Բազմաբջիջ կենդանիների (բացի սպունգներից) լուսային գրգիռների ընկալումն ապահովող օրգաններ։ Տ. օ. հիմնական բաղադրամասերը լուսազգայուն բջիջներն են (լոլսաընկալիչները)։ Պարզագույն Տ. օ. (օրինակ՝ անձրևաորդի մոտ) կազմված են առանց գունանյութի լուսազգայուն բջիջներից, որոնք ցրված են արտաքին ծածկույթի էպիթելային բջիջների միջև։ Դրանք ընկալում են միայն լուսավորվածության ինտենսիվության փոփոխությունները և չեն հակազդում ընկնող լույսի ուղղվածությանը։ Կենդանիների էվոլյուցիայի ընթացքում Տ. օ. աստիճանաբար զարգացել են, մեծացել է լուսաընկալիչ բջիջների քանակը, առաջացել են եղջերաթաղանթը բիբով, ծիածանաթաղանթը, ոսպնյակը, աչքը շարժող մկանունքը և այլն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին