Տեսողական ագնոզիա: Ի տարբերություն տեսողական պրոյեկցիոն գոտու ախտահարման, որի ժամանակ զարգանում է "կեղևային կուրություն", տեսողական զուգորդական գոտու վնասման դեպքում հիվանդը լավ է տեսնում և քայլելիս հեշտությամբ խուսափում է խոչընդոտներից: Երկկողմանի ախտահարման ժամանակ, տեսողական անալիզատորի օգնությամբ տեսնելով հանդերձ առարկան, հիվանդը չի ճանաչում այն (հոգեկան կուրություն): Այս երևույթը հայտնի է որպես տեսողական կամ օպտիկ ագնոզիա: