Ընկալման խանգարումներից ցնորքների` ըստ դրսևորման ձևի, կեղծ ցնորքների տարատեսակ են: Ինչպես և բոլոր կեղծ ցնորքները «սարքովի» բնույթի են։ Հիվանդները նշում են, որ իրենց «ցույց են» տալիս, պատկերներ են «առաջացվում»։ Տեսիլքները կարող են լինել գունատ կամ գունավորված, անձև, լղոզված կամ հստակորեն ձևավորված։ Սրանք դիտվում են ավելի հաճախ, քան իսկական տեսիլքները։ Կարող են լինել եզակի, պարզ, բազմակի, բեմականացված և այլն։ Ցնորքների բովանդակությունը հիվանդի համար կարող է լինել անտարբեր կամ համապատասխան իմաստավորված՝ ահաբեկող, վիրավորական, հրամայական և այլն։ Ի տարբերություն իսկական ցնորքների, կեղծ ցնորքներն առաջանում են պարզ գիտակցության ֆոնի վրա։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին