլքները կարող են լինել շարժուն կամ անշարժ, թե ձևի, թե բովանդակության առումով։

Երբեմն նրանք անընդհատ ենթարկվում են փոփոխությունների բովանդակության և իրադարձությունների առումով, ներկայանալով բեմականացման ձևով։ Տեսիլքը կարող է լինել առանձին առարկայի կամ նրա որևէ մասի ձևով, մեծ մասամբ՝ նրանք լինում են բազմաքանակ (միջատներ, ֆանտաստիկ կենդանիներ և այլն)։ Տեսիլքները կարող են հիվանդների մոտ առաջացնել հետաքրքրություն, վախ, տագնապ, սարսափ, հիացմունք։


 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին